ՈւՂԻՂ. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2024 թվականի ամփոփիչ ասուլիսը Բաքվում պահվող հայ գերիները կապվել են ընտանիքների հետ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները այսօր ՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանի բռնության գործով դատական նիստն է ընթանում Դատարանը Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել. վերջինս պատրաստվում է բողոքարկել (տեսանյութ) Չի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ հետ միջուկային համագործակցության ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ. Արտակ Զաքարյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակել Իրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) Մահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ Մարության 

Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա»

Տնտեսություն

«Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամը հայտարարություն է տարածել․

«Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը: Մեր հայրենակիցների խնդիրը ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացի ապօրինի ընթացակարգի կասեցումն է, արմատական և անզիջում դիմադրության ցուցաբերումը ՀՀ իշխանության վարած հակահայ քաղաքականությանը, որով ՀՀ ինքնիշխան տարածքն, իրականում, մաս-մաս նվիրաբերվում է Ադրբեջանին՝ դրանով իսկ փլուզելով մեր պետության հյուսիսարևելյան դարպասի՝ Տավուշի պաշտպանական գիծը, առաջացնելով անվտանգային լրջագույն սպառնալիքներ մեր պետության և սահմանապահ համայնքների բնակիչների կյանքի և սեփականության իրավունքների համար:

ՀՀ հայադավ իշխանության թողտվությամբ և պատասխանատվությամբ՝ Տավուշի գյուղերում ընթացող սահմանազատման ապօրինի գործընթացի հաջողությունը չի կանգնեցնելու՝ 2021 թ-ից Հայաստանի ինքնիաշխան տարածքները զավթած Ադրբեջանին, ավելին՝ դրան հաջորդելու է ՀՀ այլ տարածքների նկատմամբ անօրինական պահանջների ներկայացումը: Այս գործընթացին դիմադրելու և մերժելու ռեսուրսը, կամքն ու վճռականությունը չունի ՀՀ գործող իշխանությունը, որի՝ խաղաղության հաստատման հետևողական, ապարդյուն ջանքերը հանդիպում են միջազգային հանրության հստակ կեցվածքին՝ լիովին չընկալել ՀՀ և հայ ժողովրդի անվտանգային սպառնալիքները:

Կողմ լինելով կայուն և խաղաղ տարածաշրջանի՝ այս պահին անիրատեսական թվացող տեսլականին՝ այսուհանդերձ, համոզված ենք, որ երկու պետությունների միջև տարածքային սահմանազատումը պիտի ընթանա միջազգայնորեն ամրագրված՝ վստահելի, չափելի, առարկայական և երկու կողմի անվտանգային կենսական շահերը հաշվի առնող ընդունելի մեխանիզմներով, իսկ ՀՀ ներսում՝ պահելով իրավական և ինստիտուցիոնալ բոլոր ընթացակարգերը, տարածքային հնարավոր փոփոխությունների հարցն էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անվիճարկելի դրույթով՝ հանրաքվեով: Այլ տրամաբանությամբ որևէ գործընթաց հակասահմանադրական է, իսկ այդ քաղաքականությունն իրականացնող իշխանությունը՝ ապօրինի, որին վայրկյան առաջ պետք է ապալեգիտիմացնել և փոխել նման հանձնվողական բանակցային օրակարգն առաջ տանողներին, որոնց դիվանագիտական հնգամյա աշխատանքի հետևանքով, այս պահի դրությամբ, զիջել ենք Արցախի՝ 12.000 և ՀՀ ավելի քան 400 քկմ տարածք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վիճակն օրհասական է և ազգային անարժանապատվության խարանից ձերբազատվելու պահը՝ հասունացած: Միայն հանդուրժողականությամբ, ներազգային պառակտումներն ու վեցամյա թշնամանքը մաքրող, հանուն հայրենիքի գաղափարաբանությամբ, միահամուռ ուժերով, նպատակային համախմբմամբ, հավաքական առաջնորդությամբ, համակարգված և կարգապահ գործողություններով է հնարավոր ապացուցել, որ պարտվողական այս քաղաքականությունը կարող ենք փոխարինել՝ արժանապատիվ, ռացիոնալ, հայկական շահերն ապահովող, միջազգային հետաքրքրությունները չհակադրող քաղաքականությամբ: Աշխարհը պետք է իմանա, որ հայ ժողովուրդն այլևս չի հանդուրժելու իր անվտանգությանը, զարգացման իրատեսական ներուժի իրացմանն ու քաղաքական ճակատագրին վերաբերվող հարցերի ցանկացած միանձնյա որոշում:

Ժողովրդի իմաստությունը միշտ էլ հուշում է, որ անհատի, հավաքականության ու պետության ճակատագիրը չի կարող կախված լինել մեկ անձի կամ խմբակի կամայական որոշումից:

