Լարիսա Դոլինան պատմել է, թե ինչ դիետա է պահում
ԺամանցՌուսաստանի ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինան «Страсти» պորտալի հետ զրույցում պատմել է, թե ինչ դիետա է պահում, հաղորդում է Gazeta.ru–ն։
Երգչուհու խոսքով՝ իր արտաքինը ծանր ֆիզիկական աշխատանքի արդյունք է։
«Չի կարելի հանգստանալ, պետք է միշտ լավ տեսք ունենալ, որովհետև բեմը միշտ մեծանում է չափերով, հատկապես երբ խոսքը գնում է հեռուստատեսության մասին»,- նշել է նա։
Ուստի, խոստովանել է 69-ամյա Դոլինան, ինքն ինտերվալային դիետա է պահում՝ օրական 18-ից 20 ժամ տևողությամբ։
«Ես շատ չեմ ուտում, չնայած, ընդհանուր առմամբ, իմ բնույթով ես սիրում եմ ուտելը», - նշել է աստղը: