«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Մահվանից մի քանի օր առաջ նա հանկարծ սկսել է խոսել հայերեն. Ռուբեն Մամուլյան

Գիտություն և Մշակույթ

Ծնվել է Թբիլիսիում 1897թ. հոկտեմբերի 8-ին, բանկատիրոջ ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Փարիզում, Մոնտենի հանրահայտ լիցեյում: Այնուհետ Թբիլիսիի գիմնազիան ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա և ընդունվում համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Մի քանի ամիս հաճախում է Եվգենի Վախթանգովի ղեկավարած ՄԽԱԹ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն) ստուդիան: Երկու տարի էր մնացել համալսարանն ավարտելուն, երբ նա վերադառնում է Թբիլիսի, որտեղ զբաղվում է լրագրությամբ, աշխատում է իր և Լևոն Քալանթարյանի (տե՛ս «Միջահասակ, լայնաթիկունք, ուսերը աջ ու ձախ փռած, կոճղի պես հաստամարմին մարդ էր», «Նրա վիթխարի գիտելիքներից չօգտվելը եթե ոչ հանցագործություն, գոնե աններելի մեղք էր») հիմնած թատրոն-ստուդիայում:

1920թ. մեկնում է Լոնդոն, որտեղ, Սենթ Ջեյմի թատրոնում, կայանում է նրա առաջին բեմելը «Դռան թակոց» ներկայացման մեջ: Ներկայացման ռեժիսուրան այնքան տպավորիչ էր, որ նրան միաժամանակ աշխատանքի են հրավիրում Ֆրանսիայում և Ամերիկայում: Նա ընտրում է Ամերիկան և այդպիսով հայտնվում Ռոչեսթրում, որտեղ կազմակերպում է օպերային ստուդիա` դնելով ամերիկյան ազգային օպերայի հիմքը:

1927թ. սկսվում է նրա գործունեությունը Բրոդվեյում, աղմուկ հանած «Պորգի» ներկայացման բեմադրությամբ, որում առաջին անգամ ամերիկյան բեմում հանդես են գալիս ոչ թե պարզապես սևամորթ երգիչներ, այլ ոչ պրոֆեսիոնալ երգիչներ: Ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինն այնքան էր տպավորվել ներկայացումով, որ անմիջապես սկսում է դրա հիման վրա գրել «Պորգին և Բեսը» օպերան: Ներկայացման հաջողությունը գերազանցեց բոլոր ակնկալիքները: Նյու Յորքի թերթերում և ամսագրերում հրապարակված բազմաթիվ գրախոսականներում քննադատական դիտողություններ գրեթե չկան: Գովասանք և միայն գովասանք: «Բեմադրությունը մոգական փայլ ունի, որը ստեղծվում է ոչ թե առանձին աստղերի խաղով, այլ ամբողջ անսամբլի ինտենսիվությամբ»,-գրում է գերմանացի հայտնի ռեժիսոր Մաքս Ռեյնդարդը: Եվ շարունակում է. «Ես պնդեցի, որ իմ դերասանները դիտեն «Պորգին»: Բոլորը նույնպես զմայլված էին, ինչպես և ես, ով կուզենար կրկին ու կրկին դիտել և ունկնդրել այդ պիեսը»: Մամուլյանը Բրոդվեյում ևս մի քանի ներկայացում է բեմադրում և հիմնավորապես վաստակում տաղանդավոր թատերական ռեժիսորի փառքը:

1929թ. «Փարամաունթ» ստուդիան Մամուլյանին հրավիրում է նկարահանելու առաջին ձայնային գեղարվեստական կինոնկարը` «Ծափահարությունները»: Մամուլյանը հանրահայտ դարձավ արդեն «Պորգի» ներկայացումից հետո: «Ծափահարություններ» կինոնկարը, որն սկսեց ձայնային կինոյի դարաշրջանը, նրա համար ապահովեց նույնքան տաղանդավոր կինոռեժիսորի փառքը: Մամուլյանն ասես ներքուստ էր զգում դեռևս բավական երիտասարդ կինոարվեստի առանձնահատկությունները: Իր առաջին ֆիլմում և հետագա մի ամբողջ շարք կինոնկարներում նա բացահայտում է կինեմատոգրաֆի այնպիսի հնարավորություններ, որոնք և´ կինեմատոգրաֆի համար ընդհանրապես, և´ իր բազմաթիվ գործընկերների համար դառնում էին հայտնագործություններ: Այսպես, «Ծափահարություններ» ֆիլմում նա առաջին անգամ կինեմատոգրաֆում օգտագործում է երկու միկրոֆոնով նկարահանումներ, ինչը հնարավորություն էր տալիս, որպեսզի էկրանին միաժամանակ երկու ձայն հնչի: Առաջին անգամ կինեմատոգրաֆում նա կինոխցիկը տեղադրում է ոչ թե ծանր ու անշարժ ռելսերի, այլ թեթև ռետինե անիվների վրա, ինչն այն դյուրաշարժ էր դարձնում: Նա հրաժարվում է կինոստուդիաների տաղավարներում կատարվող նկարահանումներից և խցիկը դուրս է բերում բնության մեջ` դրվագներ նկարահանելով մետրոյում, կայարանում, երկնաքերի տանիքին: Մամուլյանի շնորհիվ կինեմատոգրաֆում առաջին անգամ սենյակում լսվեցին փողոցից եկող ձայները: Իր հաջորդ` ժանրով գանգստերական «Քաղաքային փողոցներ» (1931) ֆիլմում առաջին անգամ օգտագործում է կադրից դուրս տեքստը: Առաջին անգամ այդ ժանրի ֆիլմում հայտնվեց «մարդկային դեմքով» հերոս (դերասան Հարի Կուպերը): Մամուլյանի հաջորդ աշխատանքը Ռ.Լ. Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» վեպի էկրանավորումն էր (1932), որը դարձավ վարպետորեն կատարված սարսափ ֆիլմի օրինակ: Այս կինոնկարում կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին անգամ Մամուլյանն օգտագործեց սուբյեկտիվ խցիկի մեթոդը, որը հետագայում լայն կիրառություն գտավ ռեժիսորների աշխատանքում: Շատ տարիների ընթացքում չբացահայտվեց Ջեքիլի` Հայդի վերամարմնավորվելու տեսարանի նկարահանման գաղտնիքը: Գլխավոր դերակատարի` Ֆրեդերիկ Մարչի աշխատանքն արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակով` «Օսկարով»:

Ուրախ, սրամիտ, «Սիրիր ինձ այս գիշեր» երաժշտական ֆիլմում (1932) Մամուլյանը հղկում է իր ռեժիսորական տեխնիկան` շարունակելով փորձարկումները կինոխցիկով աշխատելիս և ձայնն ու պատկերը համադրելիս: Այստեղ ամեն ինչ կառուցված է ռիթմի, կոնտրապունկտի (ձայնակարգության), ոճավորման, դանդաղեցված և արագացված շարժման, բաժանված էկրանի վրա: «Երգ երգոց» (1933) և «Քրիստինա թագուհին» (1934) ֆիլմերում Մամուլյանն ի հայտ բերեց մեծագույն ամերիկյան դերասանուհիներ Մառլեն Դիտրիխի և Գրետա Գարբոյի տաղանդը նոր, նրանց համար անսովոր կողմից:

«Բեքի Շարփն» (1935) առաջին գեղարվեստական կինոնկարն էր` նկարահանված նոր միայն կատարելագործված եռագույն Տեխնիքոլորով: Այդ ֆիլմում Մամուլյանը վառ գույներն օգտագործել է ո´չ գեղեցիկ էֆեկտի համար: Առաջին անգամ գունավոր կինեմատոգրաֆի պատմության մեջ Մամուլյանը ցույց տվեց, թե ինչ հնարավորություններ ունի գույնը ֆիլմի դրամատուրգիայի զարգացման համար: Եթե «Բեքի Շարփի» ստեղծումն ինքնատիպ հետախուզություն էր, թե ինչի է ընդունակ գույնը կինոյում, ապա դրա առանձնահատկությունների իր ամբողջ իմացությունը Մամուլյանն արտահայտեց իր հիասքանչ գունավոր գլուխգործոցում` «Արյուն և ավազում» (1941): Այս ֆիլմի յուրաքանչյուր կադր կարելի է ցուցադրել որպես գեղանկարչության ինքնուրույն ստեղծագործություն: Հաջորդ ֆիլմերում Մամուլյանն այլևս հայտանգործություններ չէր անում: Նա պարզապես ցուցադրում էր իր հղկված վարպետությունը: Դա և´ «Էյ դեսպերադո»-ն էր (1936), և´ «Բարձրահասակ, թիկնեղ և համակրելի»-ն (1937), և´ «Ոսկի տղան» (1939), և´ «Մատանիներ նրա մատներին»-ը (1942), և´ «Ամառային արձակուրդները» (1947): Իր վերջին' «Մետաքսե գուլպաներ» ֆիլմը Մամուլյանը նկարահանեց 1957թ.: Նա, ընդհանուր առմամբ, 17 ֆիլմ է նկարահանել: Դրանցից յուրաքանչյուրում Մամուլյանը պատկերավոր բարձրագույն վարպետություն, կինոռեժիսուրայի փայլուն տիրապետում է ցուցադրում: Մամուլյանի ֆիլմերում նկարահանվել են անվանի դերասաններ Հելեն Մորգանը, Ֆրեդերիկ Մարչը, Միրիամ Հոփկինսը, Ջանեթ Մակդոնալդը, Մորիս Շևալիեն, Մառլեն Դիտրիխը, Գրետա Գարբոն, Թայրոն Փաուերը, Ուիլյամ Հոլդենը, Միքի Ռունին:

Նրա վերջին` 1957-ին նկարահանված «Մետաքսե գուլպաներ» ֆիլմը ուրախ, սրամիտ կինոկատակերգություն էր: Այն Խորհրդային Միությունում հակախորհրդային էր հայտարարվել, ինչը Մամուլյանին երկրի համար «անհարմար» անձ էր դարձրել: Այստեղ գալու հնարավորություն Մամուլյանը ստացավ ընդամենը 1971թ.` որպես Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հյուր: Այդ ժամանակ էլ նա այցելեց Հայաստան: Մամուլյանի կապը Հայաստանի հետ երբեք չի ընդհատվել: Նա երբեք չի թաքցրել իր հայությունը: Ամերիկայում գտնվելու առաջին իսկ տարիներին նրան առաջարկեցին փոխել ազգանունը: Մամուլյանը կտրականապես հրաժարվեց: Մանուկ տարիներին նա հաճախ է հանդիպել ծնողների ընկերներին` հայկական մշակույթի գործիչներ, գրողներ Սունդուկյանի ու Շիրվանզադեի, դերասաններ Աբելյանի, Փափազյանի, Զարիֆյանի հետ: Անշուշտ, մեծերի խոսակցությունները տպավորվել են նրա մանկական գիտակցությունում` ձևավորելով ազգային ինքնագիտակցությունը: Ամերիկայում նա շատ հաճախ և հաճույքով այցելում էր հայ համայնքի ամեն տեսակ հավաքույթներին: Մի անգամ նրան շնորհակալություն հայտնեցին այն բանի համար, որ ազգանունը չի փոխել: Մամուլյանը զարմացավ. «Ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում: Իմ արարքը շատ բնական է: Անբնական կլիներ, եթե այլ կերպ վարվեի»: Մամուլյանի տանը, դաշնամուրին, միշտ դրված է եղել «Հայկական մանրանկարներ» գիրքը, որի մեջ պահվում էին Հայաստանի մասին հայկական ու ռուսական թերթերում հրապարակված հոդվածները: «Կլեոպատրա» ֆիլմի սցենարում (նրան առաջարկել էին նկարահանել այդ ֆիլմը) Մամուլյանը ներառավ Արտավազդ թագավորի դրվագը: Մամուլյանը ծրագրել էր, որ հայ հզոր թագավորին Կլեոպատրայի մոտ բերեն ոսկե շղթաներով: Սկզբում ծրագրվել էր, որ ֆիլմի նկարահանումները պետք է անցկացվեն Եգիպտոսում, բայց Եգիպտոսը փոխարինվեց Իտալիայով: Ի վերջո, նրան առաջարկեցին ֆիլմը նկարահանել... Անգլիայում: Ընդ որում` նկարահանումները պետք է սկսվեին աշնանը: Տոթակեզ Եգիպտոսը` մռայլ, միշտ ամպամած` Անգլիայում: Երբ ֆիլմից արդեն 20 րոպե նկարահանվել էր, այրվեցին ԲՈԼՈՐ դեկորացիաները: Մամուլյանը չցանկացավ շարունակել նկարահանումները և հրաժարվեց շարունակել աշխատանքը: Խիստ սկզբունքային և պահանջկոտ մարդ լինելով` Մամուլյանը հաճախ տարաձայնությունների մեջ էր ընկնում: 1944թ. նա ձեռնարկեց «Լորա» ֆիլմի աշխատանքը: Պրոդյուսերի հետ տարաձայնությունների արդյունքում Մամուլյանը հրաժարվեց հետագա աշխատանքից: 1958թ. նա սկսեց աշխատել «Պորգին և Բեսը» ֆիլմի վրա` ըստ Ջ. Գերշվինի համանուն օպերայի: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ օպերայի հիմքում նրա 1929թ. բեմադրած ներկայացումն էր: Սակայն Մամուլյանն այդպես էլ չնկարահանեց այն: Ստուդիայի ղեկավար Սամուել Գոլդվինի հետ ունեցած տարաձայնություններն այնքան խորացան, որ Մամուլյանին փոխարինեցին այլ ռեժիսորով: Ամերիկյան կինոյում նրա բարեկեցությունը թվացյալ էր: Այդպիսի դաժան քննադատական հոդվածներ իր մասին չէր կարդացել և ոչ մի ամերիկյան ռեժիսոր: 1933թ. հայտնի ամերիկյան կինոքննադատ Դուայթ Մակդոնալդը Մամուլյանի մասին գրում էր. «Այդ նմանակողը, կեղծ քաղաքավարությամբ ու արևելյան մարդու կեղծ նրբությամբ հայն աչքի է ընկնում գռեհկությամբ»: Մեկ այլ քննադատ` Ռիչարդ Գրիֆիթը, կրկնում է նրա հետևից. «Մամուլյանը բավարարվում է կինոյի մեծ վապետների աշխատանքները վերարտադրելով: Դիտել Մամուլյանի ֆիլմը, նշանակում է` դիտել այլ ռեժիսորների բանաքաղությունը»: Եվ սա` Մամուլյանի, մի ռեժիսորի մասին, որի վարպետությամբ հիանում էր մեծն Օրսոն Ուելսը: Հայտնի ամերիկյան կինոռեժիսոր Ալան Պակուլան ասել է. «Եթե ես չհետևեի, թե ինչպես եք դուք ռեժիսորություն անում, եթե ձեր աշխատանքը չդառնար իմ կյանքի մի մասը, ես չէի կարողանա ֆիլմեր նկարահանել»: Լույս էին տեսնում կինոյի մասին գրքեր ու տեղեկագրեր, որոնցում Մամուլյանի անունն անգամ չէր հիշատակվում: Եվ ոչ միայն Ամերիկայում: Եվրոպայի պատմաբաններ Ժորժ Սադուլը և Լեփրոոնը կինոյի մասին իրենց հիմնարար գրքերում միայն հարևանցիորեն են հիշատակում Մամուլյանի անունը: Մամուլյանի նկատմամբ անտարբերության այդ ամուր պատվարը քանդեց Իտալիայի կինոգետ Ջուլիո Չեզարե Կաստելոն: Նա 1964թ. նրա մասին մի հիանալի գիրք գրեց, որը ռեժիսորի մասին հրապարակումների մի ամբողջ շարքի սկիզբը հանդիսացավ: Դրանք են` Թոմ Միլնի գիրքը Լոնդոնում, Մարկ Սպերգելինը` Ամերիկայում, Ա. Հոլդաուինը և Գ. Փրինցլերինը` Բեռլինում: Նրա մասին հոդվածներ են տպագրվում տեղեկագրերում և հանրագիտարաններում:

Կինոյին զուգահեռ Մամուլյանը շատ էր աշխատում նաև թատրոնում: Բրոդվեյում, «Պորգիից» բացի, նա բեմադրել է այնպիսի ներկայացումներ, որոնք մտել են ամերիկյան թատրոնի պատմության մեջ. «Թևեր Եվրոպայի վրայով», «Կոնգաի», «Մարկոյի միլիոնները», «Օքլահոմա», «Կարուսել» և այլն: Մամուլյանը կինոյի մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Նա նաև երեխաների համար գրված «Աբիգայլ. մսուրի կատվի պատմությունը» գրքի հեղինակն է: 1965թ. լույս տեսավ Մամուլյանի «Շեքսպիրի «Համլետը». նոր վարկած» գիրքը: Ռեժիսորը հսկայական աշխատանք է կատարել` Շեքսպիրի «Համլետը» հին անգլերենից թարգմանելով ժամանակակից անգլերենով` այն ավելի ըմբռնելի դարձնելով ժամանակակից մարդու համար: Մամուլյանը պիեսում փոխել է 2000 բառ, կրկին գրել 100 տող, տեքստի բնօրինակից հանել 510 տող, փոխել է կետադրությունն ու բառերի արտասանությունը: 1966թ. Քենթուկիի համալսարանում կայացավ «Համլետի» մամուլյանական տարբերակի պրեմիերան:

1970-80-ական թթ. Մամուլյանը միջազգային շատ կինոփառատոնների ժյուրիների անդամ է: Նա ակտիվորեն հանդես է գալիս զանազան սեմինարներում` նվիրված կինոյի հիմնախնդիրներին: Նա կինոռեժիսուրայի մասին դասախոսություններ է կարդում ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում: 1980թ. Մամուլյանն ընդգրկվում է «Բրոդվեյի փառքի սրահում»: Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է: 1983թ. հատուկ արարողության ժամանակ նրան է հանձնվում Ամերիկայի կինոռեժիսորների գիլդայի բարձրագույն պարգևը` Դ.Ու. Գրիֆիթի մրցանակը: Դերասան Ֆրեդերիկ Մարչը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին` «Օսկարին», արժանացավ «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: Նույն մրցանակը ստացան «Արյուն և ավազ» կինոնկարի օպերատորներ Էռնստ Փալմերը և Ռեյ Ռենահանը: «Էյ, դեսպերեդո» ֆիլմն արժանացավ ամերիկյան և օտարերկրյա կինոքննադատների մրցանակին: «Աշխարհը թատրոն է, մարդիկ` դերասան, և կյանքում ամենակարևորը` այն լավ խաղալն է, անկախ պիեսի որակից, որում խաղում ես». սրանք Մամուլյանի խոսքերն են: «Ռուբեն Մամուլյանը և այլք» պիեսը տևեց 90 տարի: Նրա հերոսն ունեցավ թե´ ուրախություն, թե´ դառնություն: Բայց նրան հաջողվեց ստեղծել ամենաբարձրակարգ ստեղծագործություններ:

Ռուբեն Մամուլյանը վախճանվեց 1987թ.: Ինչպես հիշում է Ծաղիկ Գյուրջյանը` երիտասարդ մի կին, որը բարեկամացել էր Մամուլյանի հետ և նրա կողքին էր կյանքի վերջին հինգ տարիներին, մահվանից մի քանի օր առաջ նա հանկարծ սկսել է խոսել հայերեն: Մահվանից առաջ ձեռքերով ինչ-որ տարօրինակ շարժումներ է արել: Հարցին, թե ինչ է անում, պատասխանել է. «Տատիկիս հետ վերմակ եմ կարում»: Մամուլյանը թաղվել է Լոս Անջելեսում: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հայկական եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը կատարել են 7 քահանա և 3 թեմակալ: 600 հոգուց ավելի մարդ էր հավաքվել եկեղեցում` Մամուլյանին հրաժեշտ տալու համար: Նրանց թվում էին Էլիա Կազանը, Քերկ Դուգլասը, Դելբերտ Մանը, Ֆրենկ Կապրան, Սթենլի Քրամերը, Ֆրանսիս Կոպոլան, Բիլի Ուայդերը, Ֆրեդ Ցինեմանը, Սիդ Չարիսը, Ջոզեֆ Շիֆերը, Ֆրանկլին Շեֆները, Ջին Ռեյնոլդսը, Մարտին Ռիդը, Ռոբերտ Վայսը և այլն:

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր (էլեկտրոնային տարբերակ)

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված