«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Մեր երաժշտությունը եկեղեցու ներսում է գոյացել. Տիգրան Մանսուրյան

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Տիգրան Մանսուրյանի գերդաստանի պատմությունը»:

- Ուսանողական տարիներին ո՞ր երաժիշտներից եք ավելի դրական լիցքեր ստացել:

- Ես ուսանել եմ Ղազարոս Սարյանին։ Նա կոնսերվատորիայի ռեկտորն էր եւ նաեւ իմ դասախոսը։ Հինգ տարի սովորեցի նրա մոտ։ Դա մեծ բարեբախտություն էր։ Այս ձեւով ես մուտք գործեցի Սարյանների ընտանիք, հաճախ էի նրանց տանը լինում, Մարտիրոս Սայրանի հետ զրուցումˋ առօրյա հարցերից մինչեւ մեր ճակատագրի ու պատմության տխուր էջերը։
Հիշում եմ, մի օր Ղազարոս Սարյանն ասաց, որ մի քիչ սպասեմ, մինչեւ ինքը կգա եւ կպարապենք։ Սեղանի շուրջ նստած էին Մարտիրոս Սարյանը, աղջիկըˋ Լուսիկը եւ փոքր քույրըˋ Կատարինեն։ Ես մի հարց տվեցի, թեˋ «Վարպետ, դուք երբեւէ առարկաներ չե՞ք նկարել, ինչպես Պիկասոն է սիրել ինչ-որ առարկաներ նկարել»։ Կատյան ասաց, որ միայն մի անգամ լուցկու տուփի պիտակն է նկարել։ Հետո նորից լռեց եւ ասաց, որ առհասարակ հրդեհից հետո Մարտիրոսը շատ ծուլացավ։ Դա մի զարհուրելի պատմություն էր։ Նրա նկարները Փարիզից վերադարձի ճանապարհին, նավի մեջ այրվեցինˋ շատ կասկածելի հանգամանքներում։ Պարզ չէր, թե ինչու էին վառվել։ Դա հոգեկան մեծ ցնցում էր, ճիշտ այնպես, ինչպես Մինասն ապրեց, երբ նրա նկարներն այրվեցին։ Մինչդեռ, Սարյանը Փարիզում նկարել էր իր ամենալավ գործերըˋ ստեղծագործելով ժամանակի կերպարվեստի հայտնի դեմքերի շրջապատում:

- Այդ շրջանի նկարներից ոչինչ չի՞ մնացել:

- Մեկ-երկու հատ մնացել են։ Կարծեմ Կարիկ Բասմաջյանը բերեց Հայաստան։

- Վերադառնանք նախորդ հարցիս, այսպիսով Ղազարոս Սարյանին համարում եք Ձեր ուսուցիչը:

- Նա հիմնականում տրվեց կոնսերվատորիայի կայացմանը, ղեկավարում էր ընդհանուր երաժշտական կյանքը, կադրերի պատրաստումը։ Քչերը գիտեն, որ նա մեծ ինտելեկտուալ էր։ Միշտ ստվերի մեջ ապրեց եւ երբեք ինքն իրեն չներկայացրեց։ Նա ե՛ւ ռեկտոր էր, ե՛ւ հոր զավակը, ով պարտականություն ուներ Մարտիրոս Սարյանի ողջ տնտեսությունն իր ուսերին տանելու։ Եվ իհարկե, մեծ կապեր ուներ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր մտնում էին այդ տուն։ Ղազարոս Սարյանը Մոսկվայում սովորել էր Շոստակովիչի դասարանում։ Հրաշալի երաժիշտ էր, բարձր ճաշակի տեր եւ միաժամանակ շատ բաց էր։ Նա չեղավ ակադեմիստ երաժիշտ, նրա հետաքրքրությունների շրջանակը բաց էր, եւ պատրաստ էր նորին հաղորդակցվելու։ Ես երջանիկ եմ, որ այդ մթնոլորտում երկար տարիներ եմ ապրել:

- Դուք էլ ռեկտոր աշխատեցիք, քանի՞ տարի:

- Մոտ 4-5 տարի:

- Իբրեւ նախկին ռեկտոր կանդրադառնա՞ք մեր կոնսերվատորիայի դերին։ Ովքեր Հայաստանում կամ արտասահմանում հաջողության են հասել, միշտ հիշում են իրենց ուսուցիչներին։ Ցավոք, հիմա ասում են կոնսերվատորիան այլեւս այն մակարդակը չունի, կամ այն բարձունքի վրա չի, ինչ ժամանակին էր։ Ձեր կարծիքով ի՞նչ փուլեր է անցել կոնսերվատորիան, ո՞րն է եղել նրա բեղուն շրջանը, եւ ինչո՞ւ է հիմա մտել ճգնաժամի մեջ, որո՞նք են պատճառները:

- Մինչեւ Ղազարոս Սարյանի ռեկտոր լինելը, պետք է հիշել Կոնստանտին Սարաջյանին, ով մի մեծ երաժիշտ էր, մեծ մտավորական, ով ժամանակին սովորել էր Եվրոպայում, մեծ թվով ռուսական հայտնի գործերի առաջին կատարողն էր։ Սարաջյանը մեծ հեղինակություն էր։ Ենթադրում եմ, որ այդպիսի անհատականությունը եզակի էր մեր կոնսերվատորիայի պատմության մեջ։ Մեր կոնսերվատորիան, կարելի է ասել մոսկովյան կոնսերվատորիայի մասնաճյուղն էր։ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաների շրջանավարտները գալիս էին մեզ մոտ։ Երբ ստանձնեցի ռեկտորի պաշտոնը, մտածեցի, թե ի՞նչ կաներ Կոմիտասը, եթե ինքը սկսեր այս գործը։ Ի՞նչ պիտի ուզեր տեսնել իր ծրագրի մեջ կամ դասավանդեր։ Ուստի պահպանելով մոսկովյան կոնսերվատորիայից բերած լավագույն ավանդույթները, ավելացրեցի այն, ինչը Կոմիտասը կուզեր իրականացնելˋ կոնսերվատորիա բերել հայ հոգեւոր երաժշտությունը։ Մեր երաժշտությունը եկեղեցու ներսում է գոյացել, դրանից դուրս երաժշտական տեսություն գոյություն չի ունեցել։ Եթե կար մեկ ուրիշը, ապա դա աշուղական արվեստն էր, որն, իհարկե, իր վրա կրում էր հզոր կնիքը հայ երաժշտական մտածողության, բայց նաեւ ուներ կապեր եւ ընդհանրություններ ընդհանուր արեւելյան երաժշտության հետ։ Հետեւաբար, հայ հոգեւոր երաժշտությունը պետք էր ներս թողնել, կոնսերվատորիա հրավիրել, եւ այս կարգի մի քանի բան ինձ հաջողվեց անել այն տարիներին։ Ես չգիտեմ, հիմա ի՞նչ է մնացել այնտեղ այդ ամբողջից։ Հիմա չեմ դասավանդում։ Մութ եւ ցուրտ տարիներին աշխատեցի, եւ իմ դրսի բարեկամների օգնությամբ փորձեցի օգտակար լինել մեր երաժիշտներին։ Մոսկվայի հետ բոլոր կապերը կտրված էին, նույնիսկ ամենատարրական բաներիˋ խեժի ու լարի կարիք ունեինք, որոնք ժամանակին ստանում էինք Մոսկվայից, եւ արդեն վերջացել էին: Այդ դժվար ժամանակներին, ձմռան ցրտերին անհնար էր սառցակալած մատներով նվագել։ Ուսումնական պրոցեսը պետք էր վերակենդանացնել, նաեւ չթողնել, որ ինքնահոսի տրվի արժեզրկման ընթացքը։ Ուստի գարնանն արդեն մրցույթներ էի կազմակերպում, որպեսզի ձմռանը տներում պարապած գործերը ներկայացնեն։ Սփյուռքի մեր բարերարների օգնությամբ կազմակերպված այդ մրցույթները աշխուժություն էին մտցնում:

- Իսկ որո՞նք են այն պատճառները, որ ասում են, թե կոնսերվատորիան այն մակարդակը չունի։ Ինչի՞ պակասն է ˋ ուսուցիչների՞, թե՞ ուսանողների:

- Ինչքան էլ քննադատեն, միեւնույն է, լավ երեխաներ կան, ճիշտ է դրանց թիվն առաջվա պես մեծ չէ, բայց նրանք դեռ կպահեն այդ օջախը։ Իհարկե, դասախոսական կազմը փոխվեց ի վնաս որակի, եւ դա վերաբերում է բոլոր բնագավառներին։ Ենթադրում եմ, որ կոնսերվատորիայում սովորել ցանկացող դիմորդի նկատմամբ առաջվա խստությունը չկա։ Այժմ կոնսերվատորիան մի մեծ ուսուցչական կազմի պետք է պահի եւ դրա համար ուսանող է պետք։ Մի մասն էլ վճարովի համակարգով է ընդունվում։ Այս պարագայում դռներն ավելի լայն են բացվում, քան ժամանակին, եւ բնականաբար դրանից տուժում է նաեւ որակը։ Ուսանողությունը շատ քաջալերված չէ սովորելու, եթե դրա ներքին պահանջը չունի։ Կյանքը ցույց է տալիս, որ ավելի լավ բնագավառներ կան, որ կարող են ընտրել:

Աղբյուրը`  «Օրեր» եվրոպական անկախ ամսագիր

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված