Ովքեր և ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրում Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում Օրվա խորհուրդ. hունվարի 20 Լարսում սահմանափակումներ կան Ինչ սպասել այս իշխանությունից, երբ ԱԺ-ում է հենց բացահայտ խախտվում օրենքը․ լրագրող 2 ձեռքով կողմ եմ, որ Սիրունյանն ընտրվի ԲԴԽ անդամ․ այդ հիմնարկն ավելի վարկաբեկել հնարավոր չէ․ Հովհաննես Խուդոյան Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ ԵՄ-ին միանալը կհանգեցնի հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների վատթարացմանը (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստը 

«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թ.-ին բյուջեի կատարողականի քննարկումների, իշխանությունների մատնանշած տնտեսական աճի, բայց դրա դրական միտումները մեր կյանքում չզգալու, ԵՄ տնտեսական սպասվող աջակցության և այլ հարցերի մասին «Փաստը» զրուցել է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, կառավարությունն ամփոփում է 2023 թ.-ի ծրագրերը։ Քննարկվում է բյուջեի կատարողականը: Ի՞նչ արվեց ու չարվեց նախորդ տարի:

-«Բյուջե 2024»-ում արդեն բացակայում էր Արցախին հատկացվելիք ֆինանսական օգնությունը, իսկ «Բյուջե 2023»-ով կար, բայց ի՞նչ արեցին: Իշխանությունները խոսում են տնտեսական աճից, որի կառուցվածքն ու որակը շատ խնդրահարույց է, բայց չեն խոսում պետական պարտքի սրընթաց աճից: Տնտեսագիտության մեջ կանոն կա, որ երկար փողով ֆինանսավորում են երկարաժամկետ ակտիվները՝ եկամտաստեղծ ուղղությունները, բայց այս մարդիկ, բյուջեի աջակցության պարտքեր վերցնելով, երկիրը թաղել են պարտքերի տակ: Շատ կոնկրետ ուղղություններ կան, որոնք պետք է դառնան քննարկման նյութ, օրինակ՝ 2022 թ.-ին, երբ այդ բյուջեն ընդունում էին, իշխանություններն ամեն հնարավոր բարձրախոսով ասում էին, որ շուրջ 46 տոկոս աճել է ՊՆ-ի բյուջեն, հետո Ազատ գյուղի ողբերգական հրդեհից հետո պնդում էին մոդուլային զորանոցների մասին, որոնք կային կամ ճանապարհին էին: Հիմա կա՞ն: Կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարմամբ տարին փակեցին: 2023 թ.-ը, անկախ բյուջեի կատարողականի գնահատումներից, պետք է որակել որպես մեծ կորստի, ամոթի և ողբերգության տարի: Արցախի հանձնումը, արցախցիների նկատմամբ թշնամու ցեղասպանական գործողություններն ու աղետը Երևանից հեռադիտակով նայող կառավարությունը պետք է ոչ թե բյուջեի կատարողականից խոսի, այլ ամոթից, իսկ ավելի ստույգ՝ չխոսի և լուռ հեռանա առհասարակ:

-Խոսվում է տնտեսական աճի, միջին աշխատավարձի բարձրացման, երկու տոկոս գնաճի մասին: Իրականում ինչպիսի՞ պատկեր ունենք, և ինչո՞ւ քաղաքացիներն իշխանության նշած տնտեսական դրական ցուցանիշները չեն տեսնում, հակառակը՝ սկսել ենք վատ ապրել:

-Համաձայն պաշտոնական վիճակագրության, մակրոտնտեսական ցուցանիշները շատ գեղեցիկ են՝ տնտեսության ակտիվության ցուցանիշն այս հունվար-փետրվարին 2023 թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 13,6 տոկոսով, գներն ընկել են, առևտուրն անցել է 24 տոկոսը, իսկ արտահանում-ներմուծումը անգամներով ավելացել է, բայց չգիտես ինչու, մարդիկ լավ չեն ապրում, մնացել են նույն խնդիրների առաջ, ավելացել են անվտանգային ծանրագույն հարցերն ու ապագայի նկատմամբ անորոշությունը:

Բայց որ նայում ենք այդ ցուցանիշների կառուցվածքին, պատկերը սկսում է պարզվել՝ անգամներով աճել են ռեէքսպորտի հաշվին, դրա տնտեսական օգուտների չնչին մասն է մնում ՀՀ-ում, բայց դրանք ցուցանիշների վրա ահռելի ազդեցություն ունեն: Այնպես որ, հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերը իրարից այսքան ցցուն երբեք չեն տարբերվել: Եվ հետո, մեր երկրում տնտեսական աճերը ներառական չեն, և դրանից չեն օգտվում իրենց սառնարանի դուռը բացող մեր քաղաքացիները: Նորից թանկացել են հագուստը, կոշիկը, տրանսպորտը, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը, միայն 38 տոկոսով բարձրացել է բենզինի արժեքը: Գների նվազում կա սննդամթերքի որոշ տեսակների, հատկապես այն մթերքի մեջ, որոնք ներմուծվում են, կամ ներմուծվում է դրա հումքը, օրինակ՝ հացաբուլկեղենը, ալ յուրը, որոնց մեծ մասը ներմուծվում է ՌԴից, իսկ ռուբլու փոխարժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում է ապրել: Փոխարժեքի տատանումները, մասնավորապես՝ դրամի արժևորումը մեծ հարված է հասցնում արտահանման սեգմենտին՝ մասնավորաբար տեղական արտադրությանը և ՀՀ փոխանցված տրանսֆերտներին: Եթե գնահատենք մեր տնտեսության վիճակը, կարելի է ասել՝ տարերային և շիկացած:

-Թոշակի բարձրացում չի սպասվում, մինչդեռ շատերին զարմանալի է ոստիկանների աշխատավարձի բարձրացումը, ընդ որում՝ քաղաքական գործիչները, քաղաքացիներն ասում են՝ ինչո՞ւ չի բարձրանում, օրինակ՝ զինծառայողների աշխատավարձը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Կա փաստ, որ թոշակն ավելի ցածր է, քան նվազագույն կենսապահովման զամբյուղը: Թոշակի բարձրացումը կենսականորեն կարևոր է, ոչ թե պետք է այս 6 տարվա ընթացքում մի ձեռքով մի քանի կոպեկ բարձրացվեր և մյուս ձեռքով մի փոքր ավելի թոշակառուի ձեռքից տանել, այլ պետք էր առաջանցիկ կենսաթոշակի բարձրացում: ՀՀ-ում թոշակառուն ապրում է աղքատ: Չկա մարդ, որ թոշակով կարողանա ապրել, բուժվել, տեղաշարժվել, իսկ ապրելն ու բուժվելը թանկացել են, ներդրվել են որոշ էլեկտրոնային խոչընդոտներ, իսկ տեղաշարժվելը վաղը կդառնա դժվար հաղթահարելի: Զինծառայողների աշխատավարձի բարձրացման մասին խոսող իշխանությունները, իրենց ծրագրում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին հստակ ասողները որոշել են, որ ընտրանք պետք է անել, ատեստավորման գործիքի կիրառմամբ մի մասի աշխատավարձն ավելացրել են, մյուսներինը՝ ոչ, սրանով ստեղծել են անհավասար միջավայր:

Նույնը նաև կատարվեց ուսուցիչների հետ՝ բուհ ավարտած և պետական հանձնաժողովի կողմից ուսուցչի որակավորում և դիպլոմ ստացած մարդկանց ասացին՝ եկեք, նորից ատեստավորվեք: Սա անթույլատրելի է, ոչ թե պետք էր ատեստացիաներ անել, այլ շարունակական մասնագիտական զարգացումների սեմինարներ՝ տեղերում: Իսկ քանի՞ ոստիկան կանցնի այդ ատեստացիան, քանի՞սն են տիրապետում իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությանն ու Սահմանադրությանը: Թեկուզ հենց պարեկներին նայեք. եթե ձեռքից պլանշետը վերցնես, նրանց մեծ մասը ոչ մի իրավական ակտի հղում անել չի կարող: Ոստիկանների աշխատավարձի բարձրացումը զարմանալի չի, այլ օրինաչափ է այս պարագայում՝ միայն նրանք են մնացել որպես այս իշխանությունների հենարան:

-Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ նշվեց Արևմուտքի՝ Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին: Այս աջակցությունը նպատակ ունի «վերափոխելո՞ւ» մեր տնտեսությունը, թե՞ միջոց է սիրաշահելու Հայաստանին՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության շրջանակում:

-Իհարկե, հայտարարվեց, որ այդ եռակողմ հանդիպումը հիմնականում տնտեսական բնույթի է, բայց ամբողջությամբ վերաբերվում էր տարածաշրջանի քաղաքական կառուցվածքին, գերտերությունների ազդեցության գոտիներին և դրանց հնարավոր փոփոխություններին, որի համար Արևմուտքի որոշ կենտրոններ, մասնավորաբար հանդիպման կողմերը կարող էին քննարկել որոշակիության դիմաց դրամաշնորհների հարցը: Մինչ ապրիլի 5-ը իշխանությունները իրենց կցված լրատվամիջոցներով և այլ հարթակներով փորձում էին մեծ սպասում ստեղծել, հատկապես, որ նախընթաց շրջանում հայտարարվել էր շուրջ 3 միլիարդ հատկացնելու մասին: Բայց տվեցին խոստում, սա պետք է ֆիքսել, որ փող չեն տվել, այլ միայն խոստում, որ 4 տարվա ընթացքում կտրամադրվի 270 միլիոն դոլար:

Կարելի է ենթադրել, որ Արցախի կորուստն Արևմուտքի այդ կենտրոնները գնահատեցին այդքան ցածր, ինչը պետք է վիրավորեր հայկական կողմի ինքնասիրությունը: Հայերը միլիարդավոր դոլարների գույք, բնակֆոնդ, բիզնեսներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, հիվանդանոցներ, կամուրջներ, ցանքատարածքներ և այլ չափելի ռեսուրսներ են թողել թշնամուն: Էլ չեմ ասում հոգևոր և մշակութային անչափելի արժեքները, պատմություն և կենսագրություն, գերեզմաններ ու սրբավայրեր: Այնպես որ, ապրիլի 5-ի հանդիպումն ու Հայաստան բերած խոստումը կարելի է համարել ձախողված:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ովքեր և ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից Հոգևոր երաժշտության երգչուհու պայուսակում գտել են աղջկա կտրած գլուխԱՄՆ-ում բացահայտել են՝ ինչը կօգնի Ռուսաստանին սեփական պայմաններով դադարեցնել պատերազմը Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը Կավելաշվիլին ստորագրել է աննախադեպ թվով դատապարտյալների ներում շնորհելու ակտՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրում Բայդենի բոլոր «հիմար» հրամանները չեղարկելու եմ․ Թրամփ (տեսանյութ)Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ առնվազն վեց մարդ է բերման ենթարկվելՀոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում Թրամփի կինը թողարկել է իր սեփական կրիպտոարժույթըՕրվա խորհուրդ. hունվարի 20Լարսում սահմանափակումներ կան Ես ոչ մի տեղ չեմ գնալու․ ԲայդենԻնչ սպասել այս իշխանությունից, երբ ԱԺ-ում է հենց բացահայտ խախտվում օրենքը․ լրագրող2 ձեռքով կողմ եմ, որ Սիրունյանն ընտրվի ԲԴԽ անդամ․ այդ հիմնարկն ավելի վարկաբեկել հնարավոր չէ․ Հովհաննես ԽուդոյանԱպօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ Գազայի ազատագրված պատանդները ՀԱՄԱՍ-ից «նվերներ» են ստացելԵՄ-ին միանալը կհանգեցնի հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների վատթարացմանը (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստը Ինչի կհանգեցնի սահմանազատումը (տեսանյութ) Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար Փաշինյանի թիրախում են մեր նահատակված հերոսների ծնողները (տեսանյութ) Պատերազմում զոհված պաղեստինցիների թիվը հասել է մոտ 47 000-ի (լուսանկարներ) Ռուսաստանում «Ջերմուկից» մահացած տղամարդու ընտանիքը դատի է տվել ընկերությանըԹրամփը նախատեսում է ստորագրել մոտ 100 գործադիր հրամանԲԴԽ անդամի թեկնածու Սիրունյանի մասին բարեվարքության եզրակացությանը ծանոթացե՞լ եք․ Մանուկյանը՝ Սիմոնյանին (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել Թբիլիսիում քարերով հարձակվել են ընդդիմադիր «Լելո»-ի անդամների վրաԱղդամցի Ալենը այս քարտեզ կոչվածի վրայից ոչ միայն Աղդամն է ջնջել, այլ հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյան (տեսանյութ) ԱԺ-ում այս տարվա նստաշրջանը մեկնարկեց օրհներգի փոփոխված տարբերակի կենդանի հնչողությամբ (տեսանյութ) Մեզ պակասում է երկարատև մտածողության մշակույթը, չենք պատրաստվում «հետոյի» իրադարձություններին․ Վահե ՀովհաննիսյանԹրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալուԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Մհեր Սահակյանի հիշատակը (տեսանյութ)Նարեկ Զեյնալյանի մանդատը տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ջուլիետա Ազարյանին (տեսանյութ)Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան Տարադրամի փոխարժեքները հունվարի 20-ին Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերարՍա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թովմասյան ՈւՂԻՂ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը ՀԱԿ-ի հայտարարութունը Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Սուրեն Սարգսյան Երկար ժամանակ ջուր չի լինի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենաԼույս չի լինիԱստղագուշակ՝ հունվարի 20-ի համարԱպարան-Քուչակ և Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է, Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համարԿապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար է այրվելՀայտնի ո՞ր մատչելի միրգն է նպաստում քաղցկեղի կանխարգելմանը
Ամենադիտված