Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն 

Հայտնիները՝ Ալեքսանդր Սարուխանի ծաղրանկարներում (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Ալեքսանդր Հակոբի Սարուխանը` Սարուխանյան, ծնվել է 1898թ. Արտանուշ ավանում` Ռուսական կայսրությունում Կովկասի վարչական շրջաններից մեկը, որն այն ժամանակ մտնում էր Բաթումի նահանգի մեջ: Երկու տարի անց հայրը` Հակոբ Զատիկի Սարուխանյանը, ընտանիքով տեղափոխվում է Բաթում: Երբ լրանում է Ալեքսանդրի յոթ տարին, հայրը նրան ուղարկում է քաղաքի ռուսական դպրոց: Բնավորությամբ զվարթախոհ, ազդված վրացիների առօրյայից` Ալեքսանդրը փոքր հասակից նյութեր է քաղել շրջապատից, նկարել դրա ծիծաղաշարժ կոմերը և արժանացել ուսուցիչների դրվատանքին: Դպրոցի նկարչության ուսուցիչը փորձում էր զարգացնել աշակերտների երևակայությունը և անհատականությունը: նա էլ Ալեքսանդրի հոգում մեծ սեր սերմանեց նկարչության ու արվեստի նկատմամբ: Սարուխանի հավաստմամբ` դպրոցում ձեռք բերած ինքնուրույն մտածելու և ստեղծագործելու ունակությունն ուղեկցեց նրան ամբողջ կյանքի ընթացքում:

1909թ. Հակոբ Սարուխանյանն իր ընտանիքով տեղափոխվում է Պոլիս: Այստեղ Ալեքսանդրն իր կրտսեր եղբոր հետ ընդունվում է Մխիթարյան միաբանություն վարժարան, որը կատարյալ կրթություն էր տալիս:

1910-1912թթ` Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաքում բնակվելու սկզբնական շրջանում, Սարուխան եղբայրները տանը լույս են ընծայում չորս էջանոց Ղուղիկո կոչվող շաբաթաթերթը, որը ամբողջովին կատարված էր ձեռքով: Լևոնը գրում էր հոդվածներ, խմբագրում, իսկ Ալեքսանդրը նկարում էր թերթի ծաղրանկարները: Այդ ձեռագիր թերթի հրատարակումը`  հոդվածներով և նկարներով, 2 պատանիների ցասման ու ընդվզման արտահայտությունն էր բարեկամ, տարեց մարդկանցից լսած 1895-1896թթ. հայկական կոտորածների դեմ: Հետագայում` 1915թ. Մեծ Եղեռնի տարիներին, հակաթուրքական ուղղվածություն ունեցող այս ձեռագիր շաբաթաթերթը եղբայրներն այրեցին: «Այրեցինք, եւ ինչպէս ուրիշ հարազատներու կորուստը` այս մէկն ալ պատմութեան անցաւ», - այս առիթով գրել է Սարուխանը: Եղբայրների այս լուրջ փորձը տևեց 2 տարի և ընդհատվեց, քանի որ 1912թ. հայրը որոշեց Բաթում վերադառնալ: Պատճառը նրա առևտրական ծրագրերի ձախողումն էր: Եղբայրները մնացին Պոլսում` ուսումը շարունակելու:

1915թ. Սարուխանն ավարտում է վարժարանը: Այս չարագույժ թվականին թուրքական կառավարությունը, օգտվելով պատերազմի պատրվակից, որոշում է ընդմիշտ լուծել հայկական հարցը` բնաջնջելով Թուրքիայում բնակվող հայերին: Սարուխան եղբայրները ուսուցիչների և մի խումբ աշակերտների հետ ապաստանեցին Մխիթարյան վարժարանում, որը վայելում էր Թուրքիայի դաշնակից Ավստրիայի հովանավորույունը: Այդ օրերին Սարուխանն այսպես է գրել. «Ամէնք կ’ուտէր, ինչ որ գտնէր, բայց երբէք ուզածը»: Վարժարանում լինելու տարիներին եղբայրներն այնքան գիտելիք էին ձեռք բերել, որ բացակա ուսուցիչների փոխարեն դասավանդում էին մաթեմատիկա, աշխարհագրություն, գծագրություն, ֆրանսերեն, թուրքերեն: Ուսումնառության ընթացքում նրանք թերթ հրատարակելու ևս մեկ փորձ ձեռնարկեցին: Այս անգամ դա գիտական, մանկական և մշակութային նյութեր պարունակող Հայ Պատանի 86-էջանոց ձեռագիր ամսագիր էր: Այստեղ Ալեքսանդրը բնությանը և կենդանական աշխարհին վերաբերող նյութերն ու պատմվածքները ներկայացրել էր ջրաներկով և զուտ դասական ռեալիստական ոճին համապատասխան ձևով: Որոշ նկարների շրջակա տարածությունը երիտասրադը նկարազարդել է տվյալ նյութին վերաբերող տարրերով` դրանց շրջանաձև կամ կամարաձև դասավորությամբ: Դա միակ փորձն էր, երբ Սարուխանը գրքեր կամ ժողովածուներ ձևավորելիս դիմեց էջերը զարդանախշերով նկարազարդելու եղանակին: Ամսագրում տեղ գտած նկարներն ի հայտ են բերում Ալեքսանդրի բնածին շնորհքը և միաժամանակ նախանշում նրա դեռևս չձևավորված նկարելաձևի շտկման և ոճի բացահայտման համար մասնագիտական կատարելագործման անհրաժեշտությունը: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Մուդրոսի զինադադարի համաձայն, Մեծ Բրիտանիան զինվորական կառավարման իրավունք է ստանում Թուրքիայի տարածքում, և 1918թ. Սարուխան եղբայրները վերջապես դուրս են գալիս հարկադրված բանտարկությունից: Վարժարանից դուրս գալուց հետո Ալեքսանդրն իր ապրուստը վաստակելու համար անգլիական բանակում թարգմանիչ և խանութում գրագիր է աշխատում: Երեք տարի անց նրան խոստումնալից աշխատանքի են հրավիրում անգլիական վաճառատուն: Կարճ ժամանակ անց նա հրաժարվում է աշխատանքից , քանի որ ուզում էր հետևել իր կյանքի գլխավոր հավատամքին` զբաղվել հոգեհարազատ գործով և մնալ անկախ: Նա նորից սկսում է նկարել ծաղրակարներ և դրանք հանձնում տարբեր հրատարակչություններ` տպագրվելու ակնկալիքով:

Երվանդ Քոչար (1968).

 

Սիլվա Կապուտիկյան (1963).

Արշակ Չոպանյան (1953).

 Քանդակագործուհի Դարյա Կամսարական (1960).

Լևոն Խաչիկյան (1968).

Գրող Անդրանիկ Անդրեասյան (1961).

Արա Սարգսյան (1968).

Գրող Վահրամ Մավրան (1967).

 

Գրող Շահան Նաթալի.

Քարտեզագետ Զատիկ Խանզադյանի դիմանկարը (1960).

Խաչատուր Հովակիմյան (1968).

Խմբավար Էդուարդ Հակոբյանի դիմանկարը (1954).

Անդրանիկ Ծառուկյան (1958).

Հրանտ Բալոյանի դիմանկարը (1959). 

Դիրիժոր Հայկ Յաղջյան (1963).

Վահան Թեքեյան (1957).

Բանաստեղծ Հովհաննես Շիրազի դիմանկարը (1968).

Ինքնադիմանկար (1960). 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո
Ամենադիտված