Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց
Հասարակություն2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա հյուպատոսական ծառայություններ կիրականացնի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում։
Ինչպես հայտնել են Հալեպում ՀՀ հյուպատոսության մամուլի ծառայությունից, կիրականացվի վերջին շրջանում երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում:
«Հունվարի 2-ին հյուպատոսությունը ծառայություն կիրականացնի Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում»,- ասված է հաղորդագրության մեջ: