Մոսկվայում Անաստաս Միկոյանի ծոռը դաժանաբար սպանել է եղբորն ու տատիկին
ՌուսաստանՄոսկվայի մարզում ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի ծոռը դաժանաբար սպանել է եղբորն ու տատիկին։ Նա «Парк Горького» և «Цветы» խմբերի հիմնադիր Ստաս Նամինի (իրական անունը՝ Անաստաս Միկոյան) թոռն է։ Ռեժիսոր Արտյոմ Միկոյանին և նրա տատիկին հայտնաբերել են Մոսկվայի մարզում գտնվող իրենց տանը՝ դանակի բազմաթիվ հարվածներով, հայտնում է Shot-ի աղբյուրը։
85-ամյա Պոլինա Տկաչենկոն (Ստաս Նամինի կնոջ մայրը) և ռոք երաժիշտ Արտյոմը 30-ամյա որդին երեկ երեկոյան դանակահարվել է Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի ընտանիքի տանը։
39-ամյա Ռոման Միկոյանը ձերբակալվել է։
Ըստ վարկածներից մեկի՝ սպանության պատճառ կարող են լինել գույքային վեճերը։