Հունաստանը մտադիր է «ՀՕՊ գմբեթ» ստեղծել․ ERT-News
ԱշխարհՀունաստանը մտադիր է մինչև 2026 թվականի ամառ ձևավորել հակաօդային պաշտպանության լիարժեք համակարգ՝ ավարտին հասցնելով տեխնիկայի և սպառազինության բոլոր անհրաժեշտ գնումները։ Այս մասին հաղորդում է հունական ERT-News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ արդեն մրցույթ է սկսվել Ֆրանսիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ընկերություններից հրթիռների և հակաօդային պաշտպանության այլ անհրաժեշտ սարքավորումների մատակարարման համար։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին է ներկայացրել «ՀՕՊ գմբեթ» ստեղծելու միջոցով երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու ծրագիր, որի վրա գլխավոր շտաբը երկար ժամանակ աշխատում էր։
Ըստ պլանի՝ ՀՕՊ համակարգի մշակումը բաժանվելու է մի քանի փուլերի։