Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ» Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Շատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ․ Մխիթարյան Երկրաշարժ՝ Հայաստանում 

«ՍԱՍ»-ի Արտակի «նոու-հաուն»

Վերլուծական

Որքան էլ ՀՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց թեկնածուն նախագահական ընտրությունների ֆավորիտն է, որքան էլ նախագահի թեկնածուների օբյեկտիվ դիտարկման ժամանակ կարող է թվալ, թե ընտրակաշառքն այս անգամ կարող է և իսկապես պետք չգալ, այնուամենայնիվ, պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։

ՀՀԿ-ի շնորհիվ պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ըստ երևույթին, ձգտելով հնարավորինս արդարացնել ՀՀԿ-ի, հատկապես ՀՀ և ՀՀԿ նախագահի կողմից իրեն ԱԺ գործուղելու հնարավորությունը, որոշել է ավելի քան մեծ պատասխանատվությամբ մոտենալ նախագահական ընտրություններին։ Այսպես, Սարգսյանի հրահանգով «ՍԱՍ գրուպ»-ի՝ այլ ընտրատարածքներում հաշվառված աշխատակիցները վերահաշվառվում են Արաբկիրում՝ ձայների հնարավորինս մեծ քանակ ապահովելու համար այդ ընտրատարածքից ձայներ ապահովելու պարտավորություն ունեցող իրենց «տիրոջը»։ Այսպես, եթե աշխատողն անգամ տարիներ շարունակ ապրել է Ներքին Չարբախում, բոլորը նրան ճանաչում են, բազմաթիվ անգամ նաև նրա ընտանիքի անդամներն ընտրությունների են գնացել հենց իրենց բնակավայրում գտնվող ընտրատեղամաս, միևնույն է, այս նախագահական ընտրություններին նրանք այլևս պարտավոր են նոր իրողություններին ընդառաջ գնալ և իրենց ձայնը նվիրաբերել հենց այն ընտրատարածքին, որտեղից առավելագույն շահ կարելի է ապահովվել իրենց «տիրոջը»։ Ընդ որում, միայն աշխատողներով խնդիրը չի սահմանակվում․ Սարգսյան-պատգամավորի գերագույն հրահանգով յուրաքանչյուր աշխատող պարտավոր է հօգուտ նախագահ Սարգսյանի ապահովել ևս 3 ձայն։ Այս ընթացքում «ՍԱՍ գրուպ» հոլդինգում տենդագին միջոցառումներ են ընթանում աշխատակիցների անձնագրային տվյալների հավաքագրման, համապատասխան վերագրանցումների կազմակերպման ուղղությամբ։

Որ ՀՀԿ-ականների, ՀՀԿ շահերը սպասարկող բիզնեսմենների և սրանց հավասարների վրա դրվում է ընտրություններում ձայներ ապահովելու գործառույթ, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։ Ձայների ապահովման գործընթացը կազմակեպվում է համանման սխեմայով․ յուրաքանչյուրը թելադրում է նրան, ում կարող է՝ պետական պաշտոնյան իր ստորադասներին, բիզնեսմենը՝ իր աշխատողներին։ Այդպես, այդ պաշտոնյաներն ու բիզնեսմեններն ընտրությունների ընթացքում և հետո՝ որպես իրենց գոյության արդարացում, թիվ են ներկայացնում ՀՀԿ շտաբ առ այն, թե գերմարդկային ջանքերի գնով քանի հոգու են կարողացել ճիշտ ճանապարհի կանգնեցնել և մոտավորապես քանի ձայն է հենց իրենց շնորհիվ հայտնվել ՀՀԿ զինանոցում։ Սակայն, ինչպես հայտնի է, պաշտոնյաների ստորադասները, ինչպես և բիզնեսմենների աշխատողները, ապրում են տարբեր ընտրատեղամասերում և որքան էլ նրանց վերադասները սիրում են որպես շանտաժ օգտագործել՝ «տե՛ս, հա՛, ստուգելու եմ» գործիքը, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ ՀՀԿ-ի ընտրագլխաքանակ ապահովողների ներկայացրած թվերը՝ բերած ձայների հաշվով, շատ հաճախ չեն ստուգվում և իրականում հնարավոր չէ ասել, թե կոնկրետ ով՝ ինչ ներդրում ունի այս կամ այն ընտրություններում։

Իհարկե, որպես բիզնեսմեն՝ Արտակ Սարգսյանն էլ կարող էր նույն տակտիկան բանեցնել, ինչ մյուս բիզնեսմենները, այսինքն՝ հրահանգել աշխատողներին՝ քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի և ասել, թե, ահա՛, այսքան աշխատող ունի և ընտանիքի անդամներով հաշված, ասենք, այսքան ձայն է ապահովել։ Բայց բանն այն է, որ հենց շնորհիվ նախագահ Սարգսյանի «դաբրոյի» Սարգսյան Արտակը դարձավ մեծամասնական պատգամավոր թիվ 4 ընտրատարածքից։ Իսկ ինչպես հայտնի է, ընտրատարածքներում ձայներ ապահովելու հիմնական պատասխանատուները հենց մեծամասնական պատգամավորներն են։