Հայաստանի գործող իշխանությունը խաբել է սեփական ժողովրդին, զիջել է հայրենիքի տարածքներ, ծաղրել է ազգայինն ու հոգևորը, ներազգային բաժանարար գծերով խաթարել է պետության ներքին անվտանգությունը, ոտնակոխ է արել մեր հայրենակիցների՝ վաղուց հասունացած և 2018-ին արտահայտված ազնիվ և արդար ակնկալիքները՝ ունենալ անվտանգ և ապահով պետություն, արդար հասարակարգ, որտեղ իր ձայնը վճռորոշ կլինի: Ժողովրդի ձա՛յնը պիտի որոշի պետության ճակատագիրը, իսկ հայ ժողովուրդն ասում է «ո՛չ» հանձնվողականությանը, ստրկացմանն ու պետության աճուրդին, հայկական տարածքների հետևողական զիջմանը և «այո՛»՝ համազգային համերաշխությանը, ազգի ու պետության շահի գերակայությանը:

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամն իր ամբողջ ներուժով և հնարավորությամբ աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ազգային-հոգևոր առաջնորդության նպատակային քայլին՝ մեկտեղել ուժերը հանուն հայրենիքի և ազգային արժանապատվության:

Պահի լրջությունը թելադրում է մի կողմ դնել՝ մի քանի տարի շարունակվող անհանդուրժողականության վանող մթնոլորտը, ներազգային անհամերաշխության արատավոր և կործանարար դրսևորումները, գործակցության ձեռք ենք մեկնում մեր հայրենակիցներին՝ շինականից մինչև մշակ, բանվոր, ռանչպար, գիտնական ու բժիշկ, որոնց համար հայրենիքը վեր է ամենքից և ամեն ինչից: Ներառական այս աշխատելաոճը բերելու է հասարակ հայրենակիցների, ազգային-պետական մտածողությամբ դաստիարակված ուսանողների, մասնագիտական զանազան խմբերի, քաղաքականապես հասուն գործիչների, դիվանագետների, զինվորականների, մշակույթի նվիրյալ գործիչների, անաչառ մամուլի ներկայացուցիչների նպատակային գործակցության, որի արդյունքը պիտի լինի հայկական պետության՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից չընդհատվող պարտությունների կասեցումն ու ազգային իշխանության ձևավորումը:

Տարածքային կամ դիվանագիտական հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի, ուստիև՝ պետականության իրական կորստի: Չզիջելու այլընտրանքը պատերազմը չէ՛, ինչպես փորձում են մատուցել իշխանությունն ու նրա պրոպագանդիստական մեքենան: Հայ ժողովրդի խաղաղասիրությունը չի՛ կարելի վիճարկել, բայցև, միաժամանակ, անթույլատրելի է հասնել այդ խաղաղության՝ տրորելով հայի ու Հայաստանի արժանապատվությունը, իր հայրենի հողում անվտանգ ապրելու ու զարգանալու բնական իրավունքը: Հենց չհաշվարկված և անհավասարակշիռ զիջումնե՛րն են բերելու նոր աղետի ու պատերազմի, իսկ շարժման ներուժ ունեցող Կիրանցի գործընթացի նպատակը հենց այդպիսի պատերազմի կանխումն է՝ գործող իշխանության հանձնվողական կուրսի լիարժեք կասեցմամբ:

Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից, որին, վստահաբար, հաջորդելու է օտարի կարեկցանքի սրտառուչ խոսքը՝ հնարավոր աջակցության և վաստակած հարգանքի փոխարեն: «Հայը պիտի ապրի իր հայրենիքում՝ արժանապատիվ խաղաղության պայմաններում» արտահայտությունը կժառանգենք մեր սերունդներին, եթե մեր բաժին պայքարը հասցնենք տրամաբանական ավարտին՝ բոլորիս հայրենանվեր և աչալուրջ աշխատանքով, ազգային ամոթի ու բարոյալքման պարտադրվող կապանքները շպրտելով պատմության աղբանոցը:

Պի՛նդ եղեք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2024 թվականի ամփոփիչ ասուլիսը Բաքվում պահվող հայ գերիները կապվել են ընտանիքների հետ (տեսանյութ)Թրամփի խորհրդականները կարծիք են հայտնել՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ամիսներ կպահանջվենՏարադրամի փոխարժեքները այսօրՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանի բռնության գործով դատական նիստն է ընթանումԴատարանը Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել. վերջինս պատրաստվում է բողոքարկել (տեսանյութ)Գերմանիան Ուկրաինային է փոխանցել հազարավոր հրետանային արկեր և ԱԹՍ-ներՉի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն ԶուրաբյանՄիջուկային զենքի ստեղծումը «պատմական ընտրություն» է Չինաստանի համար․ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչԱՄՆ հետ միջուկային համագործակցության ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ. Արտակ Զաքարյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակելՏղամարդը վերադարձել է աշխատանքից և տանը հայտնաբերել քնած գողինԻրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)Հարավային Կորեայի ոստիկանությունը 1120 սպա է տեղակայել նախագահին ձերբակալելու համարՄահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ ՄարությանՄենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին «Վտանգ չկա էստոնառուսական սահմանը փակելու համար»․ Նարվայի քաղաքապետ4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.amՍլովակիայի փոխխոսնակը ակնկալում է Լեհաստանի ներողությունըՌուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Ֆիցոն կժամանի Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի շքերթինԱրդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ Փեզեշքիան
Ամենադիտված