Շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս
Հասարակություն
Այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս, հայտնում է Սպիտակի ԲԿ–ից:
Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից(բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):
Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար:
Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, նշում են ԲԿ–ից:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի