Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի 

Ապրելով ու ստեղծագործելով հայրենիքում` նա չուներ բնակարան, մշտական աշխատանք

Գիտություն և Մշակույթ

Հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ անգնահատելի ավանդ ունեն մեծանուն կոմպոզիտորներ Արտեմի (Հարություն) Այվազյանը (1902-1975թթ.) եւ Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928թթ.):

Կոմպոզիտոր, խմբավար ու մշակութային գործիչ Ալ. Սպենդիարյանի դերը մեծ է հատկապես հայկական սիմֆոնիկ երաժշտության ձեւավորման ու զարգացման գործում: Ոչ միայն նրա հիասքանչ ռոմանսներն ու վոկալ-գործիքային ստեղծագործությունները, այլեւ «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ», «Երեւանյան էտյուդներ» սիմֆոնիկ երկերը եւ իհարկե անզուգական «Ալմաստ» օպերան հայ դասական երաժշտության գոհարներից են: Իսկ կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանը հայկական էստրադային երաժշտության հիմնադիրն է. ստեղծել ու երկար տարիներ ղեկավարել է (1938-56թթ.) Հայաստանի Պետէստրադայի նվագախումբը, Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոնի կազմակերպիչներից է, 1943-45թթ. եղել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հատկապես սիրված ու տարածված են նրա «Հայաստան», «Հեյ ջան Երեւան», «Հայրենիք», «Քարավան», «Կարինե», «Գյուլնարա» էստրադային երգերը, «Թափառնիկոս», «Պարոն Մինթոեւը Փարիզում», «Ատամնաբույժն արեւելյան» օպերետները, «Աշուղ Մուրադ», «Սեր աստղերի տակ» երգիծական օպերաները եւ թավջութակի համար գրված նվագախմբային արիան:

Երկու կոմպոզիտորներն էլ ծնվել էին հայրենիքից հեռու. Սպենդիարյանը Ղրիմում, Այվազյանը` Բաքվում: Երաժշտական կրթությունն ստացել էին ռուսական ու եվրոպական դասական երաժշտության սկզբունքներով: Բայց իբրեւ ճշմարիտ արվեստագետներ` երկուսն էլ ջանում էին լավ ուսումնասիրել եւ խորապես ընկալել նաեւ հարազատ ժողովրդի երաժշտությունն ու մշակույթը:

Սակայն Սպենդիարյանի համար հայրենիքը հեռավոր երազ էր, աննյութական, ոգեղեն մի երազ, որը նա ցանկանում էր իրականություն դարձնել: Դրա համար էլ, խանդավառվելով գրականագետ, պետական ու հասարակական գործիչ Պողոս Մակինցյանի` աշխարհասփյուռ հայ մտավորականներին ուղղված` հայրենիք վերադառնալու, Խորհրդային Հայաստանի գիտությունն ու մշակույթը զարգացնելու 1921թ. մամուլում արված կոչով, 1924թ. եկավ ապրելու եւ աշխատելու Հայաստանում: 1923-ից Հայաստանում էր նաեւ Արտեմի Այվազյանը: Ավարտելով Թիֆլիսի Պետկոնսերվատորիան (ավելի ուշ` 1932-ին, ավարտեց նաեւ Մոսկվայի կոնսերվատորիան)` նա եկել էր աշխատելու Ռ. Մելիքյանի եւ Ա. Բաբալյանի կազմակերպած Երաժշտական ստուդիայում` որպես թավջութակի դասատու: Նրա գալուց կարճ ժամանակ անց ստուդիան վերանվանվեց Երեւանի Պետկոնսերվատորիա: Հենց Պետկոնսերվատորիայի վտիտ ուժերով էլ Սպենդիարյանն ու նորանշանակ տնօրեն Արշակ Ադամյանը կազմակերպեցին Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախումբը: Ինչպես հետագայում հիշում էր կոմպոզիտոր Միքայել Միրզոյանը. «Մինչ այդ կոնսերվատորիան կազմակերպել էր լարային կվարտետ` մասնակցությամբ Իվան Օգանեզովի (1-ին ջութակ), Դավիթ Սողոմոնյանի (2-րդ ջութակ), Անդրեյ Կոտլյարեւսկու (ալտ) եւ Արտեմի Այվազյանի (թավջութակ), որը ամիսը չորս ելույթ ուներ»:

Կոնսերվատորիա ունենալը, առավել եւս սիմֆոնիկ նվագախումբ կազմակերպելն այն տարիներին անշուշտ մեծ նվաճում էր: Եվ դա տեղի ունեցավ մի քանի նվիրյալների ջանքերով, որոնցից էր նաեւ Սպենդիարյանը, որը թեեւ պաշտոնապես չէր դասավանդում կոնսերվատորիայում, բայց իր ողջ գործունեությամբ կապված էր նրան: Բազում դժվարություններ էր հաղթահարում կոմպոզիտորը` ապրելով ու ստեղծագործելով հայրենիքում: Նա չուներ բնակարան, մշտական աշխատանք, ապրում էր Երեւանի մեծատոհմիկ ընտանիքներից մեկի` Մելիք-Աղամալովների Կոնդի առանձնատանը: Այդ անհարմարություններին համակերպվում էր, բայց շատ էր տանջվում ստեղծագործական աշխատանքով զբաղվելու անհնարինությունից: Սիմֆոնիկ նվագախմբի փորձերից, մշակույթի գործիչների հետ խանդավառ զրույցներից հետո, առօրյա մյուս գործերն ավարտած, երեկոյան Երեւանի նեղլիկ, ծուռումուռ փողոցներով հոգնած դեպի Կոնդ էր բարձրանում նա: Արտեմի Այվազյանի հիշողության մեջ տպավորվել էր այդ պատկերը, եւ հետագայում իր հուշերում գրում էր. «Մտաբերում եմ հին Երեւանն իր նեղլիկ փողոցներով ու սիրելի Սպենդիարովին` իր անբաժան ձեռնափայտով, դժվարությամբ դեպի Կոնդի իր բնակարանը բարձրանալիս: Այդ ամենօրյա զբոսանքները նրան շատ էին հոգնեցրել»: /2/

Թեեւ ճարտարապետ Թամանյանի միջնորդությամբ եւ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ (հետագայում` Ամենայն Հայոց Կաթողիկոս) Խորեն Մուրադբեկյանի բարեհաճությամբ Առաջնորդարանի շենքում Սպենդիարյանին աշխատասենյակ էին տրամադրել (որտեղ էլ գրել է «Երեւանյան էտյուդները»), սակայն հոգնած ուշ երեկոյան Կոնդ բարձրանալը դժվար էր վատառողջ կոմպոզիտորի համար: Հասկանալով դա` Ա. Այվազյանը նրան առաջարկում է ժամանակավորապես իր մոտ ապրել: «Երկյուղածությամբ ու հուզմունքով,- գրում է նա իր հուշերում,- Ալեքսանդր Աֆանասեւիչին ես մեզ մոտ հրավիրեցի, եւ նա տեղափոխվեց իմ փոքրիկ սենյակը: Նրա ներկայությունից տունն ասես ավելի լուսավոր դարձավ»:

Տեղեկանալով, որ թավջութակ նվագելուց զատ Այվազյանը նաեւ ստեղծագործական փորձեր է անում, Սպենդիարյանն սկսում է նրա հետ կոմպոզիցիա պարապել: Երաժշտական քննադատ, լրագրող Խորեն Թոռջյանը, որն այդ տարիներին որպես երաժիշտ հանդես էր գալիս սիմֆոնիկ նվագախմբի կազմում եւ Սպենդիարյանի հարեւանությամբ ապրում էր Մելիք-Աղամալովների տանը, հետագայում իր հուշերում գրում էր. «Արտեմի Այվազյանը եւ Լեւոն Խոջա-Էյնաթովը կոմպոզիցիայի առաջին քայլերն սկսել են հենց Սպենդիարյանի մոտ, եւ փաստորեն Այվազյանի կոմպոզիցիայի միակ դասատուն հենց ինքն է եղել»:

Ժամանակի ընթացքում մտերմանալով` Սպենդիարյանն ու Այվազյանը համերգային գործունեություն էին ծավալում: Դաշնամուրով եւ թավջութակով նրանք Սպենդիարյանի ստեղծագործություններն էին կատարում, պատրաստվում սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգներին: «Կոմպոզիցիայի մեր պարապմունքներից բացի` երբեմն ինձ բախտ էր վիճակվում հանրության առջեւ թավջութակով կատարել նրա ստեղծագործությունները: Սովորաբար հենց ինքն էլ նվագակցում էր ինձ»,- գրում էր իր հուշերում Արտեմի Այվազյանը:

1926թ. վերջապես Սպենդիարյանին առանձին բնակարան է հատկացվում Նալբանդյան N 29 (այժմ N 21) շենքում: Արդեն ընկերներ դարձած երկու կոմպոզիտորները դարձյալ հաճախ հանդիպում էին, զրուցում մշակութային հարցերի վերաբերյալ: Հենց նույն թվականին էլ մեծ շուքով նշվում է Սպենդիարյանի ստեղծագործական գործունեության 25-ամյակը: Համերգը ղեկավարում էր հենց ինքը` հոբելյարը, որպես մենակատար ելույթ է ունենում նաեւ Արտեմի Այվազյանը:

Կյանքի դժվարին պայմանները, լարված աշխատանքը ժամանակից շուտ քայքայեցին անվանի կոմպոզիտորի առողջությունը: 1928 թ. Սպենդիարյանը կյանքից հեռացավ` ստեղծագործական հարուստ ժառանգություն թողնելով սերունդներին:

«Ես շատ, շատ հուշեր ունեմ Ալեքսանդր Աֆանասեւիչի թանկագին անվան հետ կապված,- գրում էր իր հուշերում Արտեմի Այվազյանը:- Եվ իհարկե, շատ դժվար է մի քանի բառով ամեն ինչ պատմել այդ զարմանալի մարդու եւ հիանալի երաժիշտի մասին»:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ Լավրով
Ամենադիտված