ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը «Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով 

Մեզ պակասում է երկարատև մտածողության մշակույթը, չենք պատրաստվում «հետոյի» իրադարձություններին․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

«Ավելի հետոյին պատրաստվելու համար

Բաքվի դատերը, չգիտես ինչու, հանկարծակիի են բերել հայ հասարակությանը, թեև բազմաթիվ ամիսներ առաջ արդեն պարզ էր, որ լինելու են այս տեսարանները, այս լուսանկարները, այս մեղադրանքները։ Պարզ էր, որ առաջիկայում էլի շատ բաներ են լինելու: Պարզ էր նաև այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը, որպեսզի հարմար միջավայր ապահովի իր հետագա քայլերի համար։

Այս ամենը լրիվ պարզ էր, ես ինքս ոչ միայն հրապարակավ գրել եմ այդ մասին ամիսներ առաջ, այլև նախապես քննարկել եմ այս փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ու հանրային դաշտի տարբեր դերակատարների հետ։ Նախապատրաստվելու փոխարեն, սակայն, մեր հանրային միջավայրը նախընտրեց բավարարվել հեքիաթաշարով, թե՝ երկու ամսից բաց են թողնելու, թե՝ աշխարհի այսինչ մայրաքաղաքից զանգել են, որ բաց թողնեն, և այլն, և այդպես շարունակ։ Ինչպես միշտ, հաճելի դատարկությունը ծանրակշիռ է դառնում՝ ընդդեմ դառը ու դժվար պրագմատիզմի: 

Այս դրվագը գուցե ամենացավոտն է, բայց նաև՝ խիստ բութագրական մեր ընդհանուր հանրային վարքականոնի համար։ Մեզ կտրուկ պակասում է ստրատեգիական, երկարատև մտածողության մշակույթը, մենք չենք պատրաստվում «հետոյի, շատ հետոյի» իրադարձություններին, մեր քաղաքական սպասումների ու պլանավորման հորիզոնը սահմանափակ է՝ մի քանի շաբաթ առավելագույնը։ Ես իհարկե չեմ կասկածում դատավարության ֆոնին արված, գրված հայտարարությունների, տեքստերի հեղինակների անկեղծության վրա, բայց դրանցով մենք, ինչպես միշտ, արձանագրում ենք հետևանքները, չփորձելով նախապես ազդել իրերի ընթացքի վրա (իսկ իրականում շատ բան կարելի էր անել):

Այս սահմանափակ պլանավորման հորիզոնի պատճառով է, որ մենք նույն չափով անպատրաստ ենք լինում թե´ կռվին, թե´ խաղաղությանը, թե´ գերեվարմանը, թե´ գերիների ազատ արձակման գործողություններին։

Իհարկե, եղել են հատուկենտ մարդիկ, որ փորձել են անձնական նախաձեռնությամբ ինչ-որ քայլեր անել, կամ առնվազն նախազգուշացնել։ Այս ամենը, սակայն, բավարար չէ՝ կոչվելու համար քաղաքական ու հանրային էլիտայի համակարգված ստրատեգիական մտածողություն։

Այս տարին բացվեց սոցիալական համատարած դժգոհության ալիքներով՝ հարկերի բարձրացման, տրանսպորտի թանկացման, հայտարարագրման շուրջ և այլն։ Այն օրենքներն ու կարգավորումները, որոնք բերել են այդ թանկացումներին, ընդունվել են ամիսներ, իսկ որոշները՝ տարիներ առաջ։ Եվ միայն 2025-ի հունվարից են սկսվում դժգոհություններն ու անհնազանդության դրսևորումները, քանի որ անգամ տեխնիկապես տասնյակ հազարավոր քաղաքացիների հնարավոր չի եղել տեղյակ պահել սպասվող փոփոխությունների մասին, որոնք ուղղակիորեն ազդելու են իրենց կյանքի վրա։

Իրականում բազմաթիվ բացասական զարգացումներին հնարավոր է նախապես պատրաստ լինել ու կանխարգելել դրանք, տանել այդ զարգացումները մեզ համար ցանկալի հունով, հնարավոր է դրական պրոցեսներ գեներացնել, շրջել իրերի ընթացքն այնպես, որ օգուտով դուրս գանք իրադրությունից։ Դրա համար անհրաժեշտ է, որ մտածողության, պլանավորման հորիզոնը երկար լինի, որ հասցնենք նախապես մտածել, հասկանալ ու որոշել, թե մեզ այս ու այս զարգացումների դեպքում ի´նչ է պետք լինելու, ի´նչ հնարավոր վատ տարբերակներ կան, ու ինչպես պետք է պատրաստվել ամեն կետին։ Դրա համար պետք է դուրս գալ պարզունակ ու կարճատես պոզիտիվիզմի թակարդից ու պրագմատիկորեն հաշվարկել բոլոր քայլերը՝ ամենաերկար կտրվածքով։ Այս ամենը հատկապես կարևոր է մոտեցող արտահերթ կամ հերթական ընտրություններին նախապես պատրաստվելու համատեքստում, որպեսզի հերթական անգամ չլինի «ուզում էինք լավ լինի, եղավ՝ ինչպես միշտ»։ Հիմա է պետք ավելի հեռուն հաշվարկել ու ավելի հետոյի պրոցեսներին պատրաստվել՝ պատրաստվել, կանխարգելել, դրական հուն տանել, որպեսզի վաղվա «անակնկալ զարգացումները» չլինեն շատ ավելի վատը»:

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը
Ամենադիտված