Ինչու առ այսօր ՀՀ-ն սուգ չի հայտարարել՝ ի հիշատակ Արցախի վերջին պատերազմի և պահեստի պայթյունի զոհերի
ԲլոգոսֆերաԻնչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել նման մտադրության մասին: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: Որքան էլ փաստացի սուգը շատ է մեր կյանքում, սակայն այդպիսի խորհրդանշական պետական միջոցառումները և դրանց բացակայությունը ցուցադրում են իշխանությունների գաղափարախոսական վերաբերմունքն իրադարձություններին:
Սուգ հայտարարելու վերջին հնարավորությունը կհամարեի հոկտեմբերի 29-ին՝ պատերազմի մեկնարկի 40-րդ օրը, որն, իմ կարծիքով, պետք է առնվազն եռօրյա լինի:
Համեմատության համար նշեմ, որ 2022թ. օգոստոսին երկօրյա սուգ էր հայտարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին, որի ողբերգության մասշտաբներն անհամեմատ փոքր էին»: