Մոլդովայի նախագահը մոբիլիզացիայի կոչ է արել
ԱշխարհՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն, պետության ղեկավարի պաշտոնում նոր ժամկետով նշանակվելուց հետո, հանրապետության քաղաքացիներին «ազգային մեծ մոբիլիզացիայի» կոչ է արել, հաղորդում է Moldova 1 հեռուստաալիքը։
Սանդուի խոսքով՝ ինքը, խորհրդարանը, և երկրի կառավարությունը կաշխատեն Մոլդովայի համար «հաջողության հասնելու համար»:
«Ես ձեզ հրավիրում եմ ազգային մեծ մոբիլիզացիայի։ Որովհետև եթե մենք ինքներս մեզ չփրկենք, մեզ ոչ ոք չի փրկի»,- ասել է նա։
Նոյեմբերի 9-ին Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները և երկրի գործող ղեկավար Մայա Սանդուի հաղթանակը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ նա ստացել է ձայների 55,33%-ը, իսկ ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44,67%-ը։