Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Անի Կաթողիկեի ավերակների մեջ. Ռափայել Պատկանյան

Գիտություն և Մշակույթ

Ժամը երեկոյան 6-ն էր, որ հասա Անի: Իջևանեցի լուսանկարիչ Քյուրքճյանի վրանումը, որ հարած էր ավերակ-մայրաքաղաքի քայքայված Կաթողիկե ասված եկեղեցվո աջակողմյան խորանումն (մատուռ): Ալեքսանդրապոլեն 4 ժամու ճանապարհ է կառքով և համարվում է 30-40 վերստ. ճիշտ չգիտեմ: Եկանք Անի հյուսիսային կողմից, անցանք գրեթե բոլոր ավերակների միջից, իսկ իմ կեցած եկեղեցին թափ ծայրումն է Ախուրյան ձորին, մոտից միջնաբերդից և, իմ կարծիքով, հայոց մեծամեծաց խորհրդարանից, իսկ այլոց կարծիքով, իբր թե տաճկաց մզկիթից: Ինչ և իցե, լույսը նվազելու վրա էր, ամեն բան երևում էր կիսաձև ու մառախլապատ: Մինչև չայ պատրաստեին, մինչև նեղ վրանի մեջ ինձ համար օթևան ու տեղ կպատրաստեին ժամը ութը-ինն եղավ. հյուրասեր Քյուրքճյանը, կարծելով, թե ես ճամփից հոգնած կլինեմ, համոզեց շուտ մտնեմ անկողին. ես այդպես էլ արի: Հետս եկող պարոն Խաչատուրը շուտ խրխռաց, ես օրվա ծանր տպավորություններեն պաշարված քունս աչքես կորուցի, մնացի անքուն ուղիղ մինչև գիշերվա ժամը 11, պտուտ, պտուտ գալով անկողնիս մեջ, ինչպես որ սովորություն է ամեն մտատանջ մարդու: Փչեց հյուսիսի քամին, բայց ինչ քամի, նրան պատահողը միայն գիտե, խոսքով շատ դժվար է մեկնելը, — քամի, որ կանգնած մարդուն ոչ միայն գետին է գլորում, այլ առնում տանում է ու ձորն է ձգում, քամի, որ վրաններու չվանները կտրտում է և բարձրացնում է երկինք, քամի, որ արգիլել է արգավանդահող Շիրակին ունենալու անտառներ ու պարտեզներ (Անիի շուրջը, որքան հեռադիտակն էր հասնում, ոչ մի թուփ չէի նկատում): Անդուռն անպատուհան Կաթողիկեի փուլ եկած և քանի քանի տեղից ճաքճքած պատերեն քամին ներս էր մտնում ու գիշերային սոսկալի ժամերգություն էր անում արձագանքոտ տաճարի մեջ, մազս տիգ տիգ էր կանգնում, գլուխս ու բոլոր մարմինս փուշ փուշ էր լինում. թեև ոչ մահու երկյուղեն:

Դժվար է երևակայելը, բայց տեսնողը գիտե, որ ավերակը մարդուս վրա քստմնելի ազդեցություն է կատարում գիշերային խորհրդավոր ժամերումն, ուր մարդ, որ հասակին կուզե լինի, ինչպես դաստիարակված կուզե լինի, իսկույն կենդանացնում է յուր մտքի մեջ այսերուն, չար ոգիներուն, թաղած մեռելներուն և տունի տերերուն: Անբնական բան է, որ մարդ, որ հազար դժվարությամբ յուր համար շինում է մի աղքատին և խարխուլ խրճիթ և հանկարծ տեսնե նա ահագին քաղաք, մեջը լցրած հսկայաձև տաճարներով, հոյակապ պալատներով և բյուրք բյուրոց մեծագին շենքերով, չի՛ սարսափի. ինչո՞ւ թողին ու փախան մարդիկ այսպիսի հարստությունից, մի՞թե մարդս հեշտ բաժանում է յուր պապերու սրբազան տեղերեն, յուր ծնած տեղեն, յուր զավակների օր ու արև սիրած տեղեն: Այսօր լքած թողած քաղաքը, տունն ու տաճարը ամենի վրա, գիշերվա ժամին ահ ու սարսափ է բերում, բայց դարձյալ ասում եմ, մահվան երկյուղը չէ ինձ պաշարողը: Տաճարի ահագին բարձրությունից հանկարծ գոռաց բուն յուր տխրալի ու չարագուշակ ձայնով, որ խիստ հարմար էր քամիի ոռնալուն ու տեղի մեռելանման լռությանը, և ահա, նույն հեռավոր դիտակից (որ կարծվում է տաճկի մինարե) պատասխանեց նրան ուրիշ բու… Լռություն, բայց այնպիսի լռություն, որից րոպեի մեջ սպիտականում է մարդու գլխու մազերը... Հանկարծ մի փոքրիկ քար վայր ընկավ, նրա արձագանքը 5-6 անգամ կրկնվեցավ տաճարի մեջ. լռություն, ահա հաչեց հեռուումը վայրի աղվեսը, բայց այնպիսի ողբալի, իբր թե վհուկներու մագիլներեն օգնություն է խնդրում: Քամին հանկարծ դադրեց փչելու, ափսո՛ս և իզո՛ւր, գոնե գիտեի, որ քամին քամի է, մի սովորական երևույթ է, բայց նրա լռության ժամանակ ավերակի կողմից ամայի ձորերի մեջեն, քաղաքի փլատակների տակերեն սկսան լսվել գիշերային անորոշ ձայներ, այն ձայներ, որ էական կյանքի մեջ, բնության մեջ, օր ցորեկով երբեք չեն լսվում. այն ձայները, որն երբեք մարդիկ կարողացած չեն իմանալու, որի ձայնն են, և որին ժողովուրդը կոչել է գիշերվա արհավիրք: Ընկերս խրխռում է, հյուրասեր տանուտերս նույնպես անուշ քուն է վայելում, ես մենակ քուն չեմ լինում. սոսկալի ահագին պատերը թեև աղոտ լուսավորված են լապտերի լուսեն, բայց ակնհայտնի երևում են ինձ, աչքս փակում եմ, կոպքիս մեջեն տեսնում եմ. ավելի տեսնում եմ, քան թե աչքս բաց ժամանակը... տեսնում եմ անձնավորված ամեն հայկական մոլությունք, որք կործանեցին ապառաժաշեն Անին: Անին չունի ոչ փայտ, ոչ աղյուս, ոչ գամ, Անին շինած է լոկ քարե, շինած է ապառաժյա վիմի, ինչպե՞ս քանդվեցավ, զարմանալի բան: Անհնար է այդպիսի հրաշակերտ շինելու հասարակ մահկանացվի ձեռքով, Անիի շինողք հսկաներ և դյուցազներ են եղել, բայց և քանդողք եղել են ոչ պակաս հսկաներ չարության և մոլության կողմանե: Հայոց չոր ու ցամաք պատմությունը ամենևին արտահայտիչ չէ հայոց կյանքին ու մահուն. ես այս սոսկալի ժամուն հոգիով և երևակայությամբ ըմբռնեցի այն ամեն գաղտնին, որ վարդապետների գրիչը երբեք հասկացնել չէր ինձ: Ես հասկացա շատ բան. այս քարերեն ես ավել բան հասկացա, քան թե մեր բազմահատոր գրքերեն: Ժամը 2-ն է գիշերվա, քունս չի տանում: Ձայները շատացան, քամին ու բուերը ոռնում են, կարծես թե Թուղրիլը, Արփ-Ասլանը, Չարմաղանը ու Մասիսի գետնաշարժը նորից պիտի ցույց տան խեղճ Անիին իրանց կատաղի բնավորությունը: Ողջ լերուք և աղոթեցեք Ձեր Ռափայելի ողջության համար:

Սիրելի հայր իմ, այս նամակը կարդացեք և անհապաղ ինձ վերադարձուցեք. սա պիտի մտնի իմ ճանապարհորդության մեջ, իբր Անիի գիշերվա կատարած ծանր տպավորությունը: Որքան և փոքրոգի լինի երբեմն մարդս, բայց նրան միշտ թանկ է ամեն մի իսկական զգացմունք, թեկուզ լինի նա դյուցազնական կամ երեխայական. այսպիսի րոպեներ շատ հազիվ են պատահում իրական կյանքի մեջ. և եթե պատահում են նոքա թանկ և անմոռանալի են, և նոցա հիշատակը իբրև սրբոց մասունք նվիրական է մեզ համար:

Հոկտեմբեր 1, 1879 թ. Անի Կաթողիկեի ավերակների մեջ, ժամը 12-ին գիշերվա:

Ռաֆայել Պատկանյան ՝ «Հոդվածներ, Հուշեր, Ճառեր և նամակներ»

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված