Չի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ հետ միջուկային համագործակցության ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ. Արտակ Զաքարյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակել Իրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) Մահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ Մարության Մենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.am Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային 

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)

Հայաստան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Կատարից Երևան ժամանած «Կատարա» մշակութային հիմնադրամի ներկայացուցիչների համար Աննա Հակոբյանի անունից աշխատանքային նախաճաշ է մատուցվել: Նախաճաշին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

Կատարական կողմից նախաճաշին մասնակցել են «Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին, աշխատակազմի ղեկավար Օմար Ալի Ալ-Մաննային, մշակութային հարցերի ղեկավար Խալեդ Աբդել Ռահիմ Ալ-Սայեդը, գնումների վարչության ղեկավար Աբդալ Ռահման Ջասեմ Ալ-Թամիմին։

Աննա Հակոբյանը ողջույնի խոսքում նշել է, որ մեծ պատիվ է Երևանում ընդունել գործընկեր հիմնադրամի ղեկավար կազմին և հույս հայտնել, որ Հայաստանում նրանք անմոռանալի օրեր կանցկացնեն։

«Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին ընդգծել է, որ մեկ տասնամյակից ավելի ղեկավարելով հիմնադրամը, որպես կանոն, հաճախ չի մեկնում այլ երկիր պաշտոնական այցով՝ ժամանակի սղության պատճառով, սակայն սիրով ընդունել է տիկին Հակոբյանի հրավերը։

Ցուցահանդեսին մասնակցելուց զատ այս այցը սկիզբ է դնում «Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև մշակութային գործակցությանը։ Աշխատանքային նախաճաշի ընթացքում կողմերը քննարկել են, թե որ ուղղություններով է հնարավոր առաջիկայում համագործակցել, ընդ որում ոչ միայն երկու հիմնադրամների, այլ նաև Կատարի այլ պետական կառույցների ու կազմակերպությունների շրջանակում։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկայում կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցեր։

Նախաճաշից հետո Կատարից ժամանած հյուրերը վարչապետի տիկնոջ հրավերով և ուղեկցությամբ այցելել են նաև Մատենադարան, որտեղ նրանց է միացել նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Հայաստանում Կատարի պետության գործերի հավատարմատար Մուհամմադ Յուսեֆ Ալ-Մուդզաֆերը։ Հյուրերին է ներկայացվել Մատերանադարանը, այնտեղ պահվող ձեռագրերի պատմությունը, թվագրությունը:

Հյուրերը շրջել են մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Հյուրերին ներկայացվել է նաև հայերեն ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիր»-ը: Այս կերպ հյուրերին փոխանցել են հայերի` դարերից եկող վերաբերմունքը դեպի գիրը: Կատարից ժամանած հյուրերը ուսումնասիրել են նաև Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուն, որոնց թիվը հասնում է 3000-ի:

Կատարից ժամանած հյուրերը եղել են նաև ձեռագրերի վերականգման բաժնում, հետևել ընթացքին, ծանոթացել վերականգման մեթոդներին: Մասնագետները ցուցադրել են 16-րդ դարին թվագրվող «Հայսմավուրք» ձեռագիրը, որն անցել է Եղեռնի ճանապարհով և Հայաստան հասել շատ վատ վիճակում: Գրքի վնասված բոլոր էջերն ու կազմը վերականգնվել է Մատենադարանում:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը «Կատարա» մշակութային հիմնադրամի ղեկավար կազմին է ներկայացրել արաբերեն ձեռագրերի վերականգման և հետազոտման լաբորատորիա հիմնելու իրենց գաղափարը և ընդգծել այս հարցում գործակցության կարևորությունը: «Կատարա» մշակութային հիմնադրամի տնօրենը նախաձեռնությունը չափազանց կարևոր է համարել և նշել, որ այս հարցում Մատենադարանին կարող է օժանդակել Կատարի ազգային գրադարանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն ԶուրաբյանՄիջուկային զենքի ստեղծումը «պատմական ընտրություն» է Չինաստանի համար․ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչԱՄՆ հետ միջուկային համագործակցության ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ. Արտակ Զաքարյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակելՏղամարդը վերադարձել է աշխատանքից և տանը հայտնաբերել քնած գողինԻրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)Հարավային Կորեայի ոստիկանությունը 1120 սպա է տեղակայել նախագահին ձերբակալելու համարՄահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ ՄարությանՄենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին «Վտանգ չկա էստոնառուսական սահմանը փակելու համար»․ Նարվայի քաղաքապետ4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.amՍլովակիայի փոխխոսնակը ակնկալում է Լեհաստանի ներողությունըՌուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Ֆիցոն կժամանի Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի շքերթինԱրդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ
Ամենադիտված