Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով Եռաբլուրում մոմավառություն է լինելու Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին Մինչ 2018 թվականը Ալիևին փակ դռների հետևում ստիպում էին… Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման մասին Ինչու՞ է վնասի նվազեցումն ավելի գիտակից, անվտանգ և ավելի լավ ընտրության ապագան Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Ղազախստանի ավիավթարի կործանման վայրը նկարահանած բլոգերը ձերբակալվել է (տեսանյութ) 

ԲԴԽ-ն պետք է անհապաղ քննի՝ ԶԼՄ-ի դեմ դատարանի կազմակերպած «արշավը»

Վերլուծական

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն օրերս «ավետել» էր, որ ընդդեմ ArmDay.am և ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքերի իր ներկայացրած հայցով դատարանը «հրապարակային եղանակով կատարված արտահայտությունները գնահատել է զրպարտող»:

Նշենք, որ Երևանի առաջին ատյանի դատարանը` ի դեմս դատավոր Մուրադ Հովակիմյանի, հայցը բավարարել է մասնակի, լրատվամիջոցներին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել խնդրո առարկա տեղեկությունները, ինչպես նաև համապարտության կարգով Արշակյանին վճարել 500 հազար դրամ փոխհատուցում և 35 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրք։

Նախ՝ ուշագրավ է, որ Հակոբ Արշակյանը այս վճռի մասին բարձրաձայնում է դրա ընդունումից մոտ մեկ ամիս անց (վճիռը կայացվել է սեպտեմբերի 8-ին) և ակնհայտ է, որ դա արվել է՝ պատասխանող կողմին վճիռը բողոքարկելու հնարավորությունից զրկելու անթաքույց նպատակով: Ինչպես երևում է՝ Արշակյանը այնքան էլ վստահ չէր, որ դեմ-դիմաց ընթացող դատական «դուելի» ընթացքում կարող է հաղթել այս գործը: Երկրորդ՝ պատասխանողների ներկայացուցիչները չեն մասնակցել դատական քննությանը, այն պարզ պատճառով, որ լրատվամիջոցները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց դեմ հայց է ներկայացվել դատարան, հետևաբար, նրանք զրկված են եղել իրենց պաշտպանելու սահմանադրական իրավունքից:

Վճիռը այնքան աղաղակող էր իր ապօրինությամբ, որ այս կապակցությամբ անկախ եզրակացություն էր հրապարակել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ մասնավորաբար նշելով, որ  կայացված դատական ակտով տեղի է ունեցել պատասխանող լրատվամիջոցների արտահայտվելու ազատության անօրինական միջամտություն, որով խախտվել է նրանց՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։

Թեև հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետի հիմքով՝ հայցային վաղեմության առաջին ժամկետի պահպանմամբ (վիճահարույց հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում), դատական ակտում անդրադարձ չի կատարվել, թե արդյոք պահպանվել է նույն նորմով սահմանված վաղեմության երկրորդ ժամկետը (զրպարտության մասին իմանալուց հետո մեկ ամսվա ընթացքում)։ Բացի այդ, պետք է նշել, որ խնդրո առարկա հրապարակումը հանրային հետաքրքրություն ներկայացնող գործընթացների մասին է, որոնց վերաբերյալ հասարակությունը տեղեկացված լինելու իրավունք ունի։ Այդ հանգամանքով պայմանավորված՝  լրատվամիջոցները օգտվում են ազատ խոսքի իրավական պաշտպանության լայն շրջանակից, որն անհրաժեշտ է, որ ապահովվի տեղեկությունների ու գաղափարների ազատ ու անկաշկանդ հոսքը լրատվամիջոցներից դեպի հասարակություն։ 

Ակնհայտ է, որ դատարանի նման որոշումը իրավաչափ չէ ու չի համապատասխանում ազատ խոսքի պաշտպանության ժամանակակից պահանջներին։ Հետևաբար, հարց է առաջանում, թե ուր է նայում ԲԴԽ-ն: Կառույցի ղեկավար Կարեն Անդրեասյանը հաճախ է շեշտադրում այն հանգամանքը, որ դատական համակարգում լրջագույն փոփոխություններ են կատարվում, որոնք միտված են համակարգի արդյունավետության բարձրացմանը: Սակայն, դատարանի և դատավորի կողմից ակնհայտ ապօրինի վարքագիծը, հավուր պատշաճի պատասխանող կողմին չծանուցելն ու նրանց՝ պաշտպանվելու և իրենց փաստարկները դատարանում ներկայացնելու հնարավորությունից զրկելը որևէ կերպ չեն տեղավորվում դատական համակարգի բարեփոխման կոնցեպցիայի մեջ:

