Բանգլադեշում 3 միլիոն մարդ է տուժել ջրհեղեղից
ԲլոգոսֆերաԲանգլադեշում առնվազն 3 միլիոն մարդ է տուժել ջրհեղեղից, որը արձանագրվել է երկրի 8 շրջաններում, հայտնել է The Daily Star-ը։
Մուսոնային անձրևների պատճառով վարարել են գետերը, ինչի հետևանքով առաջացած ջրհեղեղն ամենամեծ վնասն է հասցրել Ֆենի, Պարշուրամի, Ֆուլգազիի, Նոակխալիի շրջաններում, որտեղ հեղեղվել է 208 բնակավայր, առաջացել են սողանքներ, փլվել են տներ, վնասվել են ենթակառուցվածքները։
Ջրհեղեղի հետևանքով Բանգլադեշի 3 միլիոն բնակիչներ մնացել են առանց ապրուստի միջոցի։ Աղետի գոտուց տեղեկություններ են հաղորդվում զոհվածների և անհետ կորածների մասին, որոնց ստույգ թիվը, սակայն, դեռ չի ճշտվել։