Ի՞նչ հավելված է մշակել առողջապահության նախարարությունը (տեսանյութ) Մենք էլ լինեինք նախկին ղեկավարների փոխարեն, Փաշինյանի հետ բանավեճի չէինք գնա. հարցում Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը Հիմա երեք նախագահներն ինչ էլ ասեն՝ արժեք չունի, թե փոշմանեք բանավիճել, ձայն հանեք․ Փաշինյան Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում» Լևոն Քոչարյանի օգնականի արձագանքը Վահագն Ալեքսանյանին Նոր Տարուց առաջ անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունվեց․ Մարության Սարի թաղի ճանապարհին բախվել են մեքենան ու մոպեդը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Նոր հանրաքվեի գաղափարը որևէ կապ չուներ Արցախը իբր Ադրբեջանի կազմ վերադարձնելու հետ. Գևորգ Դանիելյան Բաքվի ավտորիտար ռեժիմի ահագնացող քաղաքականությունը․ COP29-ի հակառակ կողմը Տիգրան Ավինյանին առաջարկում եմ մամուլից տեղեկանալ իր երդման արարողության վրա կատարված աննպատակ ծախսերի մասին և դրանք վերադարձնել համայնքի բյուջե. Էդգար Ղազարյան 

Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան

Քաղաքական

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի Ալֆորվիլ քաղաքի հոգեւոր հովիվ Տեր Տիրայր Գըլըճյանն է:

- Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում ապրիլի 23-ին կազմակերպվել էր ոգեկոչման արարողություն, որը կրում էր «Պայքար» խորագիրը: Ինչի՞ համար է Ձեր պայքարը` ցեղասպանության ճանաչմա՞ն համար, թե՞ այսօրվա հայաստանակործան քաղաքականության դեմ: 

 - Թե' մեկի, թե' մյուսի: Մենք այդ օրը չշեշտեցինք միայն եղեռնը: Մեզ համար անընդունելի է, որ 109 տարի միայն լացել-լացել ենք եւ դրա դիմաց ոչինչ չենք արել: Ես միշտ ասում եմ` բավական է լացենք: Բոլորը գիտեն` ինձ համար կարեւորը գործն է: Հակոբոս առաքյալն ասում է` հավատքն առանց գործի մեռած է: Միջոցառման ժամանակ ես աղոթքից հետո դիմեցի կազմակերպիչ երիտասարդներին, ասելով` այն, ինչը մենք չարեցինք, ինչը որ մեր պապերը չարեցին, դու'ք արեք: «Պայքար» խորագիրը սա էր: Մարդը դեռեւս մայրական արգանդի մեջ պայքարում է: Դուրս գալը նույնպես պայքար է, ազատության տենչ: Պայքար է, երբ սկսում ես ապրել, եւ այդպես`մինչեւ վերջ:

-  Հայաստանում տեղի են ունենում կարեւոր իրադարձություններ. Տավուշից սկիզբ է առել պայքար, որն առաջնորդում է թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Տարբեր թեմերի առաջնորդներ էլ են միանում, Սփյուռքում կա՞ կոնսոլիդացիա այս հացրի շուրջ: Թե՞ այդտեղ մտածում են, թե հոգեւորականը չպետք է միջամտի քաղաքական կյանքին: 

- Սփյուռքում նույնպես հայ հոգեւորականն իր առաջնորդի հետ է, բոլորս Վեհափառ Հայրապետի հետ ենք, ով ի սկզբանե ցույց տվեց, որ մենք ազգային եկեղեցի ենք: Իսկ  ազգային եկեղեցու պարտականությունն է տեր կանգնել հայրենիքին եւ ժողովրդին:  Պատմությունը ցույց է տվել, որ միշտ այդպես է եղել: Հիշենք Վարդանանց պատերազմը: Մենք հիշում ենք Վարդան Մամիկոնյանին` մոռանալով Ղեւոնդ Երեցին, ով ոտքի կանգնեցրեց ժողովրդին, հետո Վարդանին ստիպեց ղեկավարել պայքարը: Սարդարապատի ժամանակ զիվորականները գնացին կաթողիկոսի մոտ եւ ասացին` վերջ, թշնամին Արարատյան դաշտում է: Կաթողիկոսն ի՞նչ ասաց. կոչ արեց համախմբվել եւ պատերազմել: Ամբողջ աշխարհի պատմության մեջ Հայաստանյաց առաքելական եկեղեցու քրիստոնեությունը տարբերվում է աշխարհի քրիստոնեությունից: Մենք ամեն ինչով տարբեր ենք: Իմ Աստվածն իմ հետ խոսում է հայերեն: Թող ինչ ուզում են ասել: Շուշին ինչպե՞ս գրավվեց. խաչը մեջքներին: Մարդիկ հրաշք կատարեցին, հաղթեցինք, որովհետեւ Աստծո հետ էինք: Այս անգամ պարտվեցինք, որովհետեւ Աստծուց,  ազգայինից հեռացանք: Հայաստանյաց  եկեղեցին երբեք երկիրը ղեկավարելու միտում չունի: Այլ բան է, որ այն կարող է համախմբել լավ, խելացի մարդկանց, ովքեր կղեկավարեն երկիրը: 

-  Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների վրա սփյուռքը կարո՞ղ է ազդեցություն ունենալ:

 - Ցավով պետք է արձանագրենք, որ այս իշխանության օրոք սփյուռքը նույնպես պառակտվեց: Պետք է նախ այդ պառակտվածությունը վերանա, պետք է լինի համախմբում, եւ շատ արագ: Մեր եկեղեցու հայրերն ասել են, որ Աստված մեզ տվել է 3 օր` երեկ, այսօր եւ վաղը: Երեկը երեկ էր` անցել է, չկա: Այսօրը հիման է: Իսկ վաղվա մասին ոչ մի բան չգիտենք: Հենց հիմա պետք է պատրաստվենք վաղվան, որը գալիս է: Եթե մենք այսօր չպաշտպանենք մեր վաղվա օրը, այդ օրը կարող է չգալ: Կոչ եմ անում բոլորին` արթնանալ: Սուրբ գիրքը 400-ից ավել անգամ ասում է` մի վախեցիր, ես քո հետ եմ ամեն վայկյան` երբ աստվածահաճո բան ես անում: «Մի վախեցիրը» պետք է մարդու ականջի մեջ զրնգա` հանուն իր երեխայի, հանուն իր ընտանիքի, իր մոր եւ իր ազգի: Պայքարի կոչ եմ անում, պայքար մինչեւ հաղթանակ: Մենք չենք կարող վերանալ: Քրիստոնեությունը չի քարոզում մահ, այլ քարոզում է Հարություն, պայքար` հանուն Հարության: Իսկ երկրի ղեկին նստած այդ մարդուն պետք է ասենք`ուր ուզում ես գնա, ապաստանիր: Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ վերցրու ու գնա: Որքան հեռու, այնքան լավ: Մենք մեր երկրի լուսավոր ապագան ենք ուզում, ոչ թե այն ապագան, որը դու խոստացար: Եվ, Աստված մեզ հետ:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ հավելված է մշակել առողջապահության նախարարությունը (տեսանյութ) Մենք էլ լինեինք նախկին ղեկավարների փոխարեն, Փաշինյանի հետ բանավեճի չէինք գնա. հարցում Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանըՀիմա երեք նախագահներն ինչ էլ ասեն՝ արժեք չունի, թե փոշմանեք բանավիճել, ձայն հանեք․ Փաշինյան Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում» Ջուլիա Ֆոքսը մերկ նկարահանվել է (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականի արձագանքը Վահագն Ալեքսանյանին Նոր Տարուց առաջ անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունվեց․ Մարության Սարի թաղի ճանապարհին բախվել են մեքենան ու մոպեդը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Նոր հանրաքվեի գաղափարը որևէ կապ չուներ Արցախը իբր Ադրբեջանի կազմ վերադարձնելու հետ. Գևորգ Դանիելյան Parker Solar Probe տիեզերանավը սուզվելու է Արեգակի տաք մթնոլորտ (լուսանկարներ)Բաքվի ավտորիտար ռեժիմի ահագնացող քաղաքականությունը․ COP29-ի հակառակ կողմը Տիգրան Ավինյանին առաջարկում եմ մամուլից տեղեկանալ իր երդման արարողության վրա կատարված աննպատակ ծախսերի մասին և դրանք վերադարձնել համայնքի բյուջե. Էդգար ՂազարյանՀայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոններըԵս ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին. արի ինձ հետ բանավեճի, դու կպարտվես, կասկած չունեմ. Վարդան Օսկանյան (տեսանյութ). 168.am Քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Դավթաշենի կամրջից Գրենլանդիան չի վաճառվում և չի վաճառվելու․ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդե Մենք չենք պատրաստվում համագործակցել իշխանությունը զավթած խմբակի հետ. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբինյան Արտաշատի ԲԿ-ին կտրամադրվի ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների պարտավորություններին Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, ոչ Փաշինյանի սենյակն է, ոչ էլ Աննա Հակոբյանի (տեսանյութ)Հայտնի է դարձել «Zero Day» սերիալի պրեմիերայի օրը (լուսանկարներ)Մանկական երկաթուղին վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան Տասը տարի բանակցել ենք ոչ թե ինչ ենք տալու, այլ ինչ ենք ստանալու հարցի շուրջ. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Խնդիրը ֆոն ստեղծելն է արարից առաջ, վերջնական արարից առաջ. դա անելու պարտավորության տակ է. Վլադիմիր Մարտիրոսյան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները «Թբիլիսիում բողոքի ցույցերի ճնշման ժամանակ բռնությունը հասել է ցնցող մակարդակի»․ Human Rights WatchՉարլզ թագավորը Սուրբ Ծննդյան ուղերձ է հղելու նախկին հիվանդանոցի մատուռից․ CNNՓաշինյանին պետք է հանդիպեն ոչ թե նախկին նախագահները, այլ իրավապահները. «Հայաստան» դաշինք Վարազդատ Լալայանը՝ հանդիսատեսի համակրանք անվանակարգի հաղթող Պանամայում այրել են Թրամփի դիմանկարը և ԱՄՆ դրոշը․ The Economic TimesԱրցախի հարցը ՝ գերտերությունների քննարկման առարկա․ Մետաքսե Հակոբյան «Ուկրաինան ստացել է 1 միլիարդ դոլար Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից»․ ՇմիգալՃիշտ ե՞մ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից․ Փաշինյան «Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասին37 բանտարկյալների պատիժը մեղմացվել է․ Թրամփը քննադատել է Բայդենի որոշումը (տեսանյութ) Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն (տեսանյութ) Հունաստանը մտադիր է «ՀՕՊ գմբեթ» ստեղծել․ ERT-NewsԹուրքիան և Սիրիան կարող են ռազմական գործողություններ իրականացնել քրդական կուսակցության դեմ․ Hürriyet Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն Սուրբ Ծնունդը վաղ են նշել (լուսանկարներ)Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց Սիրիայի ՆԳՆ-ը կոչ է արել նախկին ռեժիմի անդամներին անհապաղ հանձնել զենքերը Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը․ Արմինե ՕհանյանՆիկոլ Փաշինյանը բանավեճի պետք է հրավիրի նաև Բորելին․ Էդգար ՂազարյանՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդը ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել երկու մարդու կյանք խլած ավտովթարիցՄոլդովայի նախագահը մոբիլիզացիայի կոչ է արելԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդ
Ամենադիտված