Անհնար է հրապարակայնորեն քննարկել խաղաղության բոլոր ծրագրերը․ Պեսկով
Աշխարհ
Անհնար է քննարկել խաղաղության բոլոր ծրագրերը, քանի որ երբ դրանք հասնում են հանրային դաշտ, կորցնում են արդիականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կան հսկայական թվով հրապարակումներ, բայց այս բոլոր նրբերանգների ցանկացած հանրային քննարկում անհնար է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հատուկ գործողության շրջանակներում,Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ևս մեկ զինադադար հայտարարելու մասին հայտնի էր դարձել ավելի վաղ՝ ապրիլի 28-ին: Հրադադարի ռեժիմը կշարունակվի մայիսի 8-ից մինչև մայիսի 11-ը:
Իր հերթին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կասկած է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին կաջակցի Պուտինի հայտարարած հրադադարին:
