Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) 

Այսօր դերասան Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Հայ դերասանական արվեստի վարպետներից քչերն են, որ մեծացել ու ձևավորվել են հայրենի բնաշխարհում:

Ջանիբեկյանն այդ քչերից է: Բնիկ երևանցի դեասանի պատանեկան ու երիտասարդական տարիները չեն զարդարել թատերական արտակարգ տպավորություններ, բայց փոխարենը տվել են բնաշխարհիկ ժողովրդի կյանքի ու կենցաղի այնպիսի զգացողություն, որ ուշ հասակում ձեռք չի բերվում: Չի կարելի դրան նշանակություն չտալ, երբ դա գտել է իր արտահայտությունը դերասանի արվեստում:

Գուրգեն Ջանիբեկի Ջանիբեկյանը (Տեր–Խաչատրյան) ծնվել է 1897 թ. մայիսի 30-ին (18) Երևանում, պետական ծառայողի ընտանիքում: Գրաճանաչություն սովորել է Ագուլիսում, ուր նրա հայրը` նահանգական վարչության ծառայող, միառժամանակ տեղափոխվել էր աշխատանքի: Տան անդրանիկ զավակն այնուհետև, ծխական դպրոցի առաջին բաժանմունքն ավարտելուց հետո, 1908 թվականին գալիս է Երևանի և ընդունվում ռուսական ուսումնարան, ապա 4-րդ դասարանից փոխադրվում ուսուցչական ռուսական սեմինարիա, որը և ավարտում է 1917 թվականին: Ջանիբեկյանի պատանեկության տարիներն, այսպիսով համընկան համաշխարհային առաջին պատերազմի, սոցիալական խոշոր տեղաշարժերի, ազգային աղետների ժամանակաշրջանին:

Ինչքան էլ տարօրինակ է, նունիսկ այդ տարիներին թատրոն հասկացողությունն իսպառ չէր կորցրել իր նշանակությունը: Դեռ դրանից առաջ (1916-ին), թատրոնի սեր չունեցող Ջանիբեկյանին դասընկերը տանում է ծանոթ երիտասարդների մոտ, որ սիրողական ներկայացում էին պատրաստում: «Փրկարար հրեշտակ» կոչվող պիեսում խմբի նորահայտ անդամին բաժին է ընկնում բավական խոշոր մի դեր, որ նա խաղում է Երևանի քաղաքային ակումբում (այժմյան Երաժշտական կոմեդիայի թատրոնը): Դա բավական չի լինում լեռնային ինժեներ դառնալու երազանքով ապրող երիտասարդին թատրոնի հետ կապելու համար: Նրա նախասիրությունը չի որոշում և հաջորդ` ավելի լուրջ դերակատարումը: Գայանյան օրիորդաց դպրոցի մի ուսուցիչ, բարեգործական նպատակներով, կազմակերպում է «Ժայռ» դրամայի բեմադրությունը (1918): Երիտասարդ Ջանիբեկյանը, որ հանդես է գալիս Գրիգոր աղայի դերում, չի էլ մտածում, որ այդ բախտորոշ դերով իր ճակատագիրն անվերադարձ կապում է թատերական արվեստի հետ: Այդ գիտակցությունը նրա մեջ չի արթնացնում նաև սիրող դերասանի բավական աշխույժ գործունեությունը հաջորդ տարում: Մկրտիչ և Սյուզան Գարագաշները կազմակերպում են օպերետային մի խումբ, ուր նորընծա դերասանին հանձնարարվում են «սիրահար-հերոս» ամպլուայի դերերը: Ախորժալուր ձայնի տեր, ի բնե երաժշտական երիտասարդը հարմար է գալիս այդ դերերին և գտնում լավ ընդունելություն: Այս շրջանի դերակատարությունները մարզում են տակավին անփորձ դերասանին, տալիս բեմի ու հանդիսասրահի ընտելություն, բացում բնական տվյալները, բայց էլի նրան չեն կապում թատրոնի հետ: Դրա համար, ըստ երևույթին, հարկավոր էր թատերական ուժգին մի տպավորություն, որ ցույց տա, թե ի՛նչ ասել է դերասան և թե ինչո՛ւ արժե դերասան դառնալ:

Այդ տպավորությունը նա ստանում է 1919-ին, Հովհ. Աբելյանի Գիժ Դանիելից: Մեծ արտիստի սրտառուչ, հոգու խորքը թափանցող խաղը նրա վրա ունենում է այնպիսի ներգործություն, որ հեռու է վանում ամեն մի ուրիշ մտադրություն և նրա ակամա զբաղմունքը դարձնում եթե ոչ կյանքի գործը, ապա դրա ներքին վճիռը: Այդ վճիռը գործ է դառնում հաջորդ իսկ տարին, երբ Զարիֆյան-Աբելյան խումբը Երևանի է ժամանում մեծ խաղացանկով և ներկայացումներ տալիս Ջանփոլադյան եղբայրների թատրոնում ( Սպայի տունը): Գարագաշ ամուսինները իրենց երիտասարդ խաղընկեր Ջանիբեկյանին կապում են այդ խմբի հետ: Ջանիբեկյանի համար փոքր բան չէր թեկուզ և մի քանի, բայց Հովհ. Զարիֆյանի նման փառավոր մարդու և դերասանի ղեկավարած փորձերով դեր պատրաստելը:

1922 թվականից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Ալեքսանդրապոլի Արմեն Արմենյանի թատերախմբում , Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924 թվականից Երևանի Առաջին պետթատրոնի, այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն դերասան էր (1965–67 թվականներին՝ նաև տնօրեն): 1940–49 թվականներին եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը: 1947–1949 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում:

Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը:

Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի): Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների:

Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965 թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977–80 թթ.) հուշերի գրքերի:

Մահացել է 1978 թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում:

Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938 թ., «Ամպրոպի արահետով», 1956 թ., «Հյուսիսային ծիածան», 1960 թ., «Սարոյան եղբայրներ», 1968 թ. «Հնձան», 1973 թ., «Ժայռ», 1973 թ., բոլորը՝ Հայֆիլմ, և այլն):

Ջանիբեկյանը ռադիո և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց:

«Սարոյան եղբայրներ» - Արթին պապ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ)
Ամենադիտված