Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է անձնական, պետական և գլոբալ խնդիրների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է բելառուսական First Information տելեգրամյան ալիքը։
«Երբ մեծ եղբայրն ու փոքր եղբայրը հանդիպում են, գիտեք, թեման չափազանց լայն է: Ուստի մենք խոսեցինք ամեն ինչի մասին՝ և՛ անձնական, և՛ պետական, ոչ միայն միջպետական, այլև գլոբալ խնդիրների մասին»,- կիսվել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն հավելել է, որ Պուտինին «բարև» է փոխանցել Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարներից։ Բելառուսի նախագահը նախորդ շաբաթ աշխատանքային այցով եղել է Օմանում և ԱՄԷ-ում։