Պուտինը ԱԽ անդամներին հանձնարարել է մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին
ՍպորտՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հանդիպման գլխավոր թեման Հետխորհրդային տարածքում Անկախ պետությունների հետ հարաբերությունների կարգավորումն էր։
Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին․ «Մեզ համար առաջնահերթ է արտաքին ոլորտում հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ»,- նշել է նա։