Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի 

Հայերը համաշխարհային կինոյում. Անրի Վերնոյ

Գիտություն և Մշակույթ

Հայերն աշխարհասփյուռ ազգ են: Բնականաբար, անհնար է նշել մարդկային գործունեության որևէ ոլորտ, որին նրանք մասնակից չլինեին: Եվ կինոն բացառություն չէ: Ապրելով և աշխատելով տարբեր երկրներում` մեր հայրենակիցները դառնում էին ֆրանսիական, լեհական, ամերիկյան և ռուսական փայլուն արտիստներ, իսկ նրանց միավորում էր փոքր մի բան, որ կարծես առնչություն չուներ արվեստի հետ: Դա այն էր, որ նրանք բոլորը հայեր էին: Եվ այսպես, խոսքն այսօր համաշխարհային կինոյում առավել աչքի ընկած մեր հայրենակիցների մասին է (սկիզբը` «Մահվանից մի քանի օր առաջ նա հանկարծ սկսել է խոսել հայերեն. Ռուբեն Մամուլյան») ...

Մեկ այլ հանրահայտ հայի` ռեժիսոր Անրի Վերնոյի, որի կյանքն անցել է Ֆրանսիայում, ստեղծագործական ճակատագիրը զգալիորեն ավելի հաջողված էր: Որպես ռեժիսոր նկարահանել է 42 գեղարվեստական կինոնկար: Դրանցից 27-ի սցենարիստն ինքն է եղել: Որպես դերասան նկարահանվել է 6 ֆիլմում: Եղել է 4 կինոնկարի պրոդյուսերը: Ֆրանսիայում պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով: Երկու անգամ ստացել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակը երկու անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» (1980), և կենդանության օրոք ունեցած նվաճումների համար (1996): 1954թ. ստացել է Լոկարնոյի փառատոնի Գլխավոր մրցանակը, իսկ 1956թ.` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում:

Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին, Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում: 1924թ. Մալաքյանների ընտանիքը, Արևմտահայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը կրկնելով, փախել է Հունաստան: Նպատակ ունեին տեղափոխվել Մեքսիկա, սակայն ճանապարհին ստիպված են եղել կանգ առնել Մարսելում, որտեղ էլ հիմնավորվել են: 1930թ. ընտանիքը տեղափոխվեց Փարիզ: Մարսելում հայրը զբաղվում էր ձկնորսությամբ: Նախնական կրթությունն Աշոտ Մալաքյանը ստացել է Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում: Ծնողները խստորեն հետևում էին որդու ուսմանը` ցանկանալով նրան լավ կրթություն տալ: Նրանք մասնավոր ուսուցիչ են վարձում, որպեսզի ֆրանսերենի հետ միաժամանակ շարունակի սովորել նաև հայերեն: Նրա բարձրագույն կրթության մասին տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Հոդվածներից մեկում ասվում է, որ ավարտելով ինստիտուտը` նա ստացել է ծովային չափագետի մասնագիտություն: Մյուսում խոսվում է բանասիրական կրթության մասին: Մի բան ճիշտ է. ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը սկսում է աշխատել «Լա Մարսելյեզ» թերթում: Երբ 1945-ին պատերազմն ավարտվեց, ամբողջ աշխարհը, այդ թվում և Ֆրանսիան, մտահոգ էին խաղաղության պահպանմամբ և ամրապնդմամբ: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Մալաքյանին առաջարկեցին հանդես գալ Հայկական հարցի վերաբերյալ հոդվածաշարով: Հոդվածները մեծ արձագանք ունեցան: Դրանք ստորագրված էին Անրի Վերնոյ անվամբ: Այս մականունը նրա հետ մնաց մինչև կյանքի վերջը: Ավելի ուշ նա ինքն է թերթ հիմնում և միևնույն ժամանակ ռադիոհաղորդումների ցիկլ վարում: Վերնոյը ցնցվել էր, երբ դեռ պատանի` տեսել էր առաջին ֆիլմը: Կինոն նրա վրա այնքան խոր տպավորություն էր թողել, որ նա չէր դադարում մտածել դրա մասին: Տարօրինակ զուգադիպությամբ նրա տեսած առաջին ֆիլմը Ռուբեն Մամուլյանինն էր: Ահա թե ինչ է գրում այդ մասին ինքը` Վերնոյը. «Ֆիլմում խաղում էր Գրետա Գարբոն: Դա Մամուլյանի «Քրիստինա թագուհին» էր: Այդ պահից սկսած` չկար մի օր, որ ես կինոթատրոն չգնայի: Ես չէի կասկածում, որ օրերից մի օր ես կգտնեմ իմ տեղը կինեմատոգրաֆում»:


1948թ. Անրի Վերնոյը նկարահանում է իր առաջին ֆիլմը: Դա փաստագրական ժապավեն էր Մարսելի մասին: Հետագա տարիներին նա նկարահանում է ավելի քան 30 վավերագրական և կարճամետրաժ կինոնկարներ:

1951թ. Վերնոյը սցենար է գրում Մարսել Էմեի «Սեղան մեռածների համար» վեպի հիման վրա և ցույց է տալիս այն ժամանակ արդեն անվանի կինոդերասան Ֆերնանդելին: Վերջինիս սցենարն այնքան է դուր գալիս, որ անգամ ցանկություն է հայտնում նկարահանվել դրանում: Ռեժիսորը նկարահանում է «Սեղան մեռածների համար» ֆիլմը, որն անմիջապես ցուցադրվում է Կաննի կինոփառատոնում, և եթե այս ֆիլմը հանրահայտ չի դարձնում, ապա գոնե հայտնի հաստատ դարձնում է, որովհետև Վերնոյն անմիջապես հրավեր է ստանում Հոլիվուդից:
1960-70-ական թթ. Վերնոյի անունն արտաբերվում էր ֆրանսիական կինոյի այնպիսի վարպետների կողքին, ինչպիսիք էին Ռընե Կլերը, Ժան Ռենուարը, Մարսել Կարնեն, Ֆրանսուա Տրյուֆոն, Քրիստիան-Ժակը, Ժակ Դյուվիվիեն: Նա ներկայացնում էր այն ֆրանսիական կինոն, որը գիտեն և սիրում են ամբողջ աշխարհում: Վերնոյի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ժան Գաբենը (հինգ կինոնկարներում), Ժան-Պոլ Բելմոնդոն (վեց կինոնկարներում), Ալեն Դելոնը, Պատրիկ Դևաերը, Իվ Մոնտանը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Օմար Շարիֆը,Կլաուդիա Կարդինալեն և այլք:

Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Այդքան տարբեր ճակատագրեր»-ը (1954), «Մեղեդի նկուղից»-ը (1963), «Հազար միլիարդ դոլար»-ը (1964), «Սիցիլիական կլան»-ը (1969), «Եվ... ինչպես Իկարը» (1980): Հայ հանդիսատեսին լավ հայտնի է նրա «Մայրիկ» ֆիլմը (1991), որում նա վերադառնում է իր արմատներին, իր ընտանիքի պատմությանը, որ կիսում է թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայերի ճակատագիրը:

«Այդքան տարբեր ճակատագրեր»-ը զվարճալի, ուրախ կատակերգություն է Ֆերնանդելի, Լուի դը Ֆյունեսի, Պոլեթ Դյուբոյի և Ֆրանսուազ Առնուլի մասնակցությամբ: Ոչ մեծ ֆրանսիական գյուղակում ծնվում են հինգ երկվորյակ տղաներ: Մի անգամ, արդեն մեծացած պատանիները վիճում են իրենց հոր հետ և հեռանում գյուղից: Սյուժեի հետագա զարգացումը բերում է նրան, որ գյուղի բնակիչները ջանում են գտնել և գյուղ վերադարձնել տղաներին: Նրանք վերադառնում են, և եղբայրներից մեկն ունենում է... վեց երկվորյակներ: Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» «Լավագույն սցենար» անվանակարգում (1956):


Իհարկե, «Մեղեդի նկուղից»-ում ամենահատկանշականը Ժան Գաբեն - Ալեն Դելոն դերասանական երկյակն է: Հիանալի կերպով ըմբռնելով գանգստերական ֆիլմի առանձնահատկությունները` դերասանները բառացիորեն լողում են ռեժիսորական առումով փայլուն լուծումներ ստացած դրվագներում... Հարուստ «Ծառայացուցակ» ունեցող ծեր գանգստերը (Ժան Գաբեն) ֆրանսիական Ռիվիերում գտնվող կազինոյի սեյֆը թալանելու պլան է մշակում: Որպես օգնականներ նա հրավիրում է սկսնակ ավազակների` Ֆրանսուայի (Ալեն Դելոն) գլխավորությամբ: Ֆիլմում հնչում են գեղեցիկ երկխոսություններ և Միշել Մանի ցնցող ջազային իմպրովիզացիաները: ԱՄՆ-ում ֆիլմն արժանացավ Էդգար Ալան Պոյի մրցանակին` լավագույն արտասահմանյան քրեական կինոնկարի համար, ինչպես նաև ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը` որպես լավագույն արտերկրյա ֆիլմ:

«Հազար միլիարդ դոլար»-ը Անրի Վերնոյի լուրջ, մերկացնող ֆիլմերից մեկն է: «Մեզ հայտնի ռեժիսորներից և ոչ մեկն այնպես խորությամբ չի բացահայտել փողի իշխանության դաժան և անսիրտ աշխարհը, ինչպես դա արել է Անրի Վերնոյը»,- գրել է «Յումանիտեն» թերթը ֆիլմի` էկրաններին հայտնվելու օրերին: Ֆիլմի հիմքում Ռոբերտ Լատեսի համանուն վեպն է: Հազար միլիարդ դոլարը 31 առաջատար կապիտալիստական մոնոպոլիայի շրջանառու կապիտալն է: Էկրանին պատերազմ է ընթանում, բայց ծածուկ պատերազմ: Մարտական գործողությունների մասնակիցները ոչ թե զինվորական համազգեստ են կրում, այլ շքեղ կոստյումներ: Նրանց զենքը ոչ թե ատրճանակներ են, այլ պորտֆելների պարունակությունը և հմայիչ ժպիտները: Բայց այդ պարկեշտ աշխարհիկ անտուրաժի հետևում միմյանց հետ շահույթը կիսել չցանկացող ֆինանսական խոշոր գործարարների մահացու գոտեմարտն է: Երկու տարվա ընթացքում ռեժիսորը հավաքում էր անհրաժեշտ տեղեկություններ այս վիթխարի տնտեսական կայսրության մասին, այն մասին, թե ինչ էր խոսվում նրա մասին անցյալում, և ինչ է տեղի ունենում այժմ: Այսպես կոչված «բազմազգ» այդ ընկերությունները տնօրինում էին Արևմուտքի հիմնական կապիտալը և իրենց շոշափուկները տարածում են աշխարհով մեկ, հաճախ նրանց շահերով է թելադրվել այս կամ այն երկրի քաղաքականությունը: Այս ընկերություններից մեկի ղեկավարը չափազանց բարեկիրթ, քաղաքավարի և սիրալիր մարդ է (Մել Ֆերեր), որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել է Հիտլերի հետ և շարունակել է օգնել նրան նաև այն ժամանակ, երբ պատերազմի մեջ է մտել նաև ԱՄՆ-ը: Խնամքով թաքցվող այս մանրամասների մասին իմանում է հայտնի լրագրողներից մեկը (Պատրիկ Դևաեր): Լրագրողին, իհարկե, վերացնում են, սակայն նրա մերկացնող հոդվածը տպագրվում է ծայրամասային քաղաքներից մեկի թերթում: Թվում է` արդարությունն այնուամենայնիվ հաղթում է, և ճշմարտությունը հայտնի է դառնում բոլորին: Բայց կինոնկարի ավարտը բերում է այն համոզման, որ նման եզակի դեպքերն ի վիճակի չեն փոխել այս աշխարհում փողի իշխանությունը:


«Սիցիլիական կլան» կինոնկարը երկար ժամանակ տեղ էր զբաղեցնում ամենադրամարկղային ֆիլմերի հարյուրամյակում ֆրանսիական կինոյի ողջ պատմության ընթացքում: Ֆրանսիայում այն դիտել են 5 միլիոն հանդիսատեսներ: Ժանրով այն կրկին գանգստերական ֆիլմ է` նորից Ժան Գաբենի ու Ալեն Դելոնի մասնակցությամբ` գումարած հիանալի ֆրանսիական դերասան Լինո Վենտուրան և Չառլի Չապլինի որդին` Սիդնի Չապլինը... Սիցիլիական կլանը Վիտորիոյի (Ժան Գաբեն) գլխավորությամբ մտադրվում է հանդուգն հափշտակություն կատարել` գողանալ Նյու Յորք տեղափոխվող թանկարժեք իրերի հավաքածուն: Պլանն իրագործելու համար կազմակերպվում է հայտնի ավազակ Ռոժեի (Ալեն Դելոն) անհավանական փախուստը: Վերջինիս բանտ է տեղափոխում ոստիկան Լը Գոֆը (Լինո Վենտուրա): Պլանը գործողության մեջ է դրվում Ֆրանսիայի և Ամերիկայի պրոֆեսիոնալ հանցագործների կողմից: Ուղևորատար «Բոինգը», որով տեղափոխվում էին ադամանդները, վարպետորեն հափշտակվում է: Հղկված վարպետությամբ, ճշգրիտ ռիթմով Վերնոյը մանրամասն վերարտադրում է հանցագործության նախապատրաստման և իրականացման գործընթացը: Ֆիլմի վերջաբանն անսպասելի է, այն դժվար թե գուշակեին անգամ դետեկտիվի ամենամոլի սիրահարները: Ֆիլմի համար հիասքանչ երաժշտություն է գրել Էնիո Մարիկոնեն, որն այն ժամանակվա համար աներևակայելի հոնորար է ստացել` 1.000.000 դոլար:

«Եվ... Ինչպես Իկարը» ֆիլմը, որի գործողությունները կատարվում են մտացածին երկրում, որը շատ նման է ԱՄՆ-ին, նկարահանվել է քաղաքական ֆանտաստիկայի ժանրով: Ֆիլմի վրա ռեժիսորն աշխատել է չորս տարի... Նախագահը սպանվել է: Ենթադրվող դավադրության հետաքննությունը վարում է դատախազը (Իվ Մոնտան), որը հանուն արդարության պատրաստ է ամեն տեսակ մերկացումներ անել' անգամ կյանքի գնով: Նա հասցնում է բացահայտել դավադրության շատ թելեր, բայց ինքը դառնում է մարդասպանի զոհ: Բնականաբար, բոլորը գլխի ընկան, որ ֆիլմը Քենեդիի սպանության մասին է: «Յումանիտե դիմանշին» տված հարցազրույցում Վերնոյն ասում է. «Ես կարդացել եմ Ուորենի զեկույցը և այն ամենը, ինչ հրապարակվել է դրանից հետո, բոլոր հետաքննությունները: Դրանք գաղտնիքը չեն բացել: Եվ ես պատկերացրի մի ոմն դատախազի, մարդու, որի մասին երազում էր ամբողջ Ամերիկան, բայց ով իրականում գոյություն չուներ»: Վերնոյը ֆիլմում մի դրվագ ունի, որը հիմնված է Ելի համալսարանի լաբորատորիայում հոգեբան պրոֆեսոր Սթենլի Միլգրամի կատարած փորձի վրա: Փորձի մասնակիցներին առաջարկեցին էլեկտրական հոսանքով ներազդել հիշողության կորստով տառապող հիվանդի վրա` որոշակի թեստը հիշելիս թույլ տված յուրաքանչյուր սխալի համար նրան «պատժելով» հոսանքի ավելի ուժեղ լիցքով' սկսած 25 վոլտից: Եղել են դեպքեր, և բավական հաճախակի, երբ փորձարկողները «պատիժը» հասցնում էին մինչև մահացու չափաբաժնի' 450 վոլտի: Միլգրամը ենթադրում էր, որ փորձի մասնակիցների միայն մեկ կամ երկու տոկոսն ի վիճակի կլինի օգտագործել մահացու չափաբաժինը: Սակայն պարզվեց, որ 100 մարդուց 60-ը ընդունակ է նման դաժանության: Փորձարկողներն այնքան բարեխղճորեն էին կատարում առաջադրանքը, որ անգամ հիվանդի անտանելի տառապանքները տեսնելուց հետո էլ շարունակում էին ավելացնել լարումը: Իհարկե, հիվանդի դերը կատարում էր դերասանը, և ոչ մի հոսանք էլ չկար: Բայց պատիժն իրականացնողներն այդ մասին չգիտեին: Հոգեբաններն այսպիսով պարզեցին, որ մարդիկ հաճախ մարդասպան են դառնում պարզապես հրաման կատարելով: Վերնոյն այս փորձն ամբողջությամբ ընդգրկեց ֆիլմում` իբրև հավաստում այն թեզի, որ «ոչ մի դիկտատոր չի կարողանա վերացնել իր բոլոր թշնամիներին: Նրան պետք են միլիոնավոր կատարողներ, որոնք կատարում են նրա աշխատանքի մի մասը` միաժամանակ պահպանելով մաքուր խիղճը: «Ես ընդամենը հրաման եմ կատարել». սա հին ու չափազանց ծանոթ երգ է»,- ասում է Անրի Վերնոյը: «Եվ... ինչպես Իկարը» ֆիլմն իսկական իրադարձություն էր ֆրանսիական կինոյի կյանքում», - գրում էր Ս. Լաշիզը «Յումանիտե դիմանշում»:

Անրի Վերնոյը միշտ պահպանել է կապն իր արմատների հետ: Սպիտակի երկրաշարժից հետո նա, որպես բեմադրող ռեժիսոր, մասնակցել է «Քե´զ, Հայաստան» երգի երաժշտական հոլովակի պատրաստմանը: Երգի հեղինակներն էին Շառլ Ազնավուրը և կոմպոզիտոր Ջորջ Գարվարենցը: 1991թ. նրա նկարահանած երկու վերջին ֆիլմերը` «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588», նույնպես թելադրված էին նրա հայկական ծագմամբ: Երկու կինոնկարներն էլ տոգորված են հարազատ ընտանիքի մասին հիշողություններով, հարազատ ժողովրդի մասին խոհերով, որոնց հետ կապը նա երբեք չի կտրել: «Ես կարդում, գրում եմ հայերեն: Երբ հաջողվում է 2-3 օր իրար հետևից խոսել մայրենի լեզվով, ապա իմ հայերենը դառնում է պարզ ու մաքուր: Արմատներից հրաժարվել, նշանակում է` հրաժարվել ինքդ քեզնից: Հինգ տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այն նաև մշակույթ է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի պատարագը: Եվ եթե ես հայ եկեղեցու զավակն եմ, նշանակում է` զավակն եմ նաև հայ մշակույթի»:
Անրի Վերնոյը վախճանվել է 2002թ. հունվարի 11-ին: Հունվարի 17-ին նրա հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Փարիզի հայկական եկեղեցում: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ասաց. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:

 

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր (էլեկտրոնային տարբերակ)

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ Լավրով
Ամենադիտված