Իվլեևան ծաղրել է Կիրկորովին
Ժամանց
Բլոգեր և հեռուստահաղորդավար Անաստասիա Իվլեևան արձագանքել է Ֆիլիպ Կիրկորովի հայտարարությանը, որն ասել էր, թե իր պատճառով չի ընդգրկվել TNT հեռուստաալիքի ամանորյա կատակերգության դերասանական կազմում։ Նա հրապարակել է իր գրառումը տելեգրամյան ալիքում։
Իվլեևան Կիրկորովի խոսքերին պատասխանել է հեգնական հրապարակմամբ.
«Ամեն ինչ ճիշտ է, Ֆիլիպը միշտ զգուշությամբ է մոտենում նրան, թե ում հետ լինի նույն կադրում»,- գրել է Անաստասիան՝ կցելով գրառմանը մի լուսանկար, որում երգիչը կեցվածք է ընդունել կիսամերկ տղամարդկանցով շրջապատված։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆիլիպ Կիրկորովը «մերկ երեկույթի» շուրջ առաջացած սկանդալից հետո Իվլեևային անվանել է զզվելի առնետ։