Արտահայտվելու կամ մտքի, խոսքի ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության էական հիմնասյուներից է, առանց որի դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակության ցանկացած ինքնադրսևորում: Տվյալ դեպքում, ինչպես նշեցինք, դատարանի կողմից կատարված քայլերը ապօրինի են և լրատվամիջոցների դեմ ուղղված այս որոշումը անհապաղ պետք է դառնա ԲԴԽ ուսումնասիրության առարկան:

Ըստ այդմ, հրավիրում ենք կառույցի և անձամբ Կարեն Անդրեասյանի ուշադրությունը խնդրո առարկա հարցի վերաբերյալ և ակնկալում ԲԴԽ նախագահի աջակցությունը, քանզի ինքն էլ բազմիցս նշել է դատական համակարգի հեղինակության բարձրացման անհրաժեշտության մասին, մինչդեռ նման քայլերը լրջագույն կերպով հարվածում են այդ հեղինակությանը:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի փաստել, որ դատական համակարգը իրապես թևակոխել է ժողովրդավական բարեփոխումների փուլ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցովԵռաբլուրում մոմավառություն է լինելու Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներինՄինչ 2018 թվականը Ալիևին փակ դռների հետևում ստիպում էին… Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման մասինԻնչու՞ է վնասի նվազեցումն ավելի գիտակից, անվտանգ և ավելի լավ ընտրության ապագանԳիտնականները սովորել են բուժել ձկան ատամներըՊարզ է 2024թ-ի ֆիլմերի Թոփ 10-ը․ Hollywood Reporter (լուսանկարներ)Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Ղազախստանում ավիավթարի 14 զոհերով ինքնաթիռը նախատեսվում է ուղարկել Ադրբեջան․ Ղազախստանի ԱԻՆԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել «Ես մտադիր չէի այս երդմնակալությանը հրավիրել օտար երկրների ներկայացուցիչների»․ ՊապուաշվիլիՂազախստանի ավիավթարի կործանման վայրը նկարահանած բլոգերը ձերբակալվել է (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահը Ռուսաստանին հասցեին մեղադրանքներ է հնչեցրելԼոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍԳնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացելՄասնագետն անվանել է ամենաքիչ վտանգավոր ալկոհոլային խմիչքըԵրևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Կվերանայվի որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձերը, նախկինում ստվեր է եղել․ Ավինյան (տեսանյութ) «Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է «Եթե հակամարտությունն ավելի երկարի Ուկրաինան կմնա մենակ»․ The GuardianԼուկաշենկոն և Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ՏԱՍՍԻրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում․ ՍագինտաևԹբիլիսիում տղամարդու վրա կրակել են անցնող մեքենայից․ NewsGeorgiaԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնտեսություններին. ԿԽՄԿ «Դա պարզապես նախագահի ապրելակերպն է և ավանդույթները չխախտելու ճանապարհը»․ Էյսմոնտը՝ Լուկաշենկոի փայտ կոտրելու մասինNASA-ն տոնածառ է ցուցադրել տիեզերքում (լուսանկարներ)Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև (տեսանյութ)Տեղի է ունեցել Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RTՌուսական և ադրբեջանական մամուլը «ղժժում» է Նիկոլ Փաշինյանի վրա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել «ամբողջական հետաքննություն անցկացնել» ադրբեջանական ինքնաթիռի վթարի գործով Այս պահին ազատման դիմում չեմ գրել․ Կարեն Գիլոյան Մոզամբիկի բանտերից մեկում խռովության հետևանքով 33 մարդ է զոհվել, 1500 բանտարկյալ՝ փախուստի դիմել. BBCԹբիլիսիում իրավիճակը փակուղային է․ Մելիքյան (տեսանյութ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստըԹրամփը մաղթել է, որ Բայդենի կողմից ներված հանցագործները դժոխք գնանՈւՂԻՂ․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսըԴեյվիդ Բեքհեմն ու Սանտա Կլաուսը աստիճաններին նստած երգել են «Jingle Bells»-ը (լուսանկարներ)Լոռիում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք․ ՍԱՏՄ Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street JournalԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձեւաչափով․ Փաշինյան (տեսանյութ)Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովումԻսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք
Ամենադիտված