«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

«Քեզ հետ միայն փորձանքի մեջ ընկնելով կարելի է հայտնվել պատմության մեջ». օպերատորը` Փարաջանովին

Գիտություն և Մշակույթ

(սկիզբը`  «Նշանավոր «Նռան գույն»-ի օպերատոր, ռեժիսոր և գյուտարար Սուրեն Շահբազյան»)

 Եվ վերջապես, խոսելով Սուրենի մասին՝ անհնար է չանդրադառնալ Սերգեյ Փարաջանովի հետ նրա հարաբերություններին։ Նրանք շատ տարբեր մարդիկ էին։ Օրինակ, Սուրենը չէր սիրում Մոսկվայում հանգրվանել Լև Կուլիջանովի տանը։ Նրանք երեքն էլ Թբիլիսիի ծնունդ էին, միասին էին սովորել ՎԳԻԿ-ում և համարյա թե նույն բակում էին մեծացել և, ինչպես ասում էին պատրիոտ-վրացիները, «նրանք երեքն էլ Քռի ջուրն էին խմել» (անձամբ ինձ մոտ այդ փաստարկը՝ կապված ջրի որակի հետ, միշտ կարեկցանք էր առաջացնում)։ Լև Կուլիջանովն այն ժամանակ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության նախագահն էր և ապրում էր Կարմիր դարպասներ հրապարակի բազմահարկ շենքերից մեկում, ընդ որում՝ Սուրենին առանձին սենյակ էին տրամադրում։ Բայց նրան դուր չէր գալիս այն, որ այդ տանը բոլորը մի ինչ-որ ահավոր ռեժիմով էին ապրում. յուրաքանչյուր րոպեն հաշվված էր. մեկը որոշակի ժամի կարատեի էր գնում, մյուսը պետք է սաունա վազեր, հետո պետք էր պատրաստվել երեկոյին՝ կամ ինչ-որ մեկն էր գալու, կամ իրենք էին ինչ-որ տեղ գնալու... Այս ամենը Սուրենի սրտով չէր և առաջին հնարավորության դեպքում ջանում էր խույս տալ։ Իսկ Փարաջանովն այս առումով Սուրենի հակապատկերն էր. նա պաշտում էր ամեն տեսակ հավաքույթները, որոնցում անմիջապես հայտնվում էր ուշադրության կենտրոնում և սրամտության այնպիսի գոհարներ հորինում, որոնք անմիջապես տարածվում էին ժողովրդի մեջ։ Օրինակ, Կիևի գլխավոր պողոտայի՝ Կրեշչատիկի ճարտարապետությունը Փարաջանովն անվանում էր «խելագար հրուշակագործի զառանցանք» և այլն, ընդ որում՝ նրա սրամտությունների առարկա կարող էր դառնալ ով ասես՝ Ուկրաինայի Կենտկոմի քարտուղարներից մինչև կինոստուդիայի օժանդակ բանվորները, բայց բոլոր դեպքերում նա ճիշտ կետին էր խփում, և հնարավոր է, որ սա ևս իր դերն է խաղացել նրա ձերբակալման գործում։ Իսկ Սուրենը նման դեպքերում ջանում էր աննկատ մնալ. ընկերական շրջապատում նրանից երկու խոսք կորզելը պարզապես անհնար էր։ Նրա փոխհարաբերությունները Փարաջանովի հետ բավական բարդ էին, հատկապես աշխատանքի ժամանակ։ Սուրենը երբեմն չէր համաձայնում Փարաջանովի առաջարկած լուծման հետ (որպես օպերատոր), և երբ նրանց կարծիքները չէին համընկնում, իսկ այդպես պատահում էր, Սուրենը հեռանում էր տեսախցիկից և ասում. «Գնա ինքդ նայիր»։ Բայց դրանք մանրուքներ էին. նրանցից յուրաքանչյուրը, չնայած խառնվածքների և կյանքի նկատմամբ մոտեցումների տարբերությանը, հարգում էր դիմացինին, ինչը շատ էր օգնում աշխատանքի մեջ։ Սուրենի զարմիկի՝ Արմեն Մուշեղյանի պատմելով՝ «Նռան գույնը» ֆիլմն ավարտելուց հետո, իրենց տանը ճաշի ժամանակ, Փարաջանովը, որ նստած էր բազմոցին՝ Սուրենի կողքին, ձեռքը դնելով նրա ուսին, առաջարկեց. «Սուրեն, արի միասին մի ֆիլմ էլ նկարենք և պատմության մեջ անցնենք»։ Ինչին Սուրենը շատ կտրուկ պատասխանել էր. «Չէ, քեզ հետ միայն փորձանքի մեջ ընկնելով կարելի է հայտնվել պատմության մեջ»։ Սակայն նրանց անձնական հարաբերությունները փոքր-ինչ այլ էին։ Փարաջանովը չէր թաքցնում, որ որդուն ի պատիվ Սուրենի է անվանակոչել։ Երբ Փարաջանովը Պոլտավայում նստած էր բանտում, ոչ ոք այդքան հաճախ չէր գնում նրա մոտ, որքան Սուրենը։ Ընդ որում՝ Սուրենին զգուշացրել էին, որ այդ այցելությունները կարող են խաղալ նրա հեղինակության հետ և անդրադառնալ նրա աշխատանքի վրա, բայց Սուրենը դրանից չէր վախենում։ Ավելին, նա ամեն անգամ ջանում էր կատարել Փարաջանովի բոլոր հանձնարարություններն ու խնդրանքները, իսկ դրանք ճիշտ այնպիսին էին, ինչպես ինքը՝ Փարաջանովը, այսինքն՝ միանշանակ չէին։ Օրինակ, մի անգամ նա խնդրել էր, որ Սուրենն իրեն բերի այնպիսի ձայնասկավառակներ, որոնք մի կողմից մի ինչ-որ փափուկ քարից լինեին. խնդրել էր մի կալանավորի համար, որն ասեղով լավ փորագրություններ էր անում։ Այդ անգամ Սուրենն ընդամենը երու օրով Երևանում էր, և ես շատ արագ 20-30 նման սկավառակ պատրաստեցի օնիքսից, որոնք էլ Սուրենը տարավ Փարաջանովին։ Փարաջանովը Սուրենին խնդրել էր սկավառակներից մեկը փոխանցել ինձ. նա հիշել էր, որ մենք Սուրենի հետ 1972թ. եղել էինք նրա տանը և, բացի այդ, Սուրենը նրան պատմել էր մեր համագործակցության մասին։ Այդ սկավառակը, ցավոք, չի պահպանվել, դրա վրա խիստ ճշգրիտ պատկերված էին Նևայի գետափն ու Պետրոպավլովյան ամրոցը։ 1980թ., երբ ես Կիևում էի՝ Սուրենի մոտ, «Նռան գույնը» արգելված էր, բայց Սուրենին ինչ-որ կերպ հաջողվել էր ձեռք բերել ֆիլմի նմուշներից մեկը, և ես յուրաքանչյուր էպիզոդից պետք է մի քանի կադր հանեի։ Նա ասում էր՝ հնարավոր է, որ մատնություն լինի, և եթե այդ նմուշը գտնեն, անպայման կառգրավեն։ Իր մասին չէր մտածում, ֆիլմի ճակատագիրը նրա համար ավելի թանկ էր։ Այդ կադրերն առայսօր ինձ մոտ են՝ որպես Սուրենի քաղաքացիական դիրքորոշման առհավատչյա։

Վերջին անգամ Սուրենի հետ հանդիպել եմ 1989թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Նա վատ էր զգում, և տրամադրությունն էլ դրան համապատասխան էր։ Մենք հանդիպեցինք Աերոֆլոտի դրամարկղի մոտ, նրան այդտեղ էր բերել բարեկամներից մեկը, որը մեքենա ուներ և որը պետք է տոմս գտներ Կիև մոտակա չվերթի համար։ Նա պետք է շտապ թռչեր և հիվանդանոց պառկեր, քանի որ թոքերում հեղուկ էին հայտնաբերել։ Նա հոգնած տեսք ուներ և անընդհատ նստելու տեղ էր փնտրում; Վերջապես, մենք նստարան գտանք, ես հանեցի բաճկոնս, դրեցի նրա տակ ու նստեցրի վրան, թեև, սովորության համաձայն, նա ըմբոստացավ։ Նրան տխուր մտքերից ինչ-որ կերպ կտրելու համար Սուրենին հիշեցրի Ա.Էյզենշտեյնի ասույթը, թե «մարդը մեռնում է այն ժամանակ, երբ դադարում է զարմանալ»։ Այս արտահայտությունը շատ դուր եկավ Սուրենին, և մենք աշխույժ բանավեճ ծավալեցինք այդ առիթով։ Ինքս ինձ մտածում էի, որ եթե այդ արտահայտությունը նյութականանար, ապա Սուրենի անմահությունն ապահովված կլիներ։ Ես հասել էի նպատակիս, Սուրենը փոքր-ինչ առույգացավ, և երբ նրա բարեկամը եկավ, նա կայտառ ողջագուրվեց ինձ հետ։ Նրա վերջին խոսքերն էին. «մինչև հանդիպում Լենինականում կամ Երևանում»։ Նույն օրը երեկոյան նա մեկնեց։ Կիևում նրան անմիջապես լավ հիվանդանոցում էին պառկեցրել, դրանով զբաղվում էր բուժաշխարհի հետ սերտորեն կապված Վ.Կիյը։ Շուտով նա իրեն բավական լավ էր զգում, և ենթադրվում էր, որ ամսվա վերջին դուրս կգրվի հիվանդանոցից։ Սուրենը շատ էր ուզում նկարել Լենինականը երկրաշարժի տարելիցին, բայց նոյեմբերի 29-ին հանկարծամահ եղավ. բժիշկները սրտի կանգ էին արձանագրել։ Ցավոք, նրա մահվան մասին ես մի ամիս հետո իմացա՝ վերադառնալով գործուղումից, և այդ պատճառով չեմ մասնակցել նրա հուղարկավորությանը։ Ինչ ասել կուզի՝ նրա մահն ինձ համար մեծ կորուստ էր, և գուցե այս հոդվածն ինչ-որ չափով հիշատակի տուրք է այդ տաղանդավոր, զարմանալիորեն բարի և պարկեշտ մարդուն, ով ընդմիշտ կմնա նրանց հիշողության մեջ, ովքեր ճանաչել և շփվել են նրա հետ։

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր (էլեկտրոնային տարբերակ)

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված