Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) 

Մարսելում ելույթի պահին կաթվածահար լինելիս նա կցկտուր արտաբերեց` «Հայ բա...նա...կ...ը»

Գիտություն և Մշակույթ

1934-ի փետրուարին Մարսէյլի մէջ, «Համազգային»ի կողմէ կազմակերպուած հրապարակային հանդիսութեան մը ընթացքին, աւելի քան երկու հազար հանդիսականներու ներկայութեան, օրուան պատգամաբերը բեմին վրայ չկրցաւ աւարտել իր խօսքը. ուղեղի կաթուածը առյաւէտ լռութեան մատնեց Աւետիս Ահարոնեանին՝ Հայոց Վշտի եւ Ազատութեան անզուգական երգիչին։

Լռել չգիտցող, այլեւ ստրկային հնազանդութեան լռութիւնը մերժող Մեծ Հայը, որ քառասուն տարի իր գրիչով ու խօսքով սերունդներ ոտքի հանեց, ըմբոստացման մղեց եւ վարակեց անսակարկ անձնուիրումի տարերքով՝ յանուն Հայաստանի ու հայ ժողովուրդի ազատագրութեան սրբազան կռուին, այդպէ՛ս... լռեց եւ անկողնին գամուած մնաց մինչեւ վախճանական իր հանգիստը 20 Ապրիլ 1948ին։

Բեմի վրայ Ահարոնեանի արտասանած վերջին բառերը եղան «Հայ բա...նա...կ...ը», որուն ազգային նշանակութեան ու առթած հպարտութեան անդրադարձող իր խօսքն ու պատգամը Մեծն Հայը չկրցաւ ամբողջացնել.-

Ժողովուրդ Հայոց, գիտցի՛ր, որ սպասման վիճակ է այս: Հաւատա՛, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը: Եկել ենք այստեղ չմնալու համար, եկել ենք վերադառնալու համար…

Գիտցի՛ր, հայ ժողովուրդ, որ արժէք ես դու, եւ խօսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին։

Ո՛չ մի ազգի հետ չեմ բաղդատեր իմ ազգս։ Բարձր եւ իմաստուն մեր ցեղը։

Ժողովուրդ հայոց եւ երիտասարդներ։

Ո՛չ մէկ ժողովուրդի առջեւ գլխարկ հանելու պէտք չունինք։ Լաւ համոզուեցէք ասոր։

Որպէսզի իմանայինք, թէ ո՛վ էին եւ ո՛վ ենք մենք, Անիի աւերակները տեսնել պէտք էր... Բագրատունեանց հարստութեան ի՜նչ փառք, ի՜նչ պատիւ, մշակոյթի եւ քաղաքակրթութեան ի՜նչ հոյակապ ցուցադրութիւն... ի՜նչ կամարներ, եկեղեցիներ։ Անին տեսնելէ վերջ, երբ նկարի տակը կը կարդամ սա պարբերութիւնը՝ «Անցեալ ու ներկայ Հայաստան», հոգիս կը վերանայ պահ մը, թէ այդ բոլոր տաճարները շինուած են պատերազմներու շառաչին մէջ... Ո՜հ, այն ատեն կը հասկնայինք, թէ ի՞նչ էին մեր պապերը, մեր հայրերը, իրենց ստեղծագործութիւններն ու արիարանց բանակը։

Ֆրանսացի գրագէտ մը, որ շատ համեստ անձնաւորութիւն մըն է, իր մէկ աշխատութեան մէջ հերոսերգութիւնը կ'ընէ հայ բանակին.-

Հայ բա...նա...կ...ը»...

Պատգամելու դեռ շատ բան ունէր Աւետիս Ահարոնեան, բայց անողոք ուղեղի կաթուածը վերջնական անշարժութեան մատնեց անոր գրիչն ու լեզուն։ Ինչպէս Գաբրիէլ Լազեան կը նկարագրէ՝
Ահարոնեանի պարթեւ հասակը կռնակի վրայ կը փռուի բեմին վրայ։ Բժիշկներ օգնութեան կը հասնին ու զինք հիւանդանոց կը փոխադրեն։ Հանդիսականներէն շատեր շուարած կը սկսին հեկեկալ ու արցունք թափել։

Ահարոնեանի լեզուն եւ գրիչը այլեւս կը դադրին գործելէ։ Բժշկութիւնը չի կրնար դարմանել անոր հիւանդութիւնը։ Ամբողջ 14 տարի կը տառապի, շրջապատուած՝ իր կնոջմով եւ ընկերներով, որոնք ի զուր սպասեցին հրաշքի մը։

Աւետիս Ահարոնեան ծնած էր 4 Յունուար 1866ին, Իգդիրմաւա (Իգդիրի գիւղերէն) ապրող դարբին Առաքել Ահարոնեանի յարկին տակ։ Մայրը՝ Զարդար, գիւղի միակ կարդալ-գրել գիտցող կինը եղած է։ Հօր վաղահաս մահուան (1878) հետեւանքով՝ Ահարոնեան կարճ ժամանակ մը ստիպուեցաւ ընդհատել Իգդիրի նախակրթարանէն ներս իր ստացած ուսումը եւ աշխատիլ, բայց ուսումնատենչ պատանիին ընդունակութեանց քաջածանօթ տնօրէնը՝ Դաւիթ Քալանթարի միջնորդութեամբ եւ հոգատարութեամբ Ահարոնեան ոչ միայն վերադարձաւ ու աւարտեց Իգդիրի նախակրթարանը, այլեւ ընդունուեցաւ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանը։

Ճեմարանի յեղափոխաշունչ մթնոլորտին մէջ թրծուեցաւ Ահարոնեանի միտքն ու հոգին եւ հայ ժողովուրդի ու Հայաստանի ազատագրութեան պայքարի հունով ընթացաւ, այնուհետեւ, Ահարոնեան գրողին, դաշնակցական յեղափոխականին եւ ազգային-պետական գործիչին ողջ կեանքը։

Ճեմարանը աւարտելէ ետք, Ահարոնեան քանի մը տարի ուսուցչութիւն ըրաւ եւ 1897ին մեկնեցաւ Լօզան (Զուիցերիա), ուսումը շարունակելու համար։ Ինչպէս ինք կը վկայէ, Ահարոնեան Զուիցերիա գնաց՝ Դաշնակցութեան հիմնադիր Քրիստափորի յորդորներուն անսալով։ Այդ շրջանին Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»ը լոյս կը տեսնէր Ժընեւի մէջ եւ Քրիստափոր, մեծ համարում ունենալով Ահարոնեանի գրական ընդունակութեանց վրայ, կ'ուզէր ապահովել տաղանդաւոր գրողին աշխատակցութիւնը՝ հայկական յեղափոխութեան ոգին ու պատգամը շնչաւորող գրական ստեղծագործութիւններով։

Ուսման կողքին, Ահարոնեան սկսաւ լոյս ընծայել Ղարիբ ստորագրութեամբ անմոռանալի պատմուածքներ, որոնք արագօրէն հայ մարդոց սիրտն ու միտքը գրաւեցին եւ յեղափոխական շունչ ու ոգի ներարկեցին յատկապէս երիտասարդ սերունդին։ «Դրօշակ»ի էջերուն լոյս տեսած պատմուածքներու այդ շարքը հետագային ի մի բերուեցաւ եւ «Ազատութեան Ճանապարհին» անուն հատորով հրատարակուեցաւ։ Իր այդ գործով, մեծն Րաֆֆիէն ետք, Ահարոնեան եղաւ հայ արձակի այն վարպետը, որ ամբողջ սերունդներ ոգեւորեց ու դաստիարակեց Հայոց Ազատամարտի անշէջ հուրով։

Լօզանէն ետք Ահարոնեան անցաւ Փարիզ, աւելի քան տարի մը հետեւեցաւ Սորպոնի համալսարանին գրականութեան դասընթացքներուն եւ 1902ին վերադարձաւ Թիֆլիս՝ նախ Ներսիսեան վարժարանի տնօրէնութիւնը ստանձնելու, ապա՝ Հ.Յ.Դ. շրջանային պաշտօնաթերթ «Մուրճ»ի խմբագրութիւնը ստանձնելու համար։

Ազգային եւ հանրային իր եռուն գործունէութեամբ, մանաւանդ հայ ազգային-ազատագրական պայքարին իր ամբողջական նուիրումով, Ահարոնեան անմիջապէս արժանացաւ մեր ժողովուրդի միահամուռ յարգանքին, բայց նաեւ թիրախ դարձաւ ցարական իշխանութեանց հակայեղափոխական հալածանքներուն։ Եւ երբ Ցարիզմը 1909ին ձեռնարկեց Դաշնակցութեան գլուխը «ճզմելու» քայլին եւ բանտերը նետեց ատենի երեւելի հայ մտաւորականները հարիւրներով, դաշնակցական ըլլային անոնք թէ ոչ, Ահարոնեան եղաւ առաջին բանտարկուողներէն մէկը։ Մետեխի բանտային ծանր պայմանները քայքայեցին անոր առողջութիւնը։ 1911ին, երաշխաւորութեամբ ազատ արձակուելով, Ահարոնեան անցաւ Պոլիս եւ հոնկէ Եւրոպա, բուժուելու համար։

Կազդուրման այդ տարիները եղան նաեւ գրական-ստեղծագործական եւ քաղաքական-յարաբերական գործունէոթեան բեմնաւոր շրջան մը։ Ահարոնեան այդ տարիներուն գրեց գրական իր մեծարժէք գործերը՝ յատկապէս հայրենի հողէն ու այդ հողին կառչած հայ մարդոց յուզաշխարհէն ներշնչուած պատմուածքներով, վիպակներով ու վէպերով հարստացնելով հայ գրականութիւնը։ Իսկ քաղաքական-յարաբերական գործունէութեան առումով՝ Ահարոնեան դարձաւ Հայկական Հարցի անխոնջ պաշտպանը եւրոպական ոստաններուն մէջ, իր վայելած համազգային վարկով խօսակից ներկայանալով ատենի եւրոպացի ազատախոհ եւ արդարամիտ գործիչներուն։

Առաջին Աշխարհամարտի նախօրէին Ահարոնեան վերադարձաւ Անդրկովկաս եւ տենդագին լծուեցաւ Հայ Կամաւորական Շարժման կազմակերպումին։ Եւ 1917ին, երբ Թիֆլիսի մէջ գումարուեցաւ Հայոց Ազգային առաջին Համագումարը, Անդրանիկի հետ Ահարոնեան ստանձնց համագումարին նախագահութիւնը։ Այնուհետեւ ղեկավարեց Համագումարէն ստեղծուած Հայոց Ազգային Խորհուրդը եւ հիմնական դերակատարութիւն ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտումին եւ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման մէջ։ Ստանձնեց Հայաստանի խորհրդարանին նախագահութիւնը, ապա՝ ամբողջապէս նուիրուեցաւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան, դիւանագիտական յարաբերութեանց եւ դժուարին բանակցութեանց ղեկավարման գործին։ Նշանակուեցաւ Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան նախագահ եւ այդ հանգամանքով իր ստորագրութիւնը դրաւ 10 Օգոստոս 1920ին կնքուած Սեւրի Դաշնագրին տակ։ Իսկ Հայաստանի Հանրապետութեան անկումէն ետք, երկար տարիներ, կանգուն պահեց արդէն տարագիր դարձած Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը՝ ամէնուր իրաւատէր ու պահանջատէր ներկայանալով Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի անժամանցելի դատին։

Այդպէ՛ս ապրեցաւ ու գործեց, գրականութեան մէջ թէ քաղաքական իր աշխատանքներու ընթացքին, Հայոց Վշտի եւ Ազատութեան անզուգական երգիչը, Հայաստանի ու հայ ժողովուրդի ազատագրութեան եւ ազգային անբռնաբարելի իրաւունքներուն անվեհեր պաշտպանն ու պահանջատէրը։

Աւետիս Ահարոնեան պատուով տարաւ բազմաչարչար մեր ժողովուրդին արդարութեան եւ ազատութեան կանչը աշխարհին լսելու դարձնելու պատասխանատու այդ առաքելութիւնը։ Յատկապէս Հայաստանի անկախութեան կործանումէն ետք, երբ հայրենի հողի վրայ բրտօրէն խեղդուեցաւ հայ ժողովուրդի իրաւատիրական ձայնը, տարագիր հայ իրականութեան մէջ Աւետիս Ահարոնեան հանդիսացաւ գլխաւոր բանբերը Հայկական Ոգին վառ պահող եւ նորահաս սերունդին ազգային-ազատագրական անխոնջ պայքարի մարտունակութիւն ներշնչող Անկախութեան Սերունդին։

Տարբեր ուղի չէր կրնար ունենալ եւ տարբեր պատգամի աւետաբերը չէր կրնար ըլլալ Հայաստան Աշխարհի այս բազմաշնորհ ծնունդը, որ Հայոց Սրբազան Լերան վեհութիւնը ունէր իր հոգիին մէջ։

Ինչպէս ինք գրած է առիթով մը՝
Մասիսն ինձ համար, ինչպէս Արարատեան աշխարհի իւրաքանչիւր զաւակի համար, միշտ եղել է մի հսկայ միտք, մի տիտանեան գաղափար, որ արժանացել ժամանակից ու տարածութիւնից դուրս, մահերից ու աւերակներից բարձր, ամպերին ու ամպերի հետ՝ աշխարհին ասելու համար, թէ՝ «ես կա՛մ եւ պիտի լինեմ...» եւ նրա փէշերին ծուարած հայ ժողովուրդը լռելեայն ապրում է այս անօրինակ սֆինքսի հզօր միտքը. չի ըմբռնում, բայց զգում է, չի գիտակցում, բայց տարտամօրէն գուրգուրում է իր հոգու խորքում, որովհետեւ այն իր կրած տառապանքի, իր պրկուած ու կողոպտուած երազների, իր արդար ցասումի եւ իր մեծութեան պատկերն է։

Ամբողջական Հայաստանի եւ ամբողջական հայութեան լիիրաւ վերականգնումին անվհատ այդ ուխտաւորին ուղղուած էր 11 Փետրուար 1934ի ուղեղի անողոք կաթուածը, որ թէեւ մինչեւ 1948ի իր մահը, ամբողջ 14 տարի, լռութեան դատապարտեց Աւետիս Ահարոնեանին, բայց հայոց սերունդներու մտքին եւ հոգիին մէջ չկրցաւ լռեցնել ոգեշնչող արձագանգը Ազատութեան Ճանապարհի մեծն երգիչի մարգարէաշունչ պատգամին.-

Հայրենի աւերակների միջից Հայաստանը պիտի բարձրանայ լուսաճաճանչ ճակատով ե՛ւ լոյսի համար, ազատութեան համար, սիրոյ համար։

Դէ՜, էլի մի անգամ եւ այսուհետեւ յաւիտենապէս, թող հնչուի մեր աշխարհում աշխատանքի մեծ երգը։

...Ես հաւատում եմ, հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպէս հաւատում եմ, որ ամէն առաւօտ արշալոյսը կը բացուի։ Հաւատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդաւոր հայեացքի տակ մեր հայրենիքը կայ, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքոյշ ձեռների մէջ եւ ակնդէտ ու խռովայոյզ՝ նայում, նայո՜ւմ է ճամբաներին։

Եւ հեռու չէ այն օրը, երբ բազուկները տարածած, նա կ'ընդունի հեռաւոր հորիզոնների տակ յածող ու հեծող իր զաւակների կարօտակէզ բազմութիւնները, եւ բիւրաւոր ձայներ կը թնդան Մայր Արաքսի ափերին։

Արմենիա, Արմենիա, ո՜վ իմ հոգու յաւիտենական ապաստան, ո՜վ իմ պաշտելի հայրենիք»։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ)
Ամենադիտված