80-ամյա կնոջ մեքենայում մարդու մնացորդներ են հայտնաբերվել
Այլ![80-ամյա կնոջ մեքենայում մարդու մնացորդներ են հայտնաբերվել](/rs.php?image=/disc/21-12-24/c5676ee2057a885d4d18ed007fc10063.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայում Քորնուոլ դքսության ոստիկանությունը բիզնես կենտրոնում կայանված մեքենայում հայտնաբերել է 50-ամյա տղամարդու մնացորդներ և դրա առնչությամբ ձերբակալել երկու կնոջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Սարսափելի բացահայտումը ոստիկանությունն արել է պատահաբար, որից հետո էլ գնացել են 80-ամյա և 50-ամյա կանանց հետքերով։ Նրանք կասկածվում են տարեց տղամարդու սպանության, հանցագործությունը թաքցնելու և նրա օրինական հուղարկավորությանը խոչընդոտելու մեջ։
Մինչ հետաքննությունը շարունակվում է, կանայք գտնվում են կալանքի տակ։ Ենթադրվում է, որ տղամարդը ճանաչելիս է եղել կասկածյալներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)