Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավար
Բլոգոսֆերա«Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում է TRT-ն։
«Թուրքիան մի երկիր է, որն այլևս չի տեղավորվում իր սահմաններում: Մեր երկրի ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում։ Նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից։ Մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք մեր եղբայրների հետ շփման համար»,- ասել է Գյուլերը։