Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել
ՏեսանյութերԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 10-ին կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին կետով հաստատված 3-րդ հավելվածը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության զարգացման ոլորտներում ներդրված նշանակալի ավանդի համար «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, աստղաֆիզիկոս Ավետիք ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»։