Իհարկե, այստեղ դժվար է ասել, թե ՀՀԿ շտաբում կոնկրետ այս հաշվով ինչ հրահանգներ են եղել, յուրաքանչյուր մեծամասնական պատգամավորի վրա կոնկրետ ինչ պարտականություն է դրվել և արդյո՞ք Արաբկիրն այդ աստիճան օրհասական վիճակում է և նախագահ Սարգսյանին այստեղ իսկապե՞ս ձայն տվողներ չկան, դրա համար էլ պատգամավոր Սարգսյանը ճարահատյալ նման գերտեխնոլոգիաներ է որոշել կիրառել և օգնական ուժեր բերել դրսից։ Ամենայն հավանականությամբ, Արտակի կազմակերպած «սպեցօպերացիան» ՀՀԿ շտաբի հետ կապ չունի և պարզագույն ինքնագործունեություն է՝ ոչ ավելի։ ՀՀԿ-ն ավելի քան վստահ է իր հաղթանակի մեջ, ՀՀԿ շտաբում նախընտրական հավաքները, երևի թե, հրավիրվում են ընդամենը «պտիչկա դնելու», իրար երես տեսնելու ու սուրճ խմելու նպատակով։ Եթե ՀՀԿ շտաբը մի բան պետք է որ անի նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ, դա՝ ընտրակեղծիքներ ու տարաբնույթ մանիպուլյացիաներ թույլ չտալն է։ Նախագահ Սարգսյանի գերխնդիրն այս ընտրություններում հնարավորինս մաքուր ու լեգիտիմ ձևով ընտրվելն է։

Իհարկե, սխալ է ասել, թե Արտակ Սարգսյանը գիտի, որ իր ինքնագործունեությամբ «արջի ծառայություն» է մատուցում նախագահին։ Ընդհակառակը, Արտակը երևի թե վստահ է, որ մեծ գործ է անում։ Ինչպես հայտնի է, Բաղրամյան 26-ի տիրոջ դռանը մշտապես հավատարիմների հերթ է։ Հավատարիմները հերթ են կանգնում, և երբ նրանց վերջապես հնարավորություն է տրվում մեկ-երկու րոպեով ներս մտնել, յուրաքանչյուրը սկսում է հավաստիացնել, որ հենց ինքն է ամենահավատարիմը, ինքն է ամենանվիրյալն ու նախագահի շահերի ամենամեծ պաշտպանը և որ իրենից շատ ոչ ոք չի կարող սիրել նախագահին։ Իհարկե, Բաղրամյան 26-ի տերերը փոխվում են, բայց դրանից ո՛չ հավատարիմների հերթերն են նվազում, ո՛չ էլ «սիրո խոստովանություններ» անողներն ու բովանդակությունը։ «ՀՀԿ գանձապահի» համարումն ունեցող «ՍԱՍ»-ի Արտակն ավելի քան լավ գիտի, թե ի՛նչ ասել է Բաղրամյան 26-ի տիրոջ սիրտ շահել, ի՛նչ ասել է՝ դառնալ Բաղրամյան 26-ի տիրոջ հավատարիմ։ Հենց այս իմացությունից ելնելով է Արտակը որոշել ձեռքից բաց չթողնել պատեհ առիթը՝ իր «սիրո խոստովանության» հավելյալ ապացույցներ ունենալու համար։ Եվ իհարկե, բոլորովին այլ հարց է, թե նախագահ Սարգսյանի ինչի՞ն են պետք նման հավատարիմները․․․

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Զելենսկին հուսահատության մեջ է․ վերլուծաբանՇատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ․ Մխիթարյան Երկրաշարժ՝ Հայաստանում Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար ԵՄ-ն և Ուկրաինան վախենում են, որ Թրամփը կարող է դուրս գալ բանակցություններից․ FTԱպրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Շտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն Չելյաբինսկում փլուզվել է մարդկանցով լի պատշգամբըՈւկրաինական Սու-27 կործանիչի կործանման նախնական պատճառը հայտնի էԱթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի«Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Ինչ են քննարկել Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղարըՀրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Երբ տեղի կունենա ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը Էլիտար շենքի 6-րդ հարկից ընկած աշխատակիցի կյանքը փրկել չի հաջողվել Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի. Քոչարյան Իսպանիայում արտակարգ դրություն Է հայտարարվելՄենք կվերականգնենք տարածաշրջանային միջանցքները․ Իրանի նախագահ (տեսանյութ) Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն Ռոբերտ Քոչարյանը խոսել է Արցախյան պատերազմների և վերջին պատերազմում կրած պարտության պատճառներ մասին Այսօր Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների «դատավարության» 28-րդ նիստը Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ (տեսանյութ)«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները «Անտանելի» Քեթի Փերին՝ երկրպագուների բուռն քննադատության կենտրոնումՀայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան Ստամբուլը հնարավորինս շուտ պետք է պատրաստվի երկրաշարժերին․ ԷրդողանՍամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում«Նապոլին» դարձավ Ա Սերիայի առաջատարը Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Պուտինը երկարաձգել է Ռուսաստանում միգրանտների օրինականացման ժամկետըՋին Հեքմենի մահվան պաշտոնական պատճառը բացահայտվել էԱնհնար է հրապարակայնորեն քննարկել խաղաղության բոլոր ծրագրերը․ ՊեսկովՀանրության մեծ մասը ընտրել է Նիկոլին, լսում է Թաթուլին․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Իսրայելի պատվիրակությունը Կահիրեում է Գազայի շուրջ բանակցությունների համարԿիևը խոստովանել է իր մասնակցությունը գեներալ Մոսկալիկի սպանությանը
Ամենադիտված