Գերմանիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհվել է 11 մարդ, ևս 60-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
ՏեսանյութերԳերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Մեքենայի վարորդը Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, նրան բերման են ենթարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
t-online պորտալի տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, եւս 60-ը՝ վիրավորվել։
Գերմանական իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են անվանել, մեքենայի վարորդը տեղում ձերբակալվել է, ականատեսները պատմում են, որ նա Սիրիայից է։
Ինչպես գրում է Bild թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին, տոնավաճառի տարածքն այժմ շրջափակված է, և ոստիկանությունը ստուգում է պայթուցիկների առկայությունը։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի