Անօրինական ֆինանսական հոսքերին հետևելու և կիբեր հարձակումներին հակազդելու պատրվակով ԵՄ-ն փորձելու է միջամտել Հայաստանի ներքին գործերին․ Զախարովա
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կփորձի ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
«Անօրինական ֆինանսական հոսքերին հետևելու և կիբեր հարձակումներին հակազդելու պատրվակով ԵՄ-ն փորձելու է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Մենք Եվրոպական միությունը լավ գիտենք, դա բացառել չի կարելի ոչ մի դեպքում, կցանկանան ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա»,-ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ԵՄ նոր մեխանիզմը Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտրամադրի Հայաստանի նախարարությունների վրա ազդելու համար:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը