Հայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն. Արտակ Բեգլարյան
ԲլոգոսֆերաՀայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն։ Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հիշենք ու գնահատենք. այսօր ապրիլյան պատերազմի մեկնար ութերորդ տարելիցն է:
Շնորհակալություն բոլորին, ովքեր այն ժամանակ պահեցին Հայրենիքը՝ կյանքի, արյան, քրտինքի, ոգու ու ջանքի շնորհիվ:
Ցավոք, մարդկային էությունն է, որ կորցնելուց հետո սկսում է ավելի լավ գնահատել կորցրածը:
Հայոց հզոր բանակն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք լինել որպես ազգ ու պետականություն»։