«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Այսօր նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Այսօր նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է

Ծնվել է 1923թ. մայիսի 24-ին, Ալեքսանդրիայում (Եգիպտոս): Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54): Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961): 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան:

1962-ին նա բնակվում է Գյումրիում՝ այն ժամանակ Լենինականում։ «Երբ ես նոր էի եկել, ես ապրում էի Լենինականում ու ամեն օր ուսումնասիրում էի հայրենի բնությունը։ Զգում էի բնության հզորությունը և կենսական ուժը»,- կիսվում էր նկարիչը։ 1977-ին նա արժանանում է Հանրապետության ժողովրդական նկարչի կոչման:

Իր նկարներում Հակոբյանը կարողանում է գնալ խորքերը։ Նա սինթեզում է 2 հնագույն մշակույթները։ Նա ճշմարտացի է, անալիտիկ։ Նա կարողացավ արվեստում ստեղծել իր ճյուղը, որը տվեց պտուղներ։

Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են ։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։:

Հակոբյան արվեստագետն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Օդեսայում, Ռիգայում, Մինսկում, Թբիլիսիում, Փարիզում, Վենետիկում, Վիեննայում, Հելսինկիում և այլ քաղաքներում:

Մի շարք թանգարաններ ձեռք են բերել Հ. Հակոբյանի աշխատանքները՝ ցուցադրելու նպատակով, լույս են տեսել բազմաթիվ պատկերագրքեր: Նկարչի հայրենասիրական ապրումների հուզող վկայությունն են նրա տասնյակ գործերի նվիրաբերումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին, երկրաշարժից տուժածներին օժանդակելու նպատակով Կանադայում անցկացված ցուցահանդես-վաճառքին, ինչպես նաև՝ Փարիզում հայկական արվեստանոցի ձեռքբերմանը:

Հակոբ Հակոբյանը մահացել է 2013 թ. մարտի 8-ին, 89 տարեկան հասակում։

Մահվանից օրեր առաջ վարպետը հարցազրույց էր տվել «Հայկական ժամանակ»-ի լրագրողին: Լրագրողին այն հարցին, թե. «Երբևէ չե՞ք զղջացել Հայաստան տեղափոխվելու համար»,- նա պատասխանել է.

«Ոչ, չեմ ափսոսացել: Բոլորովին: Ես շատ երիտասարդ էի, երբ որ սկսեցի հետաքրքրվել իմ հայրենիքով: Ես իմացա իմ ժողովրդի պատմությունը, սկսեցի կարդալ հայ գրողների գործերը, շատ սիրեցի Զոհրապին, Ակսել Բակունցին, Եղիշե Չարենցին, Միսաք Մեծարենցին: Հայ դարձա: Ուրախանում էի շատ՝ կարդալով Վահան Տերյանին: Հետո իմացա, որ երկիր ունեմ, որ կոչվում է Հայաստան, Արարատ լեռան փեշերին հազարավոր տարվա բնօրրանն է, իմ նախնիների երկիրն է և ասացի՝ ինչո՞ւ ես ապրում եմ օտար երկրի մեջ: Շատ փոքր տարիքից զգացի, որ տան մեջ մի լեզվով ենք խոսում՝ հայերեն, դուրսը՝ արաբերեն: Ասում էի՝ սա ի՞նչ բան է, ինչո՞ւ չկրնամ ապրել մի երկրի մեջ, որ տան մեջ էլ նույն լեզվով են խոսում, փողոցում էլ նույն լեզվով են խոսում, երկրի մեջ էլ նույն լեզվով են խոսում: Այսինքն՝ իմ հայրենիքս, իմ լեզուս, հայ ժողովրդի ստեղծած ամենաբարձր արժեքն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված