Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Ադրբեջանի և ՀՀ–ի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին
Արտաքին Քաղաքական
Պատմական հնարավորություն է ի հայտ ետել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, թե «երրորդ կողմերը պետք է արդար և անաչառ կերպով աջակցեն գործընթացին»։
Նախարարները քննարկել են նաև Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ֆիդանը ասել է, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի Գազայում մշտական հրադադար ապահովելու և պաղեստինյան անկլավին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի շուտափույթ ավարտին ուղղված բանակցային գործընթացին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան