Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը» Բաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետո Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայման Հայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասին Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ» «Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ» 

ՀԱԿ-ի հայտարարութունը Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ

Քաղաքական

Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում  Արցախի նախկին ղեկավարներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին, տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և ապօրինաբար գերեվարված և Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցներին, որոնք ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրագործելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվում են դաժան հալածանքների և կտտանքների։

2. Ադրբեջանի կազմից դուրս սեփական ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը իրագործելու օրինական գործընթացը սկսվել էր և հետևողականորեն շարունակվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետությունը սիստեմատիկորեն ոտնահարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և նրա բնակչության կյանքի, ազատության, ժողովրդավարության իրավունքները, ծավալելով պետականորեն կազմակերպված զանգվածային բռնություններ, ինչպես նաև անցկացնելով բիրտ ռազմական գործողություններ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Ադրբեջանի ամբողջ տարածքում ապրող հայ բնակչության դեմ (1988 փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, Խանլարում, Շամխորում, 1990-ի հունվարին Բաքվում, 1991-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թվով 24 բնակավայրերում, 1992-ին Շահումյանի և Լեռնյաին Ղարաբաղի Մարդակերտի և Մարտունու շրջաններում)։

3. Արցախի ղեկավարները ապօրինաբար, միջազգային նորմերի և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն ոտնահարումով,  գերեվարվել են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ԵԱՀԿ հովանու ներքո բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործում էր հայ ժողովրդի նկատմամբ իր ամենամեծ ռազմական հանցագործություններից մեկը՝ հազարամյակների պատմություն ունեցող արցխահայության նկատմամբ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։

4. Նման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատյացությունը պետական գաղափարախոսություն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող և նրանց ժողովրդավարական իրավունքները զանգվածաբար ոտնահարող, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ ունեցող ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից։ Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները և դատարաններն ընդամենը իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնությունների, կտտանքների, նենգասպառնալիքների և տարատեսակ այլ ապօրինությունների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանությունների պատվիրած ցանկացած արդյունք, հետևաբար այդ դատավարություններում ներկայացված որևէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպես նաև «դատական» մարմնի որևէ եզրակացություն, ունենալու են զրոյական վստահելիություն և օրինականություն։

5. Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որևէ մեղադրանք կամ քննադատություն, ուղղված «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած և խոշտանգման ենթարկվող մեր հայրենակիցների վարքի դեմ։ Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, թե ինչ են իրենք ասում անմարդկային ճնշման ներքո, այլ միայն նրանց կյանքը, առողջությունը և ապահով վերադարձը հայրենիք։

6. Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի լռությունը և անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Նրանք առաջինը պետք է պահանջեին այն մարդկանց ազատությունը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թվականի Հելսինկյան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցություններում ճանաչել են որպես լեգիտիմ գործընկերներ և երկխոսություն վարել նրանց հետ միջազգային հանրությունը ներկայացնող մարմինների անունից։

7. Առավել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավոր է հրապարակայնորեն բարձրացնել իր ձայնը ի նրանց պաշտպանություն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման և խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը։ Հայաստանի իշխանությունները այդ հարցով պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի Խմբի երկրներին, ինչպես նաև բարձրացնեն այս հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և Եվրոպական խորհրդարանում, հատկապես ի ցույց դնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության անբեկանելի իրավունքի բացահայտ ոտնահարումը Ադրբեջանի կողմից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը»Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Քուվեյթում, Կատարում և ԲահրեյնումԲաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետոԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայմանՀայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասինՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱրեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ ՓաշինյանինՓոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էԻնչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել«Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Հրապարակ»․ Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»Բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին«Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են Իրավապահները ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանSVT. Ֆրանսիան զորքեր կտեղակայի ՇվեդիայումԻրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ինՍև ծովի ականների դեմ պայքարի խումբը կպաշտպանի ստորջրյա ենթակառուցվածքներըՖյուրիի և Ջոշուայի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Ուեմբլիում
Ամենադիտված