«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

«Եվ սիրտը իբրև արծաթե բոժոժ». Արտաշես Արամի բանաստեղծություններից

Գիտություն և Մշակույթ

Հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ Արտաշես Արամը (Ղազարյան Արտաշես Արամի) ծնվել է 1955թ. հունվարի 13-ին, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում, Սասունից գաղթած շառավիղների ընտանիքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում: Աշխատել է հեռուստատեսությունում, «Ավանգարդ թերթում»: Աշխատել է «Նոր -Դար» ամսագրում: Լույս է ընծայել բանաստեղծությունների վեց ժողովածու` «Դեղձանիկներ» (1979 թ.), «Կապույտ տեսիլներ» (1984 թ.), «Գիշերվա ժամը» (1998 թ.), «Սփոփանքի ծաղիկ» (1999 թ.), «Նարնջագույն արշիպելագ» (2003 թ.), «Ջրերի վրա» (2008): «Ջութակահար թզուկը» 1981 մանկական գրքույկը, «Նոեսիս» 2006 էսսեների ժողովածուն: «Նաիրյան քրոնիկոն» ժողովածուին 2006 շնորհվել է «Հրանտ և Մանուշակ» գրական հիմնադրամի մրցանակ: «Սգասյուն» տաճար» պոեմին շնորհվել է Հայաստանի Գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ 1993 թ.:

***
Քեզ վիճակված են թռիչքներ ընդհատ,
Նման` աջ թևը կոտրած թռչունի.
Սրըթաց անկում, հետո` վերընթաց,
Այստեղ գուշակը ոչ մի դեր չունի:

Ետ ես շրջվել, նայում ես, թեև
Մոտեցողն ո՞վ է, մազաթափ մի շուն:
Պանծացրու կյանքի մնացորդը, և
Հուշը` գանձատուփ, տուփում` որբ մի շյուղ…

Անհյուրընկալ ծով` մարդախույս ափով,
Եվ վայրկենական թռիչքի հաճույք:
Եվ քո հայացքի սարդը խուսափող,
Կորչում է իր իսկ ոստայնե մահճում:

***
Ինչ է հարկավոր, մի` դուռ, մի` ճամփա,
Եվ բաց կթվան ելքերը բոլոր:
Կա կյա՛նք, կա մա՛հ և ինչ-որ` միջանկայլ,
Եվ նոր մի շրջայց` հին պարաբոլով:

Աղոթքից առաջ կծկված շուրթեր,
Եվ տարուբերվող, անզոր մի բռունցք:
Գալիքն ափ ի վար` կորացած շյուղ, թե`
Մի սև թռչուն, որ թևերն է փռում:

Եվ սիրտը իբրև արծաթե բոժոժ,
Զնգում է, շուրջը` կոծ ու աղաղակ:
Հին լուսանկար` երեզված փողով,
Եվ ավազանում սուզվող մի քաղաք:

***
Ծիրանի թիկնոց, խունացած քրձեր,
Հաղթ մի` ըմբիշ և մի կուզ` մուրացիկ:
Խճանկարն այն լրվում է կարծես`
Անցնող օրերի որմին ուղղաձիգ:

Եվ հուշ աստվածը ինքնահնար` գոյ,
Խավարի ֆոնին` լուսապայծառ վեմ:
Եվ թուխպ ու թոնի ծանրության ներքո
Սրբորեն տոկուն խաչերն են ծռվել:

Մեր երազները` տեղահան քոչ, ու
Ծեղ ու ծղան է թափվում երկնքից:
Պտտահողմը իբրև անկոչ հյուր,
Եվ ճաք է տալիս ծեփը մեր կյանքի:

***
Հագին քաթանե, երկար բալախոն,
Բացվեց դարպասը և թույլ ճռնչաց:
Երկու ոսկե եզ, պարաբոլ, ա՜խ, ո՞վ
Իր հավատի մեջ խաբվեց չարաչար:

Հետո դիպվածի թափանիվը սև
Գործեց անդադրում, գործեց անողոք:
Եվ հետո գույժն էր անցնում հևիհև,
Եվ զնդանվեցին մռունչ ու բողոք:

Կոչնակը լռեց, վերջին զնգոցը
Մարեց, բախվելով պարսպապատին:
Եվ երազանքի դռները գոց են,
Եվ խուլ քրքիջն է հնչում կավատի:

 Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված