ԵՄ-ն ղեկավարում են վախկոտներն ու թուլամորթները. Նիդեռլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր
Աշխարհ
Եվրամիությունը զբաղվում է Եվրոպային տնտեսական ճգնաժամի և Ռուսաստանի հետ պատերազմի մղմամբ։ Այս միավորումը ղեկավարում են «թուլամորթները», հայտարարել է Նիդեռլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Վիբրեն վան Հագան, փոխանցում է Lenta-ն:
Քաղաքական գործչի կարծիքով՝ ԵՄ-ում իշխանության ղեկին նստած են «վախկոտներն ու թուլամորթները», և նման իրավիճակ է ստեղծվել միավորման երկրների մեծ մասում։ Բացառությունները կազմել են Սլովակիան, Լեհաստանը և Հունգարիան, վստահեցնում է վան Հագան՝ ընդգծելով, որ այժմ ԵՄ-ն չափազանց սխալ ուղղությամբ է շարժվում:
«Եվրոպական իշխանությունները պետք է կենտրոնանան տեղական կառավարությունների, ցածր հարկերի, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու վրա, որպեսզի վերականգնեն ավանդույթներն ու հին արժեքները, ինչպես նաև չեղյալ հայտարարեն անիմաստ հարկերի մի մասը, օրինակ՝ Ժառանգության հարկը», - նշել է նախկին խորհրդարանականը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)