«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Գուրգէն Ալէմշահ. Հայկական երաժշտութեան հմայքն ու ջերմութիւնը

Գիտություն և Մշակույթ

Հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Միքայելի Ալեմշահը ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին, Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում: 1930 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937 թվականին, ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունով շահել է 2-րդ մրցանակ։ Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947 թվականներին «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը:

Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։

Մահացել է 1947 թվականի դեկտեմբերի 14-ին, ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սրտի կաթվածից:

22 Մայիսին, 106 տարի առաջ, Օսմանեան Կայսրութեան հայահոծ Պարտիզակ աւանին մէջ (Նիկոմիտիա), լոյս աշխարհ եկաւ հայկեան հանճարի երաժշտական շնորհներով օժտուած մանուկ մը, որ թէեւ միայն 40 տարի ապրեցաւ մարմնապէս, բայց իր Գուրգէն Ալէմշահ անունով եւ երաժշտական բարձրարժէք ստեղծագործութեամբ՝ հայոց սերունդներուն եւ ընդհանրապէս երաժշտասէր մարդկութեան կտակեց հայկական երգարուեստին ու երաժշտութեան հմայքն ու ջերմութիւնը տարածող անկորնչելի ժառանգութիւն մը։Եւրոպական բեմերու փնտռուած աստղը եղաւ Ալէմշահ, որ ամէնուր՝ գեղեցկագոյն հնչեղութեամբ լսելի դարձուց հայ երգն ու երաժշտութիւնը, ամէնէն դժուարահաճ ունկնդիրներն ու քննադատները գրաւելով հայ ոգեղէն երաժշտութեան դիւթանքով։

Գուրգէն Միքայէլի Ալէմշահ միաժամանակ երաժիշտ-երգահան էր, երգչախումբի խմբավար եւ բեմադրիչ։ Հակառակ իր կարճատեւ ստեղծագործական կեանքին, Ալէմշահ յաջողեցաւ ոչ միայն ինքնուրոյն եւ մեծարժէք ստեղծագործութիւններով հարստացնել հայկական երաժշտութեան բազմադարեան գանձարանը, այլեւ՝ կազմել, պատրաստել ու միջազգային համբաւի առաջնորդել իր ղեկավարած երգչախումբը՝ Փարիզի «Սիփան-Կոմիտաս»ը։

Նախնական ուսումը ստացած էր Բերայի Մխիթարեան վարժարանին մէջ։ 1918ին ընդունուած էր Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանը, որմէ շրջանաւարտ՝ 1923ին, անցաւ Միլանօ, հետեւելու համար Ճ. Վերտիի անուան հեղինակաւոր Երաժշտանոցի բարձրագոյն ուսմանց։

Թորոնթոյի (Գանատա) Մխիթարեան Շրջանաւարտից Միութեան կայքէջին վկայութեամբ, Մուրատ¬Ռափայէլեան վարժարանին մէջ իր աշակերտութեան շրջանէն իսկ, Գուրգէն Ալէմշահ ուշադրութիւն գրաւեց իբրեւ դաշնամուրի շնորհալի նուագող։ Դաշնամուրի ուսուցիչ ունեցաւ փրոֆ. Ձիարտան։ Կենսագիրներու վկայութեամբ՝ «Ազգային տօներու եւ ամավերջի հանդէսներու առիթով, երբ վարժարանի Թիէփոլեան Դահլիճին մէջ կը տրուէին նուագահանդէսներ Աւրելիանօ Փոնձիլաքուա մայեսթրոյի ղեկավարութեամբ, Գուրգէն իր դաշնամուրի ընկերակցութեամբ զարդն էր այդ գեղեցիկ հանդէսներուն»։

Միլանոյի Երաժշտանոցին մէջ եւս, ուսուցիչ ունենալով ժամանակի հռչակաւոր վարպետներ Փիծծէթթին, Ռոսսին եւ Փարիպէնին, Գուրգէն Ալէմշահ արժանացաւ բոլորի սքանչացումին եւ քաջալերանքին։ «Երաժշտանոցի ուսուցիչները իր մասին արտայայտուած են միշտ գնահատական բառերով, իրենց արեւելքցի այդ աշակերտին մէջ տեսնելով բացառիկ կարողութիւն, ներշնչումի եզականութիւն եւ նիւթը ընդլայնելու արտասովոր յատկութիւն, որ գիտէ «եւրոպական թեքնիք»ին խառնել արեւելեան վառվռուն երեւակայութեան տուեալները եւ ժողովրդային մոթիֆները»։

1930ին, երաժիշտի բարձրագոյն տիտղոսներով Միլանոյի Երաժշտանոցը աւարտելով, Գուրգէն Ալէմշահ հաստատուեցաւ Փարիզ, ուր ստեղծագործական իր բեղուն գործունէութեան կողքին, ձեռնարկեց «Կիլիկիա» երգչախումբի կազմութեան եւ գեղարուեստական պատրաստութեան՝ քանի մը տարուան մէջ զայն վերածելով ֆրանսահայ գաղութի հպարտութիւնը կազմող երեւոյթի։ Միաժամանակ երաժշտութեան եւ դաշնամուրի ուսուցիչ նշանակուեցաւ ինչպէս Սեւրի Մուրատեան վարժարանի, նոյնպէս եւ Փարիզի իտալական երկրորդական վարժարաններուն։ 1933ին անդամ ընտրուեցաւ Ֆրանսայի «Երաժշտական հեղինակներու, երգահաններու եւ խմբագիրներու ընկերակցութեան»։ Այդ տարիներուն, Ժան Վալտոն ծածկանունով, Ալէմշահ ստեղծեց եւրոպական ներշնչանքով բազում գործեր, որոնց առաւելաբար երաժշտական ընկերակցութիւններ էին եւ լայն ժողովրդականութիւն գտան երաժշտասէրներու մօտ։

1934ի Յունիս 2ին, Փարիզի հռչակաւոր Սալ Կավօ-ի մէջ, աւելի քան հազար հայ թէ օտար հանդիսատեսներու ներկայութեան, Գուրգէն Ալէմշահ իր երգչախումբով ներկայացուց ինչպէս կոմիտասեան, նոյնպէս եւ իր սեփական ստեղծագործութիւններով տպաւորիչ համերգ մը, որու ընթացքին առաջին անգամ ըլլալով ներկայացուեցան իր «Արեւելեան Գիշերներ»ն ու «Աւարայրի Պատերազմը» կոթողական գործը։

1935ին, Ալէմշահ աւարտեց եւ հանրութեան ներկայացուց իր առաջին հայերէն երաժշտախառն խօսուն ժապաւէնը՝ «Հայկական Հարսանիք»ը, որ ռումբի մը ուժգնութեամբ ներգործութիւն ունեցաւ հայ երաժշտասէր հասարակութեան վրայ։ Ոչ միայն Փարիզի եւ ֆրանսական այլ քաղաքներու հայութիւնը, այլեւ Եւրոպայի տարածքին ապրող հայօճախներէն մինչեւ Միջին Արեւելքի հայահոծ գաղութներն ու Միացեալ Նահանգներու հայութիւնը, հայրենաբաղձութեան իրենց ծարաւը յագեցուցին հայ ժողովրդական երգն ու հոգեւոր երաժշտութիւնը պաստառ բարձրացուցած մեծարժէք այս ստեղծագործութեամբ։

Յիշարժան նուաճում մը Ալէմշահի անունին կապուեցաւ յաջորդ տարի, 1936ին, երբ Մխիթարեանններու Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանի հիմնադրութեան հարիւրամեակին առիթով, Գուրգէն Ալէմշահ իր նուագախումբով համերգներ տուաւ ինչպէս վարժարանի դահլիճին, նոյնպէս եւ Վենետիկի Սուրբ Մարկոս հրապարակին վրայ՝ գեղարուեստական իր բարձրորակ ելոյթով գերելով հանրութիւնը։ Առաջին անգամ ըլլալով այդ առթիւ հնչեց Ալէմշահի «Հեքիաթ» համերգային պոէման. նաեւ՝ կոմիտասեան գործերու կողքին, ներկայացուեցան Ալէմշահի ստեղծած ժողովրդային երգերը։

1937ին, Փարիզի մէջ կայացած Ժողովուրդներու Երաժշտութեան մրցահանդէսի ընթացքին, Գուրգէն Ալէմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործութիւնը արժանացաւ 2րդ բարձրագոյն մրցանակի։ Այնուհետեւ, կարճ ժամանակ մը «Ալագեազ» երգչախումբը ղեկավարելէ ետք, 1939էն մինչեւ իր ապաժամ վախճանը՝ 1947ի 14 Դեկտեմբերը, Ալէմշահ կազմեց եւ ղեկավարեց «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը։

Իբրեւ խմբավար եւ երաժշտական ղեկավար, Գուրգէն Ալէմշահ համերգներով շրջագայեցաւ Ֆրանսայի, Իտալիոյ եւ 1947ին Ամերիկայի Միացեալ Նահանգներու տարածքին։ Աշխարհով մէկ կատարեց Կոմիտասի, Սպենդիարեանի, Չուխաճեանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմէն Տիգրանեանի եւ այլոց ստեղծագործութիւնները։ Ամերիկեան իր շրջագայութեան ընթացքին էր, 1947ին, որ Տիթրոյթի մէջ սրտի կաթուածը անսպասելիօրէն վերջ տուաւ յոգնիլ չգիտցող եւ ի վերուստ հայ երաժշտական հանճարի շնորհներով օժտուած մեծն Գուրգէն Ալէմշահի կեանքին։

Ալէմշահ իր ետին ձգեց գեղարուեստական հարուստ ժառանգութիւն մը, որ մինչեւ մեր օրերը իր հմայիչ ջերմութիւնը կը տարածէ հայկական երաժշտական կեանքին վրայ։

Իր մեծահռչակ երգերու շարքին են՝ «Բուխարիկ»ը, «Իմ երգը», «Ես սիրեցի»ն, «Իմ եարը», «Աղուորներուն»ը, «Նազերով»ը, «Ծաղիկ էի»ն, «Իղձ»ը, «Սիրելիս»ը եւ «Պճինկօ»ն։

Սիրուած եւ միշտ մեկնաբանուող խմբերգներ են Ալէմշահի ստեղծագործած «Իմ հեռաւոր հայրենիք»ը, «Հայաստան»ը, «Անուշիկ եար ճան»ը, «Մեր պարտէզում»ը, «Հունձք»ը եւ «Պլպուլն Աւարայրի»ն։

Սիմֆոնիք նուագախումբի համար Ալէմշահի ստեղծած գործերէն են՝ «Արեւելեան գիշերներ»ը, «Հեքիաթ»ը, «Երկու պատմուածք հազար ու մէկ գիշերներէն»ը եւ «Աւարայրի պատերազմը»։

Յիշատակելի են նաեւ Ալէմշահի մշակած մէկ գործողութեամբ երաժշտական պատկերները, ինչպէս «Վարդավառ»ը եւ «Ծովինար»ը։

Գուրգէն Ալէմշահի ծննդեան 106ամեակին նուիրուած այս հակիրճ վկայութիւնը կ'արժէ եզրափակել՝ մարդկային անոր արժանաւորութեան մասին հետեւեալ վկայութեամբ, որ լոյս տեսաւ, հայ մեծ երաժիշտին մահուան առիթով, «Յառաջ» օրաթերթի 1947 թուի դեկտեմբերեան համարի մը էջերուն.

- «Մարդն էր՝ սիրուն ու կորովի, սրտով վեհանձն եւ նկարագրով ազնուական, ընկերական ու միշտ լաւատես: Կեանքի հիմնական արժէք կը դաւանէր բարին ու գեղեցիկը: Արուեստագէտ մըն էր՝ կատարելագործուած, տէրն էր՝ մեր արուեստին, խորապէս ուսեալ եւ լայնօրէն օժտուած: Խորապէս համոզուած հայ երգի անշփոթելի գոյութեան ու անփոխարինելի գեղեցկութեան, իր հեղինակութիւնները մնայուն կոթողներ են իր դաւանանքին եւ արտայայտութեան նուրբ, զգայուն եւ պայծառ ներշնչումին»:

Աղբյուրը`  «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված