Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ Փաշինյան
Բլոգոսֆերա![Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ Փաշինյան](/timthumb.php?src=disc/16-05-24/c98a8b595c99bf97fa3bc02efc5eaa23.jpg&w=780)
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից: Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակել են կառավարության նիստից հետո, որն անցկացվել է մայրաքաղաք Բրատիսլավայից շուրջ 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում, նրա վիճակը ծանր է։
![](banners/armflix.jpg)