Ադրբեջանին 4 գյուղի փոխանցումը դրական ներդրում է կարգավորման գործընթացում. Բայրամով
Արտաքին Քաղաքական![Ադրբեջանին 4 գյուղի փոխանցումը դրական ներդրում է կարգավորման գործընթացում. Բայրամով](/timthumb.php?src=disc/30-05-24/70c393ad1d7a663134c13e150ef4685a.jpg&w=780)
«Ադրբեջանին 4 գյուղի փոխանցումը դրական ներդրում է իրավիճակի կարգավորման գործընթացում»։ Այս մասին Իսլամաբադում Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է Trend-ը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի՝ գյուղերն Ադրբեջանին փոխանցելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում է իրավիճակի կարգավորման գործընթացում։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական արդյունք կբերի բոլոր երկրներին բարեկեցիկ և անվտանգ տարածաշրջան ստեղծելու համար»,- ասել է Բայրամովը։
![](banners/armflix.jpg)