Երևանում երեխա է կորել․ ահազանգ
ԲլոգոսֆերաՕգտատեր Լուսինե Դավթյանը հայտնում է, որ երեխա է կորել։
«Գրիգորը Դավիթաշենից՝ դպրոցից, Աջափնյակ տուն էր գնում՝ ժամը 14:00 հատվածում, ենթադրաբար տրանսպորտով, բայց տուն չի հասել: Հիմնականում 12 համար ավտոբուսով հասնում էր Հանրապետական հիվանդանոց, այնտեղից էլ ոտքով տուն էր գնում:
Միգուցե՞ տեսնող է եղել։ Հագին սև բաճկոն, ջինս, սև կոշիկ, սև ուսապարկ»,– գրել է նա:
ԹԱՐՄԱՑՎԱԾ
Լուսինե Դավթյանը հայտնում է, որ երեխան, բարեբախտաբար, արդեն գտնվել է։