Թրամփի խորհրդականները կարծիք են հայտնել՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ամիսներ կպահանջվեն
ԱՄՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները կարծում են, որ ուկրաինական հակամարտությունը լուծելու համաձայնությունների հասնելու համար կպահանջվի «մի քանի ամիս կամ ավելի»: Այս մասին նրանք հայտնել են Reuters-ին։
Նրանք կարծում են, որ Թրամփի հայտարարությունը ուկրաինական ճգնաժամը կարգավորելու իր նախագահության առաջին օրը «ընտրական շփոթության» և իրավիճակի բարդությունը չհասկանալու արդյունք է։
Թրամփը երեկ ասել է, որ մտադիր է «շատ արագ» կազմակերպել հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա երդմնակալությունից հետո։ Այս ֆոնին Asia Times-ը գրել է, որ եթե Թրամփն իսկապես ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը, նա պետք է հանդես գա՝ որպես ուժեղ առաջնորդ, առաջին հերթին Ռուսաստանի նախագահի հետ, այլ ոչ թե Վոլոդիմիր Զելենսկու հետ հարաբերություններում: