«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

«Զգացմունքային խցիկի» վարպետը. Ալբերտ Յավուրյան

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Աշխարհին պլշած աչքերով նայող, ամեն ժամ և ամենուր հրաշք փնտրող տղան՝ Ալբերտ Յավուրյան»:

Երեւանի բաղերում

Պատերազմից հետո, 1946 թվականին Յավուրյան ընտանիքը փոխադրվեց Երեւան եւ բնակություն հաստատեց Գետառի ափին գտնվող ֆիզկուլտուրնիկների փողոցում: 11 տարեկան տղան նոր շրջապատ էր մտնում, նոր հարեւանների հետ էր շփվում, որոնց մեծ մասը թուրքեր էին ու պարսկահպատակներ:

Գետառի ափին այգիներ կային, բաղեր, որտեղ թուզը, ծիրանն ու դեղձն էին հասնում, բիբարը, սմբուկը, լոլիկն ու վարունգն էր պայթում առատությունից: Տղեկները մտնում էին այգիները եւ միրգ թռցնում: Բայց դա գողություն չէր, հաստատ, գողություն չէր, որովհետեւ եթե գողություն լիներ` իրենք երեխաները դա հաստատ կիմանային: Ծիրանի ցոգոլը ծոցում, հասած ծիրանն ու դեղձը ուտելով, նրանք մեծանում էին, իրար մեջ բաժանելով այս կամ այն աղջկան նայելու իրավունքը, երջանիկ էին, որովհետեւ մանուկ էին ու, իրենց աչքն ու հոգին պղտոր չէին:

Անդադրում Ալբերտը շատ ավելին էր ուզում ունենալ, քան ծիրանն ու միրգը: Եվ նա դարձավ Երեւանում բնակություն հաստատած Գուբիեւների, ինչպես նաեւ կաբելի գործարանի գլխավոր ինժեների («ազգությամբ օս էր, ազգանունը չեմ հիշում») ընտանիքների հետ: Այս վերջինիս կինը` Զինաիդա Պետրովնան, իրենց հարուստ գրադարանից օգտվելու հնարավորություն էր տվել Ալբերտին: Լենինականից եկած տղան վատ էր խոսում ռուսերեն, սակայն ցանկանում էր տիրապետել այդ լեզվին: Եվ գեղեցկատես այդ կինը Ալբերտին հիանալի ռուսերեն սովորեցրեց: Այս տանն էր, որ ռուսական ակադեմիական շքեղ հրատարակությունների թվում, Ալբերտը ծանոթացավ համաշխարհային գրականության գլուխգործոցներին: Հրաշալի մի աշխարհ էր դա:

Ալբերտ Յավուրյանը սովորեց Երեւանի լավագույն դպրոցներից մեկում` Ֆելիքս Ձերժինսկու անվան: Դպրոցում նորմալ, լավ սովորելը օգնեց, որ նա գնա Մոսկվա եւ ընդունվի այդ տարիներին մեծ հեղինակություն վայելող կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ` ԹթԼԽ: Ինչու գնաց հատկապես այս ինստիտուտը, առավել եւս, որ օպերատորական կամ լուսանկարչական աշխատանքին գրեթե անծանոթ էր:

- ... Հայրս հրաշալի մի ընկեր ուներ` նկարիչ Ահարոն Խուդավերդյանը: Առաջին գիրքը, որ սեղանին դրեց, հետո ինձ նվիրեց` նկարազարդ Աստվածաշունչն էր, Գուստավ Դորեի նկարազարդումներով: Այդ հանճարեղ նկարչի շնորհիվ ես առաջին անգամ հասկացա լույսի եւ ստվերի հզոր խաղը: Արեւամուտի եւ արեւածագի նրբերանգները, անապատի անեզրության պատրանքը ես զգացի Դորեի նկարներն ուսումնասիրելով:

«Ինձ թվում է, թե լույսի եւ ստվերի խաղը միշտ էլ առկա է եղել ձեզ մոտ», ասում եմ:

- Գուցե շատ ժամանակ ես դա չեմ գիտակցել,- ասում է,- բայց լույսի առկայությունը միշտ եղել է: Ես օրինակ, վախենում էի սեւ գիշերներից, երբ լույսն անջատվում էր, եւ մենք մնում էինք մթության մեջ: Բայց ես սիրում էի նաեւ գիշերները Լենինականում, երբ մեր հարեւանի տղան կլառնետի վրա «Լուսնյակ գիշերն» էր նվագում, իսկ ուրիշ տեղից քաղաքային հրաշալի ռոմանսներ էին լսվում: Ի դեպ, ասեմ, որ մենք իզուր կորցրինք այնպիսի հետաքրքրական մշակույթ, որպիսին քաղաքային ռոմանսն էր: Մենք մի ծայրահեղությունից մյուսի մեջ ենք շպրտվում եւ այդ ժամանակ ազգային շատ բան ենք կորցնում:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս եղավ, որ Լենինականում ծնված, Երեւանի այգիներում ապրող եւ Երեւանի ամենաէլիտար` Ձերժինսկու դպրոցում սովորած տղան, որի կյանքում կինոն արմատներ չի ունեցել, հանկարծ ու որոշեց օպերատորական արվեստին տիրապետել:

- Երեք-չորս տարեկան տղա էի, երբ տեսա, թե ինչպես են կինո նկարում: Տեսա, թե ինչպես ավելով ու ջրով մաքրում էին սեւ տուֆը, եւ այն ասես նոր որակ, նոր գույն էր ստանում:

Մոսկվայում

1957-ին նա վերջապես ընդունվում է կինեմատոգրաֆիայի ինստիտուտ: Հայրը եւ մայրը ցանկանում էին, որ իրենց զավակն ընդունվի ճշգրիտ գիտության ոլորտի մի բուհ: Բայց այնքան համբերատար եղան, որ թույլ տվեցին տղային իր ցանկությունն իրականացնել: Արհեստը, պրոֆեսիոնալիզմն արդեն ուներ: Մնում էր կատարելագործել: Ալբերտ Յավուրյանն այսօր էլ համոզված կարող է ասել, որ արվեստի հիմքում կատարյալ կամ կատարելության ձգտող արհեստն է:

Ամեն դեպքում կինեմատոգրաֆիայի ինստիտուտում նա ուսանեց այնպիսի օպերատորների, որոնք համաշխարհային կինոյի առաջին շարքերում էին. Էդուարդ Տիսսե, Սերգեյ Ուրուսեւսկի, Անատոլի Գոլովնյա, Լեոնիդ Կասմատով... Այդ ժամանակ էլ հենց Յավուրյանը տիրապետեց «էմոցիոնալ (զգացմունքային) խցիկի» վարպետությանը:

«Խոստովանություն»

Որպես Սերգեյ Փարաջանովի արվեստի երկրպագու` ինձ շատ էր հետաքրքրում Սերգեյ Փարաջանովի եւ Ալբերտ Յավուրյանի համագործակցությունը, առավել եւս, որ նրանք 1986-ին սկսեցին նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը: Ըստ ընդունված կարծիքի, ֆիլմն անավարտ մնաց ռեժիսորի մահվան պատճառով: Դա, իհարկե, ճշմարտություն է, սակայն ողջ ճշմարտությունը չէ:

-...Մոտավորապես 15-20 տարի առաջ (գուցե ես հիմա ժամկետները մի փոքր խառնում եմ) Սերգեյ Փարաջանովը ճիգեր է գործադրել «Խոստովանությունը» արտադրություն իջեցնելու: Բայց միշտ էլ ինչ-որ բան խանգարել է, թեեւ սցենարը` նկարազարդումներով, «Հայֆիլմ» ստուդիայի սեյֆերում մնում էր: Եվ երբ ստուդիայի գեղարվեստական ղեկավար նշանակվեց մեր շատ սիրելի Ֆրունզե Դովլաթյանը (դա այն ժամանակ էր, երբ Սերգեյը «Վրացֆիլմում» ավարտում էր «Աշուղ Ղարիբի» ֆիլմը), առաջարկեց Սերգեյին նկարահանել: Եվ Սերգեյն էլ շատ սիրով համաձայնվեց, որովհետեւ շատ էր ուզում այդ ֆիլմը նկարել... Ես հիմա ասում եմ, որ նա շատ էր ուզում անել այս ֆիլմը, բայց ինչ-որ բան նրան խանգարում էր: Ո՛չ, ո՛չ, դրսից չէին խանգարողները, ոչ էլ ստուդիայում: Նրա լավագույն ընկեր Ֆրունզե Դովլաթյանն ամեն պայման ստեղծել էր աշխատելու համար: Ավելին ցանկանալ հնարավոր չէր: Սակայն երբ դեռ տարիներ առաջ նա անչափ ոգեւորված էր «Խոստովանություն» ֆիլմի ճակատագրով, ապա վերջին օրերին ինքն էր անընդհատ ձգձգում: Ես դա բացատրում եմ նրանով, որ Սերգեյը գուցե ինքն իրեն արտահայտել էր «Աշուղ Ղարիբով»: Մերժված աշուղը` իշխանությունների, ժողովրդի, սիրած աղջկա կողմից մերժված աշուղը, փակ դարպասներ է թակում, որպեսզի վերադառնա իր հոգու խաղաղության միակ հանգրվանը... իր մահացած մոր գիրկը: Ահա այս էր «Աշուղ Ղարիբը», թեեւ այն շատերը դիտում էին իբրեւ արեւելյան, պարսկական կամ թուրքական պատմություն: Չէ, էդպես չէ: Սերգեյը համամարդկային զգացմունքներ էր թարգմանում` անցկացնելով իր միջով... Բայց «Խոստովանությունը» սկսելիս նա այլեւս նախկին ոգեւորությունը, նախկին պոռթկուն պաթոսը, իրեն` Փարաջանովին հատուկ գործին անմոռաց նվիրումը չուներ... Չգիտեմ, ինչո՞ւ էր այդպես...

***

Ալբերտ Յավուրյանն այն արվեստագետն է, որի հետ զրուցելը մեծ հաճույք է, որին լսելը եւ լսածը հասկանալը կարեւոր է: Մենք երկար, շատ երկար զրուցեցինք, որը հնարավոր չէ ներկայացնել թերթային մի հրապարակումով: Գուցե հարմար առիթի դեպքում հրատարակության հանձնենք: Իսկ հրաժեշտ տալուց առաջ Ալբերտ Յավուրյանն ասաց.

- Երբեմն ինձ ասում են, թե ինչու ռեժիսոր չդարձար, սցենարներ չգրեցիր... Ինչո՞ւ, ասում եմ ես, ինչո՞ւ պիտի ռեժիսոր կամ տիեզերագնաց դառնայի: Ես իմ գործն եմ արել...

Այո, նա իր գործն է արել եւ արել է շատ լավ, այնպես, որ արդեն 20-րդ դարի հայոց կինոարվեստի պատմության էջերում է գրվել Ալբերտ Յավուրյան անունը:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված