«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Գրական աշխարհի` ծագումով հայ մեծատաղանդ ֆրանսացին. Անրի Թրուայա

Գիտություն և Մշակույթ

Արմաւիրի չերքէզահայ Թարասովներու տոհմէն սերած էր քսաներորդ դարուն գրական աշխարհը նուաճած հայ ժողովուրդի մեծատաղանդ այս զաւակը, որ թէեւ իր աշխարհահռչակ Անրի Թրուայա գրչանունը ուղղակիօրէն չկապեց հայ գրականութեան ածուին, բայց արժանաւորապէս մարմնաւորեց հայկական ծագումով մեծատաղանդ ֆրանսացի գրողի կերպարը։
Աւելի՛ն. նաեւ սեփական ժողովուրդի ճակատագրին հետ ուղղակի կապուածութեան ապացոյցներ տուաւ Անրի Թրուայա իր երկարամեայ կեանքի ընթացքին, մանաւանդ իր մահէն քանի մը տարիներ առաջ, երբ իր ստորագրութեամբ միացաւ քաղաքակիրթ աշխարհէն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը պահանջող՝ միջազգային հռչակի տէր հայազգի մեծանուն դէմքերու հաւաքական կոչ¬դիմումին։ Հակառակ ընդհանրապէս քաղաքական եւ հասարակական յանձնառու գործունէութենէ հեռու մնալու իր ծանօթ վարքագծին, Անրի Թրուայա բացառութեան կարգով կատարուած իր այդ քայլը բացատրեց հետեւեալ հիմնաւորումով.-
«1915ին թուրքերուն իրականացուցած Հայկական Ցեղասպանութիւնը չէ ջնջուած մարդոց յիշողութենէն։ Կը կարծեմ՝ Ֆրանսան, որ համարձակութիւն ունեցաւ դատապարտելու բոլոր միւս ցեղասպանութիւնները, որոնք տեղի ունեցած են 1915էն յետոյ, պէտք է համերաշխ ըլլայ անցեալի իրադարձութեանց վկաներուն հետ, իրադարձութիւններ՝ որոնք մէկ անուանում ունին. յանցագործութիւն ընդդէմ մարդկութեան»։

Իրական ու վիպական աշխարհներուն միջեւ տեւաբար երթեւեկող մտքի ու գրչի մարդը եղաւ Անրի Թրուայա, որուն կենսագրական, պատմագրական եւ վիպական ստեղծագործութիւնները, ֆրանսերէնին ու ֆրանսական մշակոյթին հետ ամբողջապէս ընդելուզուած, իրենց կիզակէտին միշտ ալ վառ պահեցին Մոսկուա ծնած եւ մանկութիւնը ռուսական իրականութեան մէջ անցուցած հայազգի գրողին հոգեմտաւոր կապերը ռուսական աշխարհին հետ։ Ռուս ժողովուրդին պատմութիւնը եւ յատկապէս 1917ի մեծ յեղափոխութիւնը խոր ազդեցութիւն ունեցան Թրուայայի ստեղծագործական աշխարհին վրայ եւ ներշնչման աղբիւր դարձան ոչ միայն գրական վէպերու, այլեւ պատմական խորաթափանց մենագրութիւններու՝ նուիրուած թէ՛ Ցարական Կայսրութեան մեծ կերտիչներուն (ինչպէս Իվան Ահեղ, Մեծն Պետրոս եւ Կատարինէ Ցարուհի), թէ՛ ռուսական գրականութեան աշխարհահռչակ հսկաներուն (ինչպէս Պուշկին, Թոլսթոյ եւ Տոսթոյեւսքի)։

Տարբեր չէր կրնար ըլլալ գրողի եւ պատմաբանի աշխարհը 1 Նոյեմբեր 1911ին Մոսկուա ծնած Լեւ Ասլանի Թարասովի (հետագային հայացուած վերանուանումով՝ Լեւոն Ալեքսանդրի Թորոսեանին), որ մեծահարուստ յարկի տակ անցուց իր մանկութեան առաջին տարիները, վայելեց ամէն կարգի շռայլութիւն, ունեցաւ առանձին հոգատարներ եւ զուիցերիացի դաստիարակուհի, հմտացաւ ռուսերէնին ու ֆրանսերէնին եւ կապուեցաւ զոյգ մշակոյթներուն։ Բայց այդ բոլոր բարիքներէն յանկարծ զրկուեցաւ, երբ պոլշեւիկներու իշխանութեան գլուխ գալով՝ տանուտէր Ալեքսանդր Թորոսեանը ընտանեօք հեռացաւ Մոսկուայէն, վերադարձաւ Կովկաս եւ սպասեց պոլշեւիկներու իշխանութեան... մօտալուտ անկումին։ Բայց երբ դէպքերը հակառակ ուղղութեամբ զարգացան եւ Սպիտակ Ռուսները շարունակական պարտութիւններ կրեցին, Ալեքսանդր Թորոսեան 1920ին որոշեց եւ կրցաւ, իր ընտանիքով, Սպիտակ Ռուսները պոլշեւիկեան հալածանքէն փրկող վերջին նաւը բարձրանալ Խրիմէն, անցնիլ Կոստանդնուպոլիս (ուր Հայաստանի Հանրապետութեան ատենի դեսպանատան կողմէ ստացաւ հայկական՝ Լեւոն Ալեքսանդրի Թորոսեան անունով անցագիր) եւ հոնկէ ալ Փարիզ, որ դարձաւ Թորոսեաններու վերջնական բնակավայրը։

Հազիւ 9 տարեկան Լեւոնի համար Ֆրանսան դարձաւ իսկական հայրենիք՝ ե՛ւ լեզուամտածողութեան կազմաւորման, ե՛ւ ուսման ու քաղաքացիական պատկանելութեան առումներով։ Սկզբնական տարիներուն Թորոսեանները ապրեցան մեծահարուստ սպիտակ¬ռուս աքսորականներու շրջանակին եւ անոնց բարեկեցիկ թաղամասին մէջ (Neuilly արուարձանէն ներս), բոլորին պէս հաւատալով եւ յուսալով, որ շուտով փուլ պիտի գար «Սովետական Կայսրութիւնը»։ Բայց այդ սպասումը ապարդիւն անցաւ եւ Լեւոնի ծնողները աստիճանաբար մատնուեցան նեղութեանց, որովհետեւ դիւրին չէր այդ օրերու Փարիզին մէջ մեծահարուստ ռուսներու կենցաղով ապրիլ։ Ծնողքը ծանր պարտքերու տակ ինկան եւ ստիպուեցան տեղափոխուիլ աւելի համեստ պայմաններով բնակութեան շրջան։

Պատանի Լեւոն ցմրուր ճաշակեց այդ յուսախաբութեանց եւ նեղութեանց դառն բաժակը, բայց ի տարբերութիւն ծնողներուն՝ շատ աւելի արագ եւ դիւրութեամբ համարկուեցաւ ֆրանսական իրականութեան մէջ։ Ուսանեցաւ եւ աւարտեց Սորպոնի համալսարանի իրաւաբանութեան ճիւղը, 1933ին ստացաւ ֆրանսական քաղաքացիութիւն, զօրակոչուեցաւ բանակ, ծառայեց երկու տարի եւ, այնուհետեւ, երկար տարիներ պետական պաշտօնի կոչուեցաւ Սէնի ոստիկանութեան պիւտճէական բաժնին մէջ։ Թէեւ Թրուայա դիւրութեամբ ընտելացաւ ֆրանսական կեանքին, այսուհանդերձ՝ ռուս աքսորականներու դաժան ճակատագիրը եւ ռուսական հասարակափոխութեան մեծ ողբերգութիւնը խոր անդրադարձ ունեցան գրելու բնատուր տաղանդով օժտուած Լեւոնի վրայ, որ աշակերտական տարիներէն արդէն լծուած էր ստեղծագործական բեղուն աշխատանքի։

Գրական իր սկզբնական քայլերէն իսկ ան հրապարակ եկաւ Անրի Թրուայա գրչանունով եւ ֆրանսերէնով։ Ուսման եւ ապրուստի ապահովման աշխատանքի կողքին, գիշերները նուիրեց գրական ստեղծագործութեան։ Այդ շրջանի Թրուայայի պատմուածքներն ու վիպակները շատ արագ ժողովրդականութիւն գտան եւ հեղինակին ապահովեցին, 27 տարեկանին, գրական հեղինակաւոր «Գոնգուրի մրցանակ»ը։
Այդ մրցանակէն ետք Թրուայա ամբողջապէս նուիրուեցաւ գրական ստեղծագործութեան եւ պատմական հետազօտութեանց։
1959ին՝ արդէն հանրայայտ գրող, Անրի Թրուայա ընտրուեցաւ Ֆրանսայի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի անդամ եւ իր արժանի տեղը գրաւեց «40 Անմահներու» փաղանգին մէջ:

Աւելի քան 70ամեայ իր ստեղծագործական կեանքի ընթացքին Թրուայա միջազգային գրականութեան տուաւ 100է աւելի վէպեր, վիպակներ, նորավէպեր, յուշագրութիւններ, պատմավէպեր, կենսագրական վէպեր, պատմական ու գեղարուեստական ստեղծագործութիւններ, որոնց մեծ մասը կը դասուի համաշխարհային գրականութեան մնայուն արժէքներու շարքին:
Հայազգի մեծատաղանդ գրողին հսկայական ժառանգութեան մաս կը կազմեն համաշխարհային հռչակ վայելող այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Սարդը», «Խաբուսիկ լոյս»ը, «Կեղծ օր»ը, «Ցանցեր»ը, «Ընդհանուր գերեզման»ը, «Աստծոյ դատաստան»ը, «Գլուխն ուսերուն»ը, «Եվայի ժեստը», «Սգաւոր ձիւնը», «Էկլեթիերներու ընտանիքը», «Թակարդ»ը, «Ցանք եւ հունձք»ը, «Արդարներու լոյսը», «Ապագայի ժառանգները», «Մինչեւ վաղը, Սիլվի»ն, «Երրորդ երջանկութիւն»ը եւ այլ ստեղծագործութիւններ:
27 տարեկանին իր ստացած հանրայայտ «Գոնգուր (“Prix Goncourt”) մրցանակ»էն զատ, Թրուայա արժանացաւ նաեւ Ֆրանսական Գրականութեան եւ Մշակոյթի Հրամանատարի շքանշանին, ինչպէս եւ «Պատուաւոր Լեգէոնի մեծ խաչին» ու բազմաթիւ այլ պարգեւներու եւ մրցանակներու:

Անոր գիրքերը թարգմանուած են աշխարհի շատ լեզուներով:

1994ին, Ֆրանսայի ամենայայտնի հետազօտական հաստատութեան՝ Sofresի կատարած մէկ հարցախոյզին համաձայն, Թրուայա կը շարունակէր մնալ ֆրանսացիներու ամենասիրելի գրողը։

Անրի Թրուայա առյաւէտ փակեց աչքերը 96 տարեկանին՝ 2 Մարտ 2007ին, իր ստեղծած պատկառելի գրական ժառանգութեան կողքին սերունդներուն կտակելով ֆրանսացիի ու հայու (աւելի ճիշդ՝ ինչպէս ինք պիտի ըսէր, «ռուսական հայու») բարդ եւ ուսանելի համարկում մը։
Ֆրանսահայու իւրայատուկ կերպար մը՝ որուն ներաշխարհին եւ խորախորհուրդ հակասութիւններուն ու հաշտեցումներուն մասին դեռ իր սպառիչ խօսքը չէ ըսած հայ գրականագիտութիւնը։

Անրի Թրուայայի ծննդեան 101ամեակին առիթով, մեծատաղանդ գրողին ստեղծագործական փիլիսոփայութեան ընթերցողը հաղորդ դարձնելու կը ծառայէ հարցազրոյցէ մը քաղուածաբար թարգմանուած հետեւեալ խորհրդածութիւնը.

«Վիպասանին համար ամէնէն կարեւորն է՝ ձգել իր կերպարներուն, որ ապրին ազատ, թափանցել՝ անոնց մորթին մէջ, ենթարկուիլ՝ անոնց ճակատագրին, կարծես ատիկա գրողին սեփականը ըլլայ, եւ բացայայտել զայն՝ քայլ առ քայլ։

«... Ժամանակակից գրականութիւնը շատ բազմազան է, հետեւաբար՝ շատ աշխոյժ: Այնքան ատեն որ մէկը կը շարունակէ գրել ըստ իր խառնուածքին եւ ոչ թէ ըստ որեւէ դպրոցի կանոններուն, գրականութիւնը Ֆրանսիայի մէջ լաւ կ'ընթանայ: Ես կը շարունակեմ հաւատալ, որ վէպի մը էութիւնը աւելի կարեւոր է, քան ձեւը: Մեծ վիպասանները նշանաւոր դարձած են ո՛չ այն պատճառով, որ անոնք յայտնաբերած են ոճ, կառուցուածք, բառերը շարադրելու անսովոր ձեւ մը, այլ որովհետեւ անոնք ընթերցողին տուած են իւրայատուկ լուսաւորում եւ աշխարհին նայելու նոր ձեւ մը»:

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց՝ Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված