Նիկոլ Փաշինյանը բանավեճի պետք է հրավիրի նաև Բորելին․ Էդգար Ղազարյան
ԲլոգոսֆերաՍահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հանրային գործիչ Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում հիշեցրել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։
«Նիկոլ Փաշինյանը բանավեճի պետք է հրավիրի նաև Բորելին, Շառլ Միշելին, Էմանուել Մակրոնին, Օլաֆ Շուլցին և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին»,– գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Բորելը հայտարարել էր, որ երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ.) ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ և, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի տարածքում»։
«Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով»,- նշել էր Բորելը։