Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 342-ի
Գիտություն և ՄշակույթՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 37-ով և հասել է 342-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացվել է 18 քաղաքացի։ 260 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 193-ը երեխաներ են, 149-ը` մեծահասակներ։