Չի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն Զուրաբյան
ՔաղաքականՉի բացառվում, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին։ Այս մասին այսօր ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կազմակերպած՝ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիային միացած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ կոնսոլիդացիան լավ գաղափար է։
«Հայկ Մարությանը ոչ կուսակցական արշավ է անում, դրա համար ես եկել եմ որպես անհատ, բայց վստահ եմ՝ մեր կուսակցության բազմաթիվ անդամներ նույն կարծիքին են, և շատ հնարավոր է, որ մենք նաև կուսակցությամբ որոշում ընդունենք»,- նշեց նա։
Այնուամենայնիվ, Զուրաբյանը հավելեց, որ չի տեսնում, թե արտահերթ ընտրությունների իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։