Ջին Հեքմենի մահվան պաշտոնական պատճառը բացահայտվել է
Ժամանց
Լեգենդար դերասան Ջին Հեքմենը մահացել է սրտի կանգից՝ ֆոնի վրա առկա ծանր սրտանոթային հիվանդություններով և նյարդաբանական խնդիրներով։
Բժշկական հետազոտությունը ցույց է տվել աթերոսկլերոտիկ և հիպերտոնիկ սրտանոթային խնդիրներ, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության ուշ փուլին բնորոշ փոփոխություններ։
Այս տեղեկությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ։
